https://arm.sputniknews.ru/20260114/voreve-nakhyntreli-tntesvarvogh-chi-eghel-gegham-gevvorgjany-adrbejanakan-benzini-nerkrman-masin-97740013.html
Որևէ նախընտրելի տնտեսվարող չի եղել. Գեղամ Գևորգյանը` ադրբեջանական բենզինի ներկրման մասին
Որևէ նախընտրելի տնտեսվարող չի եղել. Գեղամ Գևորգյանը` ադրբեջանական բենզինի ներկրման մասին
Sputnik Արմենիա
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ կառավարությունն ինքը չի հանդիսացել բենզին ներկրող, ըստ այդմ` չէր կարող որևէ մեկին առաջարկեր բենզին ներկրել։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T14:29+0400
2026-01-14T14:29+0400
2026-01-14T14:44+0400
բենզին
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
գին
գեղամ գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85530100_0:159:1600:1059_1920x0_80_0_0_62c74d7315b399127f92169283727f83.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը որևէ տնտեսվարողի նախապատվություն չի տվել, որ հենց նա գնա ու ներկրի ադրբեջանական բենզին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։Նա պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Ադրբեջանից ներկրվող բավականին էժան բենզինը չի՞ խախտում մյուս տնտեսվարողների շահերը։ Եվ արդյոք այն, որ բենզինը վաճառվում է կոնկրետ երկու իշխանամերձ տնտեսվարողի բենզալցակայաններում, դա հակամրցակցային պայմաններ չի՞ ստեղծում, ՀՀ կառավարության կողմից կոնկրետ ուղղորդում կամ սահմանափակում չի՞ եղել ի շահ այս տնտեսվարողների։Գևորգյանը նշեց, որ կառավարությունն ինքը չի հանդիսացել բենզին ներկրող, ըստ այդմ` չէր կարող որևէ մեկին առաջարկել բենզին ներկրել, այլ ընդամենը Ադրբեջանից բենզին բերելու հնարավորության մասին է եղել խոսքը։Ըստ նրա` այստեղ խնդիրն ընդամենը կառավարութան հետ կոմունիկացիայի հարցն է եղել, իսկ մի մասն էլ ուղղակի ցանկություն չի ունեցել բենզին ներկրել, դրա համար չեն հետաքրքրվել։Գևորգյանի խոսքով` տնտեսվարողների հետ իրենք խոսել են, ու նրանցից ոչ մեկն այս պահին որևէ բողոք չունի, թե օրինակ` իրենց վաճառքի ծավալների վրա Ադրբեջանից ներկրված բենզինը թողել է լուրջ ազդեցություն։«Ադրբեջանից ներկրված բենզինի ծավալը բավականին քիչ էր, սակայն ազդեցություն ունեցավ գնի վրա։ Սա այլընտրանք է, իսկ այլընտրանքը շուկայի համար էական ազդեցություն ունի մի քանի առումով. տրանսպորտային հանգուցի աշխատանքը մեզ տալիս է ազդակներ, որ վրացական բեռնափոխադրումների գինը կարող է էականորեն նվազել»,– ընդգծեց հանձնաժողովի նախագահը։Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչու են նվազել գներըՆշենք, որ ադրբեջանական բենզինը վաճառվում է հայաստանյանը երկու բենզալցակայաններում` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «RanOil» 7 «Gulf Armenia» բենզալցակայաններում։ «RanOil» ընկերությունից Sputnik Արմենիայի ի հարցմանն ի պատասխան ժխտել էին, թե ադրբեջանական նավթամթերքի ներմուծողն իրենք են։Ավելի ուշ իշխանամերձ ԶԼՄ-ներին «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ի գրասենյակից հայտնել էին, որ ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին էլ Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85530100_0:0:1601:1200_1920x0_80_0_0_a688cdc5199b9dd39041d3ffc00d57ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզին, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գին, գեղամ գևորգյան
