https://arm.sputniknews.ru/20260115/mkhitarutjun-ev-hvogu-urakhutjun-e-garegin-erkrvordy-haj-gerineri-veradardzi-masin-97778658.html
Մխիթարություն և հոգու ուրախություն է. Գարեգին Երկրորդը` հայ գերիների վերադարձի մասին
Մխիթարություն և հոգու ուրախություն է. Գարեգին Երկրորդը` հայ գերիների վերադարձի մասին
Sputnik Արմենիա
Կաթողիկոսը մաղթել է, որ Ադրբեջանից վերադարձած գերիները վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T14:39+0400
2026-01-15T14:39+0400
2026-01-15T14:41+0400
հայաստան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
գերի
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91803879_0:0:1200:676_1920x0_80_0_0_379cedf1efaa6aea9fb2abd08de3a6e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդն արձագանքել է 4 հայ գերիների վերադարձին։ Նրա հայտարարությունը հրապարակել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Հիշեցնեք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին հայտնեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և գտնվում են ՀՀ տարածքում։Կարճ ժամանակ անց նա ևս մեկ գրառում արեց` նշելով, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91803879_104:0:1171:800_1920x0_80_0_0_cc98ab1ea052b31816dd3d8f4517948e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, գերի, ադրբեջան
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, գերի, ադրբեջան
Մխիթարություն և հոգու ուրախություն է. Գարեգին Երկրորդը` հայ գերիների վերադարձի մասին
14:39 15.01.2026 (Թարմացված է: 14:41 15.01.2026) Կաթողիկոսը մաղթել է, որ Ադրբեջանից վերադարձած գերիները վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդն արձագանքել է 4 հայ գերիների վերադարձին։ Նրա հայտարարությունը հրապարակել է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մխիթարություն և հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։ Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։ Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան հայրենիք։ Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին»,– նշել է կաթողիկոսը։
Հիշեցնեք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին
հայտնեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և գտնվում են ՀՀ տարածքում։
Կարճ ժամանակ անց նա ևս մեկ
գրառում արեց` նշելով, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։