00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:58
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ավելացել է պատվաստում ստացողների թիվը. նախարարը ցուցանիշներ ներկայացրեց

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցՊատվաստում
Պատվաստում - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2026
Բաժանորդագրվել
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ջրծաղիկի պատվաստումներն իրականցնում են հատկապես նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանում զգալի ավելացել է պատվաստում ստացողների թիվը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ ցուցանիշներ ներկայացրեց։

«0–1 տարեկան երեխաների պատվաստումների առումով 2025 թվականին գրանցվել է 95.1% ցուցանիշ, որը ամենաբարձրն է 2011 թվականից սկսած։ Մենք թիրախային պատվաստանյութ ունենք, որով պատվաստում ենք իրականացնում 13–16 տարեկան դեռահասների շրջանում` և՛ աղջիկներին, և՛ տղաներին։ Այս պատվաստանյութը կանխարգելում է քաղցկեղը։ Այս մասով էլ 2025 թվականին գրանցել ենք 48 տոկոս ընդգրկվածություն, որը 2021 թ. կազմում էր ընդամենը 10.8 տոկոս»,– հայտարարեց Ավանեսյանը։

Նախարարը վստահեցրեց, որ վերջին տարիներին ներդրել են վերջին սերնդի վեցավալենտ պատվաստանյութ, որը զերծ է պահում մի քանի անգամ պատվաստվելու խնդրից։
Ինչ վերաբերում է գրիպին, ապա նա նշեց, որ այս պատվաստումները 2025 թվականին շատ ավելի վաղ են սկսել` սեպտեմբերից, և արդյունքում մոտ 200 հազար դեղաչափից արդեն մոտ 95 տոկոսի չափով պատվաստումներն իրականացվել են։
Անդրադառնալով ջրծաղիկի պատվաստումներին` Ավանեսյանն ասաց, որ այն իրականացնում են հատկապես նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում։
Նախարարն ավելացրեց, որ կարմրուկի և Covid–ի դեմ պատվաստումները Հայաստանում պարտադիր չեն այսօր, սակայն դրանք նույնպես ապահովվում են պոլիկլինիկաներում։
Նշենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց 2026–2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը։ Ավանեսյանը նշեց, որ այս նախագծով սահմանվում են հիվանդությունների և պատվաստումների նպատակային ցուցանիշները, դրանց հասնելու առաջնահերթ միջոցառումները, պատվաստումների ազգային օրացույցը, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումների վկայականի ստանալու կարգը։
Լրահոս
0