https://arm.sputniknews.ru/20260115/amn-n-nvor-patzhamijvocner-e-sahmanel-irani-dem-cucakum-e-naev-akh-ghekavar-ali-larijanin-97798119.html
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, ցուցակում է նաև ԱԽ ղեկավար Ալի Լարիջանին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, ցուցակում է նաև ԱԽ ղեկավար Ալի Լարիջանին
Sputnik Արմենիա
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Լարիջանին կապված է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T20:25+0400
2026-01-15T20:25+0400
2026-01-15T20:31+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/09/76855567_0:167:1600:1067_1920x0_80_0_0_28fc40968bf38121aa92b5d106062352.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով 11 ֆիզիկական անձանց և 13 կազմակերպությունների: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC):Պատժամիջոցների տակ հայտնված բոլոր ֆիզիկական անձինք Իրանի քաղաքացիներ են։ Կազմակերպությունների ցանկում նշված են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություններ: Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել իրանական Ֆարդիս բանտի նկատմամբ։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին հրապարակայնորեն կոչ էր արել Իրանում անցկացվող բողոքի ցույցերի մասնակիցներին շարունակել ակցիաներն ու գրավել պետական հիմնարկները: Truth Social սոցիալական ցանցում Թրամփը նաև հայտարարել էր, որ ցուցարարներին աջակցություն կցուցաբերվի՝ նշելով, որ «օգնությունը ճանապարհին է»:Ի պատասխան՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահի այդ կոչերը խրախուսում են իրավիճակի ապակայունացումը և սպառնալիք են ինքնիշխանության հանդեպ:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/09/76855567_0:0:1424:1067_1920x0_80_0_0_f52acaa400b7ae83da74a4941000d6d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, ցուցակում է նաև ԱԽ ղեկավար Ալի Լարիջանին
20:25 15.01.2026 (Թարմացված է: 20:31 15.01.2026) ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Լարիջանին կապված է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով 11 ֆիզիկական անձանց և 13 կազմակերպությունների: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC):
Պատժամիջոցների տակ հայտնված բոլոր ֆիզիկական անձինք Իրանի քաղաքացիներ են։ Կազմակերպությունների ցանկում նշված են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություններ: Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել իրանական Ֆարդիս բանտի նկատմամբ։
Բացի այդ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար նախագահ Ալի Լարիջանիի նկատմամբ: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության` 1958 թվականի հունիսի 3-ին ծնված Լարիջանին կապված է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին հրապարակայնորեն կոչ էր արել Իրանում անցկացվող բողոքի ցույցերի մասնակիցներին շարունակել ակցիաներն ու գրավել պետական հիմնարկները: Truth Social սոցիալական ցանցում Թրամփը նաև հայտարարել էր, որ ցուցարարներին աջակցություն կցուցաբերվի՝ նշելով, որ «օգնությունը ճանապարհին է»:
Ի պատասխան՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահի այդ կոչերը խրախուսում են իրավիճակի ապակայունացումը և սպառնալիք են ինքնիշխանության հանդեպ: