https://arm.sputniknews.ru/20260117/mahacel-e-nshanavvor-tshartarapet-murad-hasratjany-97839260.html
Մահացել է նշանավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Մահացել է նշանավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Sputnik Արմենիա
Մուրադ Հասրաթյանի գիտական չափագրություններն ու հետազոտությունները հիմնարար աղբյուր են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար։ 17.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-17T12:09+0400
2026-01-17T12:09+0400
2026-01-17T12:10+0400
հայաստան
մահ
ճարտարապետ
մուրադ հասրաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97839084_0:0:1536:864_1920x0_80_0_0_9c48a808f2e956376d511651fa6c89a4.png
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական, ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը։ Լուրը հրապարակվել է Արցախի մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում։Մահվան պատճառը չի նշվում։ Գիտնականը հունիսին կդառնար 91 տարեկան։Հասրաթյանը նշանակալի ներդրում է ունեցել Արցախի հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և փաստագրման գործում։ Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրություններն ու հետազոտությունները՝ մասնավորապես Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վերաբերյալ, այսօր հիմնարար աղբյուր են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար։Նրա աշխատությունները կարևոր դեր են ունեցել Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող կեղծարարություններին գիտական պատասխան տալու գործում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97839084_154:0:1519:1024_1920x0_80_0_0_7c1db132d70c23bb0f681ece1d64c390.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մահ, ճարտարապետ, մուրադ հասրաթյան
հայաստան, մահ, ճարտարապետ, մուրադ հասրաթյան
Մահացել է նշանավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
12:09 17.01.2026 (Թարմացված է: 12:10 17.01.2026) Մուրադ Հասրաթյանի գիտական չափագրություններն ու հետազոտությունները հիմնարար աղբյուր են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական, ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը։ Լուրը հրապարակվել է Արցախի մշակույթի նախարարության
ֆեյսբուքյան էջում։
Մահվան պատճառը չի նշվում։ Գիտնականը հունիսին կդառնար 91 տարեկան։
Հասրաթյանը նշանակալի ներդրում է ունեցել Արցախի հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և փաստագրման գործում։ Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրություններն ու հետազոտությունները՝ մասնավորապես Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վերաբերյալ, այսօր հիմնարար աղբյուր են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար։
Նրա աշխատությունները կարևոր դեր են ունեցել Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող կեղծարարություններին գիտական պատասխան տալու գործում։