00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատի զորամասի ողբերգության 3-րդ տարելիցը. ի՞նչ են պահանջում տուժողների իրավահաջորդները

© Sputnik / Aram NersesyanԱզատի կացարանը հրդեհից հետո
Ազատի կացարանը հրդեհից հետո - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2026
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով` դեպքի իրական պատկերը վերականգնելու միջնորդություն են ներկայացնելու։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժածների իրավահաջորդները ողբերգությունից 3 տարի անց էլ չեն հրաժարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դատակոչելու միջնորդություն ներկայացնելու մտքից։ Այսօր՝ դեպքի 3-րդ տարելիցին նվիրված ասուլիսի ժամանակ, այս մասին հայտարարեց նրանց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Ինչպես հայտնի է, 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
«Տառացիորեն երկու օր առաջ նորից ուսումնասիրել ենք 2023 թվականի հունվարի 19-ի կառավարության նիստը, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանի դիտարկումները և պաշտպանության նախարարության զեկույցները։ Կարծում եմ՝ նրանք պետք է հրավիրվեն դատարան հարցաքննության, քանի որ նրանց ասածները կարող են անհրաժեշտ լինել գործի ճշմարտության վերջնական բացահայտման համար»,– ասաց Նորիկյանը։
Տուժող կողմը դժգոհ է նաև գործից անջատված վարույթի նախաքննությունից։ Գևորգ Ավետիսյանը, որը եղել է այդ զորամասի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալը, մեղադրյալներից մեկն է, և նրա նկատմամբ քրեական գործը քննվում է առանձնացված վարույթով։ Նորիկյանի խոսքով՝ արդեն երկու տարի է անցել, բայց որևէ նորություն չկա։
«Արդեն երկու տարի է` Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական վարույթ կա, որի վերջը չի երևում։ Եղել են առիթներ, երբ հարցրել ենք գործի ընթացքի մասին, սակայն ստացել ենք անորոշ և ոչինչ չասող պատասխաններ։ Մենք այդ անջատված վարույթից սպասելիք չունենք»,– նշեց Նորայր Նորիկյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ 2025 թվականի ընթացքում կայացած դատական նիստերի ժամանակ հարցաքննվել են 19 տուժող և բոլոր վկաները։ Այժմ մեկնարկում է 5 մեղադրյալների հարցաքննությունը, որից հետո տուժող կողմը նոր միջնորդություններ է ներկայացնելու։
«Միջնորդելու ենք, որ իրականացվի կրկնակի քննչական փորձարարություն, այսինքն՝ հնարավորինս վերականգնվեն դեպքի իրական պայմանները։ Նաև միջնորդություն կլինի հարցաքննել դատաբժշկական փորձաքննություն իրականացրած մասնագետներին»,– հավելեց փաստաբանը։
Հիշեցնենք` դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով առայժմ մեկ դատավաճիռ է կայացվել` 3 տարվա ազատազրկման է դատապարտվել վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը։
Քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի և ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանի նկատմամբ։
Լրահոս
0