00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կփորձենք հասկանալ` ինչ է կատարվում. Անդրեասյանը պատասխանեց Դեմոյանի մեղադրանքներին

© Photo : official site of the Prime Minister of RAԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2024
Ժաննա Անդրեասյան
Բաժանորդագրվել
Հայկ Դեմոյանը հայտարարել է, որ մեծ և հարուստ գրադարան է ոչնչացվել, իսկ Ժաննա Անդրեասյանը լռել է այդ մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է հասկանալ` ինչ է կատարվել «Հայկական թատերական ընկերության» գրադարանում, ինչպես է ոչնչացվել այնտեղի արխիվը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի մեղադրանքներին։
Դեռ 2023 թվականին Դեմոյանը հայտարարել էր, որ «Հայկական թատերական ընկերության» գրադարանի հարուստ արխիվը ոչնչացվել է, իսկ Անդրեասյանը լռության է մատնել այդ փաստը։ Երեկ նա նոր գրառում է արել` նշելով, որ կառավարությունը թող պարզի, թե ինչ հանգամանքներում է ոչնչացվել «Հայ թատերական ընկերության» հարուստ գրադարանն ու լուսանկարչական արխիվը:
«Ես որևէ տեղեկություն չունեմ, կփորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ամեն դեպքում նախարարությունը պատրաստ է օժանդակել գրադարանային ֆոնդերի պահպանման ու զարգացման հարցում օժանդակել։ Չգիտեմ, թե կոնկրետ ինչ միջադեպ է տեղի ունեցել, ինչ կազմակերպության կամ ընկերության կողմից։ Իհարկե, մենք հետամուտ կլինենք, որպեսզի հասկանանք խնդիրը, և եթե նախարարության իրավասության տիրույթում որևէ հարց կա, ապա կկարգավորենք այն»,– նշեց Անդրեասյանը։
Նա հիշեցրեց, որ ԱԺ նիստերից մեկի ժամանակ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը ենթադրում է նոր հնարավորություններ գրադարանների հետագա զարգացման համար:
Անդրեասյանը վստահեցրեց` եթե հարցը գտնվում է նախարարության հսկողության ներքո, ապա իրենք կզբաղվեն դրա կարգավորմամբ։
Լրահոս
0