00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:58
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնն այդ փաստաթղթով ուղերձ է հղում Թեհրանին․ քաղաքագետը՝ TRIPP-ի մասին

© SputnikԲենիամին Մաթևոսյան
Բենիամին Մաթևոսյան - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2026
Բաժանորդագրվել
TRIPP-ի իրագործման փաստաթուղթը սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի Հանրապետության համար, քանի որ մեր երկիրը վերջնականապես վերածում է աշխարհաքաղաքական տարբեր ուժերի թատերաբեմի։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik․ Վաշինգտոնը TRIPP-ի իրագործման վերաբերյալ ստորագրված նոր հայտարարությամբ ուղերձ է հղում Թեհրանին, որ հայ-իրանական սահմանը ևս լինելու է ամերիկյան հսկողության ներքո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած հայտարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13–ին հանդիպել են Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Ըստ Մաթևոսյանի` բացարձակ պատահական չէ, որ հենց այս օրերին Միրզոյանը հրավիրվեց ԱՄՆ և փաստաթուղթ ստորագրվեց:
«Իրանին ասում են՝ եթե դուք կարծում եք, որ այդ տեղով կկարողանայիք այսպես ասած խուսանավել ապագայում, դա տեղի չի ունենալու։ Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ այս փաստաթղթի մասին»,- ասաց Մաթևոսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կգա։ Մաթևոսյանը հարց է ուղղում՝ իսկ ի՞նչն էր այդքան հրատապ, որ հնարավոր չէր փաստաթուղթը փետրվարին ստորագրել։ «Իսկ ի՞նչն էր հրատապ» հարցի պատասխանը, ըստ Մաթևոսյանի, հարևան Իրանում է, և ամերիկացիներն էլ նախագահի մակարդակով ցուցարարներին կոչ են անում վարչական շենքեր գրավել ու պահպանել վերահսկողությունը դրանց նկատմամբ։ Ու հենց այս իրավիճակում ՀՀ արտգործնախարարը հայտնվում է Վաշինգտոնում։
«Փաստաթղթում մի կետ կա, որտեղ ասվում է` այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնարարություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Սա նշանակում է՝ ԱՄՆ-ն պարտավորված չէ Հայաստանում ներդրում կատարել, հայկական կողմն էլ պարտավորված չէ այս ծրագրի շրջանակում ինչ-որ գործողություն իրականացնել»,- նշեց Մաթևոսյանը և հավելեց՝ այս կետն էլ է ցույց տալիս, որ այս պահին ստորագրված փաստաթուղթն ուղերձ հղելու համար է։
Միևնույն ժամանակ, ըստ Մաթևոսյանի, ՀՀ քաղաքացիների համար առավել մտահոգիչ պետք է լինի այն, որ ՀՀ իշխանություններն իրականում պատրաստ են ոտնահարել Հայաստանի կարմիր գծերը։
«76%-ը պատրաստ են տալ ԱՄՆ-ին, պատրաստ են կիրառել front office, back-office հասկացությունները, ու front-office-ում հայերը ներկա չեն լինելու։ Ճիշտ է` իրենք ասում են՝ վերջնական որոշումը պետք է back-office-ը կայացնի, բայց front-office-ում են ֆիզիկապես շփվելու ադրբեջանցիների հետ։ Այսինքն՝ երբ ադրբեջանցին մտնում է ՀՀ տարածք, անձնագիրը տրամադրում է, իր բեռն են ստուգում, հայեր չեն լինելու՝ սկաներներ են լինելու, արտասահմանցիներ, ինչ-որ շվեյցարական կազմակերպության մասին է խոսվում։ Սակայն կա՞ արդյոք հստակ ընթացակարգ, օրինակ, Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան տեղափոխում է ինչ-որ ռազմական բեռ, որը սպառնալիք է ներկայացնելու Իրանի համար, եթե front-office-ը համաձայն է դրա հետ, իսկ back-office-ը դեմ է, ՀՀ ներկայիս իշխանություններ ունե՞ն այդ լիազորությունները կամ ազդեցությունը ամերիկյան կողմի հետ համագործակցության շրջանակներում, որ կարողանան դա կանխել»,- ասաց Մաթևոսյանը։
Նա շեշտեց՝ այս փաստաթուղթը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի Հանրապետության համար, քանի որ մեր երկիրը վերջնականապես վերածում է աշխարհաքաղաքական տարբեր ուժերի թատերաբեմի։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պատահակա՞ն էր այն, որ գերիների վերադարձի մասին հենց նույն օրը հայտնի դարձավ, Մաթևոսյանը նշեց՝ Ադրբեջանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին նայում է պարզապես որպես բիզնես-նախագիծ։ Այդ բիզնես-նախագիծը 2026թ․ հունիսի 7-ին քննություն է անցնելու, և իրենք հիմա ներդրումներ են անում նախընտրական տրամաբանության շրջանակում։
«Ինչը հաճո է նախընտրական մթնոլորտին, Ադրբեջանը դա անելու է»,- ասաց նա։
Մաթևոսյանը նաև առաջարկում է, որ հանրության ուշադրությունից դուրս չմնա այն հանգամանքը, որ գերիների վերադարձի դիմաց Թուրքիայի միջնորդությամբ Սիրիա են վերադարձվել 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում ձերբակալված վարձկանները։ Ասում է՝ միգուցե սա արդեն ապացույցն է նրա, որ Թուրքիան Արցախ էր բերում սիրիացի վարձկանների, որոնք սպանում էին հայ զինվորներին, և այդ երկրի հետ իշխանությունը խաղաղության դարաշրջան է կառուցում։
Լրահոս
0