https://arm.sputniknews.ru/20260115/baqvum-amn-despanatuny-khvorhurd-e-talis-ir-qaghaqacinerin-lqel-irany-turqiajvov-kam-hhvov-97769312.html
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին լքել Իրանը Թուրքիայով կամ ՀՀ–ով
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին լքել Իրանը Թուրքիայով կամ ՀՀ–ով
Sputnik Արմենիա
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում Իրանից դուրս գալու համար Ադրբեջանից բացի այլընտրանքային ճանապարհ դիտարկել։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T12:16+0400
2026-01-15T12:16+0400
2026-01-15T13:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ամն
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
դեսպանատուն
ռիալ (իրանի դրամը)
https://cdn.am.sputniknews.ru/img/984/45/9844518_0:25:1600:925_1920x0_80_0_0_1e5c36071c9d2389a030672184df5ef3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը ցամաքային ճանապարհով դեպի Թուրքիա կամ Հայաստան։Հաղորդագրությունում նշվում է, որ նրանք չեն կարողանա լքել Իրանը Ադրբեջանի սահմանով՝ հաշվի առնելով ԱՄՆ քաղաքացիների համար Իրանից Ադրբեջան մուտք գործելու սահմանափակումները։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/984/45/9844518_329:0:1562:925_1920x0_80_0_0_d76016663ce28ce71b7196d71f0511c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ամն, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դեսպանատուն, ռիալ (իրանի դրամը)
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ամն, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դեսպանատուն, ռիալ (իրանի դրամը)
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին լքել Իրանը Թուրքիայով կամ ՀՀ–ով
12:16 15.01.2026 (Թարմացված է: 13:26 15.01.2026) ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում Իրանից դուրս գալու համար Ադրբեջանից բացի այլընտրանքային ճանապարհ դիտարկել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը ցամաքային ճանապարհով դեպի Թուրքիա կամ Հայաստան։
Հաղորդագրությունում նշվում է, որ նրանք չեն կարողանա լքել Իրանը Ադրբեջանի սահմանով՝ հաշվի առնելով ԱՄՆ քաղաքացիների համար Իրանից Ադրբեջան մուտք գործելու սահմանափակումները։
«Դիտարկեք ցամաքային ճանապարհով դեպի Թուրքիա կամ Հայաստան մեկնելու հնարավորությունը, եթե դա անվտանգ է։ ԱՄՆ քաղաքացիները, որոնք շտապ անհրաժեշտություն ունեն լքել Իրանը Ադրբեջանի միջոցով, պետք է հաշվի առնեն, որ լարվածությունների սրացման ժամանակ (այդ թվում՝ 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ժամանակ) ԱՄՆ քաղաքացիների համար Իրանից Ադրբեջան մուտքը սահմանափակվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։