00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն առաջարկում է վերադառնալ Ռուսաստանի առաջարկների քննարկմանը

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը հայտարարել է՝ գլոբալ առումով իրավիճակը գնալով ավելի է դեգրադացվում, աշխարհի տասնյակ երկրներ տառապում են քաոսից և անօրինականությունից՝ չունենալով իրենց անվտանգությունն ապահովող ռեսուրսներ:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում և աշխարհում անվտանգության արդարացի ճարտարապետության կառուցման վերաբերյալ ռուսական առաջարկների քննարկմանը վերադառնալը կօգնի կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ընդունելով 34 նորանշանակ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել եվրոպական և գլոբալ անվտանգության նոր, հուսալի և արդարացի ճարտարապետության կառուցման նախաձեռնություններով՝ առաջարկելով տարբերակներ և ռացիոնալ լուծումներ, որոնք կարող էին ձեռնտու լինել բոլորին Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, ընդհանրապես՝ ամբողջ աշխարհում:
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ. Ուկրաինայում կարգավորման գործընթացն արգելակում է Զելենսկին
«Կարծում ենք, որ արժեր վերադառնալ մեր առաջարկների առարկայական քննարկմանը, որպեսզի դրանց հիման վրա ամրագրվեն Ուկրաինայի հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորելու պայմանները։ Մեր երկիրը ձգտում է երկարաժամկետ և կայուն խաղաղության, որը հուսալիորեն կապահովի բոլորի անվտանգությունը։ Թեև ոչ բոլորն են պատրաստ դրան, այդ թվում՝ Կիևում և նրան աջակցող մայրաքաղաքներում, բայց մենք հուսով ենք, որ այդ անհրաժեշտության գիտակցումը վաղ թե ուշ կգա։ Իսկ քանի դեռ դա չկա, Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հասնել իր առջև դրված նպատակներին», - ասել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ միջազգային ասպարեզում իրավիճակը գնալով վատթարանում է, աշխարհի տասնյակ երկրներ այժմ տառապում են քաոսից և անօրինականությունից, չունեն իրենց անվտանգությունն ապահովող ռեսուրսներ:
«Դիվանագիտությունը, փոխհամաձայնության և փոխզիջումային հանգուցալուծումների որոնումը գնալով փոխարինվում են միակողմանի, ընդ որում՝ վտանգավոր գործողություններով։ Եվ պետությունների միջև երկխոսության փոխարեն հնչում է նրանց մենախոսությունը, ովքեր ուժեղի իրավունքով ընդունելի են համարում իրենց կամքը թելադրելը, ուրիշներին ապրել սովորեցնելը և հրամաններ տալը», - ասել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ բաց է բոլոր միջազգային գործընկերների հետ հավասար և փոխշահավետ հարաբերություններ կառուցելու համար՝ հանուն համընդհանուր բարգավաճման, բարեկեցության և զարգացման:
Ուիտկոֆն ու Քուշները մտադիր են Մոսկվա այցելել բանակցելու համար. ԶԼՄ
Լրահոս
0