https://arm.sputniknews.ru/20260115/ihpk-n-6-grvohajin-e-dzerbakalel-iranum-teghi-unecats-verjin-ankargutjunneri-het-kapvats-97799408.html
ԻՀՊԿ-ն 6 գրոհային է ձերբակալել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ կապված
ԻՀՊԿ-ն 6 գրոհային է ձերբակալել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ կապված
Sputnik Արմենիա
Ըստ հայտարարության՝ այս խմբի առաջնորդները պարբերաբար տեսանկարահանել են իրենց գործողությունները և տեսանյութերն ուղարկել են Իսրայելի հետախուզական... 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T21:50+0400
2026-01-15T21:50+0400
2026-01-15T21:52+0400
իրանի իսլամական հանրապետություն
բողոքի ակցիա
ավերածություններ
ձերբակալություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97642717_0:0:1481:833_1920x0_80_0_0_285061d8936a432e79715e650b7bd628.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) այսօր ձերբակալել է վեց գրոհայինների, որոնք ներգրավված են եղել իսլամական հանրապետության արևմուտքում անկարգությունների և ջարդերի կազմակերպման մեջ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի Քերման նահանգի գլխավոր հետախուզական վարչությունը։Հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածներից երկուսը հրազեն են ձեռք բերել և դրանով զինել են 20 հոգանոց խմբի՝ Քերման քաղաքում ջարդեր իրականացնելու հստակ հրահանգներով։Ըստ հայտարարության՝ խմբի առաջնորդները պարբերաբար տեսանկարահանել են իրենց գործողությունները, ինչպես նաև ռազմավարական կարևորության ռազմական օբյեկտների տեղակայումը և տեսանյութերն ուղարկել են Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ կապված անձանց՝ կոորդինատները նշելով:Հետախուզական վարչությունը հավելել է, որ ձերբակալության ընթացքում ԻՀՊԿ-ն այս խմբից առգրավել է մի քանի միավոր հրազեն, էլեկտրաշոկերներ, արցունքաբեր գազի բալոններ և մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքեր։Ամերիկյան հարթակը Իրանի թեմայով խաղադրույքներ է ընդունում. ի՞նչ մտադրություն ունի ԱՄՆ–նՀիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։Իրանի իշխանությունները, որոնք ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում են անկարգություններ կազմակերպելու համար, հունվարի 12-ին հայտարարել են, որ իրավիճակը հաջողվել վերահսկողության տակ վերցնել։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97642717_72:0:1183:833_1920x0_80_0_0_25e96837912cbb0d386ac32f32e24023.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, ավերածություններ, ձերբակալություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, ավերածություններ, ձերբակալություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
ԻՀՊԿ-ն 6 գրոհային է ձերբակալել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ կապված
21:50 15.01.2026 (Թարմացված է: 21:52 15.01.2026) Ըստ հայտարարության՝ այս խմբի առաջնորդները պարբերաբար տեսանկարահանել են իրենց գործողությունները և տեսանյութերն ուղարկել են Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ կապված անձանց՝ կոորդինատները նշելով:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) այսօր ձերբակալել է վեց գրոհայինների, որոնք ներգրավված են եղել իսլամական հանրապետության արևմուտքում անկարգությունների և ջարդերի կազմակերպման մեջ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի Քերման նահանգի գլխավոր հետախուզական վարչությունը։
«Բացահայտվել և ձերբակալվել է վեց մարդ՝ Քերման քաղաքում անկարգությունների, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների առանցքային կազմակերպիչներից։ Ձերբակալությունն իրականացրել են ԻՀՊԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցները»,-հետախուզական վարչության հայտարարությունը մեջբերում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածներից երկուսը հրազեն են ձեռք բերել և դրանով զինել են 20 հոգանոց խմբի՝ Քերման քաղաքում ջարդեր իրականացնելու հստակ հրահանգներով։
Ըստ հայտարարության՝ խմբի առաջնորդները պարբերաբար տեսանկարահանել են իրենց գործողությունները, ինչպես նաև ռազմավարական կարևորության ռազմական օբյեկտների տեղակայումը և տեսանյութերն ուղարկել են Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ կապված անձանց՝ կոորդինատները նշելով:
Հետախուզական վարչությունը հավելել է, որ ձերբակալության ընթացքում ԻՀՊԿ-ն այս խմբից առգրավել է մի քանի միավոր հրազեն, էլեկտրաշոկերներ, արցունքաբեր գազի բալոններ և մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքեր։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
Իրանի իշխանությունները, որոնք ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում են անկարգություններ կազմակերպելու համար, հունվարի 12-ին հայտարարել են, որ իրավիճակը հաջողվել վերահսկողության տակ վերցնել։