https://arm.sputniknews.ru/20260115/amnn-khndrel-e-irani-harcvov-mak-i-akh-nist-gumarel-or-e-nshanakvats-97769177.html
ԱՄՆ–ն խնդրել է Իրանի հարցով ՄԱԿ–ի ԱԽ նիստ գումարել. օր է նշանակված
ԱՄՆ–ն խնդրել է Իրանի հարցով ՄԱԿ–ի ԱԽ նիստ գումարել. օր է նշանակված
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկի Իրանում տիրող իրավիճակը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T12:12+0400
2026-01-15T12:12+0400
2026-01-15T12:13+0400
ամն
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անվտանգության խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/1630/60/16306002_0:167:1601:1067_1920x0_80_0_0_e8b982425442f4691ee97ceaa66c4ea8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն խնդրել է Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, որը կանցկացվի հունվարի 15-ին` Մոսկվայի ժամանակով ժամը23:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին)։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով միջազգային կառույցին։Հունվարի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցույցեր իրականացնողներին հորդորեց շարունակել ակցիաները և գրավել իշխանության մարմինները: Նա օգնություն խոստացավ անկարգությունների մասնակիցներին՝ «Truth Social» սոցցանցում գրելով, որ օգնությունը ճանապարհին է: Թրամփը նաև սպառնաց, որ լուրջ գործողություններ կլինեն, եթե Իրանում սկսեն մահապատժի ենթարկել ցուցարարներին:Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1630/60/16306002_32:0:1455:1067_1920x0_80_0_0_4506ff84c44d02e2eba9fe853869c8bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ
ամն, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ
ԱՄՆ–ն խնդրել է Իրանի հարցով ՄԱԿ–ի ԱԽ նիստ գումարել. օր է նշանակված
12:12 15.01.2026 (Թարմացված է: 12:13 15.01.2026) ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկի Իրանում տիրող իրավիճակը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն խնդրել է Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, որը կանցկացվի հունվարի 15-ին` Մոսկվայի ժամանակով ժամը23:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին)։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով միջազգային կառույցին։
Հունվարի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցույցեր իրականացնողներին հորդորեց շարունակել ակցիաները և գրավել իշխանության մարմինները: Նա օգնություն խոստացավ անկարգությունների մասնակիցներին՝ «Truth Social» սոցցանցում գրելով, որ օգնությունը ճանապարհին է: Թրամփը նաև սպառնաց, որ լուրջ գործողություններ կլինեն, եթե Իրանում սկսեն մահապատժի ենթարկել ցուցարարներին:
«Նիստ գումարելու համար ԱՄՆ–ն է դիմել», – գործակալությանն ասել է ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի աղբյուրը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։