00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցելը կարժենա մոտ 2,5 մլրդ դոլար. Արամ Մանուկյան

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2026
Բաժանորդագրվել
Երկաթուղու նախագծի նախնական արժեքի գնահատում է կատարվել դեռ 2016 թվականին, որոշվել է շինարարության երթուղին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Բացառապես Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցելու արժեքը գնահատվում է մոտ 2,5 միլիարդ դոլար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։
Ավելի վաղ ՀԱԿ վարչապետի թեկնածու, վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն առաջարկել էր դեպի Իրան երկաթուղի կառուցել բացառապես Հայաստանի տարածքով։
«Երկաթուղի կառուցելու արժեքը գնահատվել է 2– 3 միլիարդ դոլարի սահմաններում` մոտ 2.5 միլիարդ դոլար։ Բնականաբար այս թիվը կարող է փոփոխվել, հիմնականում՝ թանկանալ։ Ինչ վերաբերում է ծրագրի ժամկետներին, ապա նախագիծը նախնական 4-5 տարվա համար է», - ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` ֆինանսավորման համար կոնսորցիում կարող է ստեղծվել շահագրգռված երկրների կամ կազմակերպությունների մասնակցությամբ։
Քանի որ նախագիծը ներառում է «Հյուսիս-Հարավ» ամբողջ առանցքը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը, Իրանը, Հնդկաստանը և հնարավոր է՝ Չինաստանը, բնական է, որ այդ երկրները կարող են հետաքրքրվել ծրագրի ֆինանսավորմամբ։
«Իմ մոտեցումն այն է, որ հարցն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական։ Նախագծի իրականացման դեպքում Հայաստանը կդառնա խաչմերուկ Հյուսիս-Հարավի, Արևմուտք-Արևելքի համար։ Այսինքն`ում համար այդ խաչմերուկը ձեռնտու է և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով, նրանք էլ կարող են մասնակից լինել», - ասաց Մանուկյանը։
Նա շեշտեց, որ դեռ 2016 թվականին նախագծի համար նախնական հաշվարկներ են անցկացվել, քարտեզ է կազմվել, հետազոտություններ են եղել։ Չնայած առաջարկը նոր չէ, սակայն գործընթացը մնում է անավարտ։
«Նախագիծը երբեք չի կորցնի իր արդիականությունը», - վստահ է Մանուկյանը։
Մանուկյանը, սակայն, պատկերացում չունի, թե ինչպես կկապվի այս նախագիծը «Թրամփի ուղու» (TRIPP) հետ, եթե այն իրականացվի։
Հիշեցնենք` ավելի վաղ` ասուլիսի ժամանակ, ՀԱԿ վարչապետի թեկնածու, վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել էր, որ «Թրամփի ուղի» նախագիծը թերություններ ունի ու ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, ինչպես նաև միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին։ Նա ընդգծել էր, որ շատ գերտերություններ, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, դուրս են շպրտվել այդ կարգավորումից։ Եվ դա աշխարհաքաղաքական լարվածության ական է ստեղծում։
Զուրաբյանը նաև շեշտել էր, որ երկրորդ խնդիրն էլ այն է, որ TRIPP-ի իրականացումը կհանգեցնի նրան, որ հայկական բոլոր կոմունիկացիաները կախված կլինեն Ադրբեջանից: Հետևաբար Հայաստանը կենթարկվի Բաքվի կողմից ճնշումների, որոնք կպահանջեն քաղաքական զիջումներ, այդ թվում՝ ժողովրդագրության ոլորտում։
Լրահոս
0