00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի լավագույն բուհերն ավարտած տղաները 3 տարի կաշխատեն Հայաստանում և կազատվեն բանակից

© Hackathon ArmBigDataԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2026
Բաժանորդագրվել
57 երիտասարդների շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանցից ընդամենը 1-ն է ծառայել բանակում վերադարձից հետո, 4-ը զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով, 12-ը հետախուզման մեջ են, 40 քաղաքացի որևէ այլ հիմքով չի ծառայել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները, եթե ավարտելուց հետո վերադառնան ու առնվազն 3 տարի աշխատեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։ ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Մեր այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով, հաղթահարելով համապատասխան խոչընդոտները, արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ վերադառնալու և իրենց գիտելիքներն ու հմտություններն ի նպաստ երկրին ծառայեցնելու»,- նախագծի հիմնավորումը ներկայացրեց նախարարը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ ուսումնառությունն ավարտած 57 երիտասարդների շրջանում կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերադարձից հետո նրանցից ընդամենը 1-ն է ծառայել բանակում, 4-ը զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով, 12-ը հետախուզման մեջ են, 40 քաղաքացի որևէ այլ հիմքով չի ծառայել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր մտահոգությունները հայտնեց այս նախագծի հետ կապված։ Նրա խոսքով՝ 2019թ․-ից խոսվում է այն մասին, որ բանակում ծառայում են սոցիալապես անապահովները կամ չեն ծառայում նրանք, ովքեր գումար ունեն։
Հայկ Սարգսյանը զինծառայության օրենքի նոր փոփոխություններ է ներկայացրել
Նրա խոսքով՝ եթե ՀՀ բուհերում սովորողների շրջանում 57 տոկոսն աղջիկներն են, ապա իր տեղեկություններով՝ 2004-2023թթ․ օտարերկրյա բուհեր գործուղվել են 2265 տղա, 1191 աղջիկ։
«Սրանից ևս կարող ենք եզրահանգել, որ նրանք հիմնականում գնում են բանակից ազատվելու համար»,- ասաց պատգամավորը։
Հավելեց՝ նշված բուհերում ուսանելու համար տարեկան ուսանողը պետք է ծախսի 80-100 հազար դոլար՝ ուսանելու և կեցության համար։ Հայ Սարգսյանը կարծում է` պետք է այս ուսանողներին թեկուզ կարճաժամկետ ծառայության տանել՝ որոշակի գումարի դիմաց։
Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններ ընդունված քաղաքացիները տարկետման իրավունք են ստանում։ 2018-ից մինչև այս պահը նշված հեղինակավոր բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն են ստացել շուրջ 650 քաղաքացի, որոնցից 570-ը դեռևս շարունակում է ուսումը։
Նոր տարի և նոր ժամկետ. ինչ կփոխվի հայկական բանակում 2026-ին
Լրահոս
0