00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակաեկեղեցական շարժման ևս մեկ արար․ հայր Ասողիկին հարցաքննել են Սուրբ գեղարդի թեմայով

© SputnikՀայր Ասողիկ
Հայր Ասողիկ - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2026
Բաժանորդագրվել
Բոլոր եկեղեցիներում էլ ընդունված է սուրբ մասունքի մի կտոր կամ քերծվածք՝ մանրակերտի մեջ դրված, նվիրաբերել քույր եկեղեցուն։ Դարեր շարունակ այդպես են արել մեր կաթողիկոսները, տարբեր եկեղեցիների առաջնորդները, նաև Հռոմի պապերը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Քննչական կոմիտեում հայր Ասողիկի հարցաքննությունը շուրջ 6 ժամ է տևել, իսկ թեման նոր չէ, շրջանառվում է արդեն շուրջ 7 տարի և վերաբերում է Մայր աթոռում պահվող Սուրբ գեղարդի վնասվելուն և պատմամշակութային մյուս արժեքների կորստի, փոփոխության հարցին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը հարցաքննության համար հրավիրվել է քննչական կոմիտե։

«Հայր Ասողիկի դիրքորոշումն իհարկե չի փոխվել, ինչպես 7 տարի առաջ լրատվամիջոցների հետ զրույցում էր ասել, այսօր էլ կրկնեց՝ գեղարդն անվնաս է և պահվում է Մայր աթոռում այնպես, ինչպես դարեր շարունակ է եղել»,- նշեց Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ հայր Ասողիկն այս թեմայով առաջին անգամ է հարցաքննության հրավիրվում։ Այն, որ 7 տարի անց այս անհեթեթ թեման կրկին շրջանառության մեջ է դրվելու, ըստ Ֆարմանյանի, ակնհայտ էր վերջին օրերին իշխող ուժի արբանյակների կողմից դաշտ նետված տեսանյութերից և հրապարակումներից, որոնք վերաբերում էին Սուրբ գեղարդի վնասված լինելուն (տեղեկություններ էին տարածվել անգամ, թե Սուրբ գեղարդի մի կտորը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին է վաճառվել)։
Ֆարմանյանը հիշեցրեց՝ դեռ տարիներ առաջ հայր Ասողիկը բացահայտ խոսել է ԶԼՄ-ների առջև և ներկայացրել եղելությունը։ Sputnik Արմենիան ևս անդրադարձել էր «բորբոքված կրքերին»։
2004 թ․-ին Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Երկրորդի 75-ամյակի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որոշում է Սուրբ գեղարդի բռնակից մի փոքրիկ կտոր, ինչպես Ֆարմանյանն է ասում՝ քերվածք, մասունքի տեսքով դնել գեղարդի մանրակերտի մեջ և ընծայաբերել պատրիարքին։ Ընծան տեղափոխելու համար լիազորվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։
«Դա օրհնությունով իրականացվող գործառույթ է, այսինքն` պատրիարքը պիտի օրհնի այն անձին, որն իրեն կփոխանցի մեկ այլ հայրապետի ընծան։ Մենք նաև ունենք պաշտոնական փաստաթուղթ Սանկտ Պետերբուրգի թեմի Սուրբ Կոստանտին-Սուրբ Հեղինե մենաստանից, որ մեր վեհափառի հայրապետի նվիրաբերած մասունքը գտնվում է իրենց մոտ և համապատասխան տոն օրերին դուրս է բերվում՝ ի ցույց հավատացյալների, մարդիկ գալիս են, հպվում, իրենց հոգու և մարմնի համար աղերսում, որ Աստված օգնի իրենց»,- բացատրեց պաշտպանը։
Նա հավելեց՝ այստեղ արտասովոր ոչինչ չկա։ Ըստ փաստաբանի` միայն կրոնական գիտելիքներից զուրկ մարդը, որը պատկերացում չունի՝ ինչ ասել է մասունք և մասունք նվիրաբերել, կարող է անհեթեթ պատմություններ հորինել այս ամենի շուրջ։ Բոլոր եկեղեցիներում էլ ընդունված է սուրբ մասունքի մի կտոր կամ քերծվածք՝ մանրակերտի մեջ դրված, նվիրաբերել քույր եկեղեցուն։ Դարեր շարունակ այդպես են արել մեր կաթողիկոսները, տարբեր եկեղեցիների առաջնորդները, նաև Հռոմի պապերը։
Պաշտպանը վստահ է՝ հերթական անգամ շրջանառության մեջ դրված այս պատմությունը զուտ հակաեկեղեցական շարժման արարներից մեկն է։
Լրահոս
0