https://arm.sputniknews.ru/20260115/petakan-nvor-turq-ksahmanvi-hhic-mshakutajin-arzheqneri-artahanman-hamar-97766259.html
Պետական նոր տուրք կսահմանվի ՀՀ–ից մշակութային արժեքների արտահանման համար
Պետական նոր տուրք կսահմանվի ՀՀ–ից մշակութային արժեքների արտահանման համար
Sputnik Արմենիա
Իշխանությունն ուզում է կանոնակարգել մշակութային արժեքների առևտուրը։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T11:13+0400
2026-01-15T11:13+0400
2026-01-15T11:14+0400
հայաստան
մշակույթ
տուրք
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0a/25698132_0:167:1601:1067_1920x0_80_0_0_37b6c2735560f355fa28b157cb01acbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ ընդգրկել ԵԱՏՄ մաքսային օրենսդրության շրջանակում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունները։Նախագծի ընդունման արդյունքում տուրքի տեսակները կհամապատասխանեցվեն հաստատված ԵԱՏՄ կարգերին, ինչպես նաև ակնկալվում է բարձրացնել վարչարարության արդյունավետությունը։Նշվում է, որ հիմա տարանջատված չեն մշակութային արժեքների արտահանման բնագավառում մաքսային ռեժիմները։ Այս նախագծով այդ տարանջատումը հնարավոր կլինի իրականացնել։2025 թվականի ընթացքում ՀՀ ՊԵԿ–ը 14%–ով շատ հարկեր և տուրքեր է հավաքագրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0a/25698132_0:0:1423:1067_1920x0_80_0_0_9d62ce7d774ac426e92ad3f38e9344e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մշակույթ , տուրք, հհ կառավարություն
հայաստան, մշակույթ , տուրք, հհ կառավարություն
Պետական նոր տուրք կսահմանվի ՀՀ–ից մշակութային արժեքների արտահանման համար
11:13 15.01.2026 (Թարմացված է: 11:14 15.01.2026) Իշխանությունն ուզում է կանոնակարգել մշակութային արժեքների առևտուրը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ ընդգրկել ԵԱՏՄ մաքսային օրենսդրության շրջանակում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունները։
Նախագծի ընդունման արդյունքում տուրքի տեսակները կհամապատասխանեցվեն հաստատված ԵԱՏՄ կարգերին, ինչպես նաև ակնկալվում է բարձրացնել վարչարարության արդյունավետությունը։
«Օրենսդրական փոփոխությունների ընդունումը նաև պայմանավորված է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտաքին առևտուրը, ինչպես նաև արտահանումը և ներմուծումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է, որ հիմա տարանջատված չեն մշակութային արժեքների արտահանման բնագավառում մաքսային ռեժիմները։ Այս նախագծով այդ տարանջատումը հնարավոր կլինի իրականացնել։