բենզին, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գին, գեղամ գևորգյան
Որևէ նախընտրելի տնտեսվարող չի եղել. Գեղամ Գևորգյանը` ադրբեջանական բենզինի ներկրման մասին
14:29 14.01.2026 (Թարմացված է: 14:44 14.01.2026) Հանձնաժողովի նախագահը նշեց, որ կառավարությունն ինքը չի հանդիսացել բենզին ներկրող, ըստ այդմ` չէր կարող որևէ մեկին առաջարկեր բենզին ներկրել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը որևէ տնտեսվարողի նախապատվություն չի տվել, որ հենց նա գնա ու ներկրի ադրբեջանական բենզին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Ադրբեջանից ներկրվող բավականին էժան բենզինը չի՞ խախտում մյուս տնտեսվարողների շահերը։ Եվ արդյոք այն, որ բենզինը վաճառվում է կոնկրետ երկու իշխանամերձ տնտեսվարողի բենզալցակայաններում, դա հակամրցակցային պայմաններ չի՞ ստեղծում, ՀՀ կառավարության կողմից կոնկրետ ուղղորդում կամ սահմանափակում չի՞ եղել ի շահ այս տնտեսվարողների։
Գևորգյանը նշեց, որ կառավարությունն ինքը չի հանդիսացել բենզին ներկրող, ըստ այդմ` չէր կարող որևէ մեկին առաջարկել բենզին ներկրել, այլ ընդամենը Ադրբեջանից բենզին բերելու հնարավորության մասին է եղել խոսքը։
«Ոչ թե կառավարությունը ձեռք է բերել բենզին հետո եկել ու երկու տնտեսվարողի առաջարկել է, այլ իմացել է, որ Ադրբեջանը պատրաստակամ է վաճառել բենզին։ Այսինքն` այստեղ նախապատվության մասին խոսք չի եղել։ Բոլորն իմացել են, որ Ադրբեջանի հետ մենք փորձում ենք առևտրաշրջանառություն սկսել և ոչ միայն բիզնես հատվածին, այլև ցանկացած քաղաքացու հայտնի է եղել, որ կա հնարավորություն գնալ, պայմանագրեր կնքել ու բենզին ներկրել»,– վստահեցրեց Գևորգյանը։
Ըստ նրա` այստեղ խնդիրն ընդամենը կառավարութան հետ կոմունիկացիայի հարցն է եղել, իսկ մի մասն էլ ուղղակի ցանկություն չի ունեցել բենզին ներկրել, դրա համար չեն հետաքրքրվել։
Գևորգյանի խոսքով` տնտեսվարողների հետ իրենք խոսել են, ու նրանցից ոչ մեկն այս պահին որևէ բողոք չունի, թե օրինակ` իրենց վաճառքի ծավալների վրա Ադրբեջանից ներկրված բենզինը թողել է լուրջ ազդեցություն։
«Ադրբեջանից ներկրված բենզինի ծավալը բավականին քիչ էր, սակայն ազդեցություն ունեցավ գնի վրա։ Սա այլընտրանք է, իսկ այլընտրանքը շուկայի համար էական ազդեցություն ունի մի քանի առումով. տրանսպորտային հանգուցի աշխատանքը մեզ տալիս է ազդակներ, որ վրացական բեռնափոխադրումների գինը կարող է էականորեն նվազել»,– ընդգծեց հանձնաժողովի նախագահը։
Նշենք, որ ադրբեջանական բենզինը վաճառվում է հայաստանյանը երկու բենզալցակայաններում` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «RanOil» 7 «Gulf Armenia» բենզալցակայաններում։
«RanOil» ընկերությունից
Sputnik Արմենիայի ի հարցմանն ի պատասխան ժխտել էին, թե ադրբեջանական նավթամթերքի ներմուծողն իրենք են։
Ավելի ուշ իշխանամերձ ԶԼՄ-ներին «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ի գրասենյակից հայտնել էին, որ
ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին էլ Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։