https://arm.sputniknews.ru/20260116/netanjahui-ajcy-trampin-drdec-irani-dem-kvosht-ev-voch-standart-qajler-ditarkel-pvordzaget-97790297.html
Նեթանյահուի այցը Թրամփին դրդեց Իրանի դեմ կոշտ և ոչ ստանդարտ քայլեր դիտարկել. փորձագետ
Նեթանյահուի այցը Թրամփին դրդեց Իրանի դեմ կոշտ և ոչ ստանդարտ քայլեր դիտարկել. փորձագետ
Sputnik Արմենիա
Արտաքին ուժերը փաստացի օգտվեցին Իրանում տնտեսական պատճառներով տեղի ունեցած բողոքի ցույցերից՝ նպատակ ունենալով երկրում կատարել իշխանափոխություն: 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T23:00+0400
2026-01-16T23:00+0400
2026-01-16T23:00+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
իսրայել
բենիամին նեթանյահու
բողոքի ակցիա
ռիալ (իրանի դրամը)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94555275_0:106:1501:950_1920x0_80_0_0_e94301c54654c53371e8c4d1449a6d28.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դրդեց, որ նա Իրանի դեմ կոշտ քայլեր դիտարկի: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Իրանա-չինական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ֆարշադ Ադելը։Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025 թվականի դեկտեմբերի վերջին այցելել էր ԱՄՆ և բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկու երկրների ղեկավարներն իրենց կանանց հետ Ամանորը դիմավորեցին Մար-ա-Լագոյում (Թրամփի կալվածքը Ֆլորիդայում): Արդեն 2026 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ նախագահը կոչ արեց Իրանի ցուցարարներին շարունակել իրենց ակցիաները և գրավել պետական հիմնարկները։ Նա խոստացավ օգնել անկարգությունների մասնակիցներին՝ հայտարարելով, որ «օգնությունը ճանապարհին է»:Պատասխանելով հարցին, թե արդյոք կապ կա Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների և Իրանում բողոքի ալիքի միջև, փորձագետը նշեց, որ խոսքը տարբեր սցենարների մասին է:Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Վենեսուելայում գործել է բաց և ուղիղ՝ «Մոնրոյի դոկտրինի» տրամաբանությամբ (ԱՄՆ արտաքին քաղաքականության սկզբունքների հռչակագիր – խմբ.):Իրանի նկատմամբ կիրառվում է այլ մարտավարություն՝ ճնշում, միջազգային մեկուսացում և աջակցություն ներքին ապակայունացնող գործընթացներին, որոնցում, վերլուծաբանների գնահատմամբ, առանցքային դեր է խաղում Իսրայելը:Արդյունքում ներքին տնտեսական ճգնաժամը դարձավ ավելի լայն աշխարհաքաղաքական առճակատման տարր: Այս համատեքստում Ադելը հիշեցրեց, որ բողոքներն Իրանում սկսվել են տնտեսական պատճառներով։Ազգային արժույթի արժեզրկումը, տնտեսական բարեփոխումների հետևանքները` ներառյալ մի շարք հիմնական ապրանքների սուբսիդիաների վերացումը, բուռն դժգոհություն են առաջացրել առևտրականների շրջանում: Թեհրանում և այլ քաղաքներում նրանց գործադուլները աճող ներքին ճգնաժամի առաջին ազդանշանն էին, որը բավական արագ դուրս եկավ զուտ սոցիալ-տնտեսական պահանջների շրջանակներից:Հիբրիդային պատերազմի դասական սցենար է. քաղաքագետը` Իրանի իրադարձությունների մասինԾայրամասերից դեպի մեգապոլիսներ տարածվելով՝ բողոքի ակցիաների բնույթը փոխվեց։ Կենսամակարդակի բարելավման պահանջները փոխարինվեցին քաղաքական կարգախոսներով ու Իրանում իշխանափոխության պահանջներով։Փորձագետի կարծիքով՝ բեկումնային էր Իրանի վերջին շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչը՝ տապալել Իրանի գործող ղեկավարությանը։ Դրանից հետո բողոքի ակցիաներն արդեն բացահայտ կերպով ներկայացվում էին որպես Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգի դեմ ելույթներ:Այս ֆոնին ավելի ու ավելի հաճախ է քննարկվում արտաքին գործոնը։ Ռեզա Փահլավին բնակվում է ԱՄՆ-ում, սերտ կապեր է պահպանում Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ, ինչն ուժեղացնում է օտարերկրյա միջամտության մասով Թեհրանի կասկածները: Փորձագիտական միջավայրում ուշադրություն են դարձնում Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև համակարգման ուժեղացմանը։Իրադարձությունների զարգացման գործում էական դեր խաղաց Իրանում ինտերնետի զանգվածային անջատումը։ Իշխանություններն այս քայլը բացատրեցին իրավիճակի վերահսկողության անհրաժեշտությամբ։Նշենք, որ վերջին օրվա ցույցերի վերաբերյալ հաստատված տվյալներ չկան։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ լիովին վերահսկում են իրավիճակը երկրում:Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94555275_0:0:1333:1000_1920x0_80_0_0_290c22573f922743d278f9128c8a521f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, իսրայել, բենիամին նեթանյահու, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը)
