https://arm.sputniknews.ru/20260119/11-orva-snund-mip-grasenjaki-mvot-hacadul-anvogh-samsvonjani-ajakicnern-akcia-en-anum-97878808.html
11 օրվա սնունդ՝ ՄԻՊ գրասենյակի մոտ․ հացադուլ անող Սամսոնյանի աջակիցներն ակցիա են անում
11 օրվա սնունդ՝ ՄԻՊ գրասենյակի մոտ․ հացադուլ անող Սամսոնյանի աջակիցներն ակցիա են անում
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ ՄԻՊ գրասենյակից 11 օրվա ընթացքում որևէ մեկը չի այցելել Նարեկ Սամսոնյանին։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T11:27+0400
2026-01-19T11:27+0400
2026-01-19T11:41+0400
նարեկ սամսոնյան
բողոքի ակցիա
հացադուլ
հհ միպ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97878390_7:0:1280:716_1920x0_80_0_0_46588fc8cc0667bf9aab2a7b41527e6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։Նշենք, որ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը հացադուլի 10-րդ օրը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, ապա կրկին վերադարձրել ՔԿՀ։ Անհրաժեշտություն կա վիրահատական միջամտության։Սամսոնյանի աջակիցները նաև խորհրդանշական ակցիա իրականացրին՝ ՄԻՊ գրասենյակի մոտ բերելով 11 օրվա սնունդ։ Ֆիդանյանը նշեց, որ այդ սնունդը պետք է լիներ Նարեկ Սամսոնյանի ամեն օրվա ռացիոնում, բայց նա ընտրել է քաղաքական պայքարի ամենածանր միջոցը՝ հացադուլը։ Ակցիայի ընթացքում ՄԻՊ գրասենյակից դուրս եկան հավաքարարն ու անվտանգության աշխատակիցը։ Հավաքարարը սկսեց աղբի տոպրակի մեջ լցնել սնունդը։Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Акция у офиса омбудсмена с требованием срочно доставить политзаключенного Нарека Самсоняна в медицинское учреждение в связи с проблемами со здоровьем
Sputnik Արմենիա
Акция у офиса омбудсмена с требованием срочно доставить политзаключенного Нарека Самсоняна в медицинское учреждение в связи с проблемами со здоровьем
2026-01-19T11:27+0400
true
PT1M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97878390_171:0:1126:716_1920x0_80_0_0_f73ea0315b1d9239f6322d714f1056bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ սամսոնյան, բողոքի ակցիա, հացադուլ, հհ միպ, տեսանյութեր, տեսանյութ, видео
նարեկ սամսոնյան, բողոքի ակցիա, հացադուլ, հհ միպ, տեսանյութեր, տեսանյութ, видео
11 օրվա սնունդ՝ ՄԻՊ գրասենյակի մոտ․ հացադուլ անող Սամսոնյանի աջակիցներն ակցիա են անում
11:27 19.01.2026 (Թարմացված է: 11:41 19.01.2026) Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ ՄԻՊ գրասենյակից 11 օրվա ընթացքում որևէ մեկը չի այցելել Նարեկ Սամսոնյանին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը հացադուլի 10-րդ օրը կտրուկ վատացել էր,
նրան տեղափոխել էին հիվանդանոց, ապա կրկին
վերադարձրել ՔԿՀ։ Անհրաժեշտություն կա վիրահատական միջամտության։
«Մեր բողոքի ձայն ենք ցանկանում բարձրացնել այս կառույցի լռության դեմ։ ՀՀ ՄԻՊ գրասենյակը, որը կոչված է պաշտպանել քաղաքացու իրավունքները, որևէ կերպ չի արձագանքում Նարեկ Սամսոնյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս օրերին որևէ մեկը չի այցելել հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»,- նշեց Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Սամսոնյանի աջակիցները նաև խորհրդանշական ակցիա իրականացրին՝ ՄԻՊ գրասենյակի մոտ բերելով 11 օրվա սնունդ։ Ֆիդանյանը նշեց, որ այդ սնունդը պետք է լիներ Նարեկ Սամսոնյանի ամեն օրվա ռացիոնում, բայց նա ընտրել է քաղաքական պայքարի ամենածանր միջոցը՝ հացադուլը։
Ակցիայի ընթացքում ՄԻՊ գրասենյակից դուրս եկան հավաքարարն ու անվտանգության աշխատակիցը։ Հավաքարարը սկսեց աղբի տոպրակի մեջ լցնել սնունդը։
«Ժամը 12-ին ընդմիջում է։ Նարեկ Սամսոնյանի համար նախատեսված ուտելիքն իրենք կուտեն այդ ընդմիջման ընթացքում, հետո էլ դուրս կգան ու կշարունակեն լռել մարդու իրավունքների դեմ իրականացվող ապօրինությունների, անտարբերության մասին։ Վայելեք Սամսոնյանի 11 օրվա չկերած ուտելիքը. հուսամ` ձեր կոկորդով կանցնի»,- ասաց Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան
ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ
Նարեկ Սամսոնյանի և
Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ
քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ
Սամսոնյանն ու
Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով
երկարացրեց նրանց կալանքը։