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, իսրայել, բենիամին նեթանյահու, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը)
Նեթանյահուի այցը Թրամփին դրդեց Իրանի դեմ կոշտ և ոչ ստանդարտ քայլեր դիտարկել. փորձագետ
Արտաքին ուժերը փաստացի օգտվեցին Իրանում տնտեսական պատճառներով տեղի ունեցած բողոքի ցույցերից՝ նպատակ ունենալով երկրում կատարել իշխանափոխություն:
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դրդեց, որ նա Իրանի դեմ կոշտ քայլեր դիտարկի: Այս մասին
Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Իրանա-չինական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ֆարշադ Ադելը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025 թվականի դեկտեմբերի վերջին այցելել էր ԱՄՆ և բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկու երկրների ղեկավարներն իրենց կանանց հետ Ամանորը դիմավորեցին Մար-ա-Լագոյում (Թրամփի կալվածքը Ֆլորիդայում): Արդեն 2026 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ նախագահը կոչ արեց Իրանի ցուցարարներին շարունակել իրենց ակցիաները և գրավել պետական հիմնարկները։ Նա խոստացավ օգնել անկարգությունների մասնակիցներին՝ հայտարարելով, որ «օգնությունը ճանապարհին է»:
«Բենիամին Նեթանյահուի վերջին այցը ԱՄՆ ամրապնդեց Իսրայելի դիրքերը և Վաշինգտոնին դրդեց դիտարկել Իրանի նկատմամբ կոշտ և ոչ ստանդարտ քայլեր», – ասաց Ադելը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք կապ կա Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների և Իրանում բողոքի ալիքի միջև, փորձագետը նշեց, որ խոսքը տարբեր սցենարների մասին է:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Վենեսուելայում գործել է բաց և ուղիղ՝ «Մոնրոյի դոկտրինի» տրամաբանությամբ (ԱՄՆ արտաքին քաղաքականության սկզբունքների հռչակագիր – խմբ.):
Իրանի նկատմամբ կիրառվում է այլ մարտավարություն՝ ճնշում, միջազգային մեկուսացում և աջակցություն ներքին ապակայունացնող գործընթացներին, որոնցում, վերլուծաբանների գնահատմամբ, առանցքային դեր է խաղում Իսրայելը:
Արդյունքում ներքին տնտեսական ճգնաժամը դարձավ ավելի լայն աշխարհաքաղաքական առճակատման տարր: Այս համատեքստում Ադելը հիշեցրեց, որ բողոքներն Իրանում սկսվել են տնտեսական պատճառներով։
Ազգային արժույթի արժեզրկումը, տնտեսական բարեփոխումների հետևանքները` ներառյալ մի շարք հիմնական ապրանքների սուբսիդիաների վերացումը, բուռն դժգոհություն են առաջացրել առևտրականների շրջանում: Թեհրանում և այլ քաղաքներում նրանց գործադուլները աճող ներքին ճգնաժամի առաջին ազդանշանն էին, որը բավական արագ դուրս եկավ զուտ սոցիալ-տնտեսական պահանջների շրջանակներից:
Ծայրամասերից դեպի մեգապոլիսներ տարածվելով՝ բողոքի ակցիաների բնույթը փոխվեց։ Կենսամակարդակի բարելավման պահանջները փոխարինվեցին քաղաքական կարգախոսներով ու Իրանում իշխանափոխության պահանջներով։
Փորձագետի կարծիքով՝ բեկումնային էր Իրանի վերջին շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչը՝ տապալել Իրանի գործող ղեկավարությանը։ Դրանից հետո բողոքի ակցիաներն արդեն բացահայտ կերպով ներկայացվում էին որպես Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգի դեմ ելույթներ:
Այս ֆոնին ավելի ու ավելի հաճախ է քննարկվում արտաքին գործոնը։ Ռեզա Փահլավին բնակվում է ԱՄՆ-ում, սերտ կապեր է պահպանում Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ, ինչն ուժեղացնում է օտարերկրյա միջամտության մասով Թեհրանի կասկածները: Փորձագիտական միջավայրում ուշադրություն են դարձնում Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև համակարգման ուժեղացմանը։
Իրադարձությունների զարգացման գործում էական դեր խաղաց Իրանում ինտերնետի զանգվածային անջատումը։ Իշխանություններն այս քայլը բացատրեցին իրավիճակի վերահսկողության անհրաժեշտությամբ։
«Այս որոշումը չկանգնեցրեց անկարգությունների ընթացքում նկարահանված նյութերի արտահոսքը, քանի որ Իրանի բնակչության մի մասը հասանելիություն ունի «Starlink»-ին (արբանյակային ինտերնետի համակարգ, որը մշակվել է ամերիկյան գործարար Իլոն Մասկի գլխավորած «SpaceX» ընկերության կողմից -խմբ.): Սակայն արգելափակման մասին որոշումը գրավեց համաշխարհային հանրության ուշադրությունը։ Արդյունքում միջազգային լրատվական դաշտում ավելի հաճախ սկսեցին տարածվել արտասահմանյան ԶԼՄ-ների մեկնաբանությունները, իսկ Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը երկրորդ պլան մղվեց», - ասաց փորձագետը։
Նշենք, որ վերջին օրվա ցույցերի վերաբերյալ հաստատված տվյալներ չկան։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ լիովին վերահսկում են իրավիճակը երկրում:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։