00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս դառնալ ուժեղ պետություն. Դանիելյանը՝ ՀՀ խնդիրների և ադրբեջանական բենզինի մասին

© Sputnik / Zara MikaԳառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի հիմնական սոցիալական խնդիրը «աշխատող աղքատներն» են:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Սահմանամերձ գոտու բնակիչներին ամենից շատ մտահոգում են անվտանգության խնդիրները, հաջորդ կարևոր խնդիրը սոցիալականն է, գործազրկությունը և բնակչության արտահոսքը: Տավուշի մարզ կատարած այցից հետո այսպիսի դիտարկում է արել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Sputnik Արմենիայի «Աբովյան time» հաղորդման եթերում նա նշեց, որ նմանատիպ խնդիրներն այս կամ այն չափով բնորոշ են նաև Հայաստանի մյուս մարզերին:
«Սյունիքում և Գեղարքունիքում նույն իրավիճակն է, ինչ Տավուշում։ Կուտակվել է անվտանգության և սոցիալական խնդիրների մի ամբողջ «փունջ», որը կա՛մ ներքին միգրացիա է հրահրում, երբ գյուղացիները գալիս են Երևան, կա՛մ մեր հայրենակիցները արտագաղթում են այլ երկրներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, և դա մտահոգիչ միտում է։ Այս ամենը նաև տարածքների անհավասար զարգացման հետևանք է»,– ասաց ընդդիմադիր գործիչը։
Դանիելյանը նշեց, որ հիմնական սոցիալական խնդիրը առօրյա կյանքի մեջ մտած այնպիսի հասկացություն է, ինչպիսին «աշխատող աղքատներն» են, այսինքն` այն քաղաքացիները, որոնք, աշխատանքով ունենալով, չեն հասնում գնաճի հետևից։
Պատգամավորը նշեց` ապրանքները թանկանում են գրեթե ամեն շաբաթ, ինչը հանգեցնում է նրան, որ աշխատող շատ քաղաքացիներ, ինչպես նաև 35000-45000 դրամ կենսաթոշակ ստացող տարեցները չեն կարողանում ապահովել նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղի պարունակությունը` չհաշված թանկացած կոմունալ ծառայություններն ու այլ ծախսերը։
«Մեր հայրենակիցները լուրջ խնդիրների են բախվում հատկապես նախատոնական շրջանում։ Տեսնում ես, որ մարդիկ իրական խնդիրներ ունեն: Իշխանություններն ասում են՝ «աղքատությունը ձեր ուղեղում է», բայց ես ծանոթ եմ շատ բարձր որակավորում ունեցող ուսուցիչների, պետական և մասնավոր հատվածի աշխատողների՝ երկու բարձրագույն կրթություն ստացած, որոնց աշխատավարձը չի համապատասխանում մեր երկրում ստեղծված պայմաններին: Եթե անձը ստանում է 100 000-120 000 դրամ, ապա, բնականաբար, նրա կյանքը չի կարող լավ լինել։ Այդ իսկ պատճառով աղքատների և ծայրահեղ աղքատների թիվը 25%-ից չի նվազում», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Դանիելյանը հռետորական հարց է տալիս՝ եթե, ինչպես պնդում են իշխանությունները, պետությունը զարգանում է, և տնտեսության հետ ամեն բան կարգին է, ապա ինչո՞ւ չի նվազում աղքատության մակարդակը։ Ընդդիմադիրն ընդգծեց՝ եթե մարդն աղքատ է, ապա դա ամենևին չի նշանակում, որ չի ուզում աշխատել, նստում է տանը ու նպաստ ստանում: Այդպիսի մարդիկ կան, բայց նրանք չնչին տոկոս են կազմում։ Պատգամավորի խոսքով՝՝ մեծամասնությունը ցանկանում է աշխատել։
Ադրբեջանի ԱԳ նախարարը չի բացառել իր այցը Հայաստան
Դանիելյանն ընդգծեց՝ որպեսզի պետությունն ուժեղ լինի, անհրաժեշտ է զարգացնել սահմանամերձ համայնքները: Հայաստանի սահմանամերձ մարզերում գյուղատնտեսության և մասնավորապես անասնաբուծության զարգացման համար կարելի էր անտոկոս վարկեր տրամադրել՝ օգնելով գյուղացիներին, որ ոտքի կանգնեն: Նաև պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր և լուծվեն առողջապահական խնդիրները։
Սակայն, պատգամավորի դիտարկմամբ, առայժմ հակառակն է տեղի ունենում` անասնապահությունը կտրուկ անկում է ապրում, գյուղական շատ համայնքներում փոքր կամ միջին բիզնեսներ չկան։ Ու քանի որ հնարավոր չէ գյուղատնտեսությամբ զբաղվել կամ արտադրամասերում աշխատել, մարդիկ ստիպված մեկնում են գյուղերից։
«Մարզերի զարգացման հստակ ծրագիր է պետք։ Նման ծրագիր չկա։ Մեզ մոտ քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Որևէ պահի այս կամ այն գերատեսչությունը որոշում է ինչ-որ բան անել, բայց դա բավարար չէ։ Համայնքների զարգացման համար բավարար չէ միայն ճանապարհների ասֆալտապատումը։ Ասֆալտը լավ բան է, ոչ ոք դրան դեմ չէ, բայց առաջնային խնդիրը գյուղացուն հարազատ տան, հող ու ջրի հետ կապելն է։ Որպեսզի նա կարողանա որակյալ կրթություն, բժշկական ծառայություններ ստանալ և աշխատել իր գյուղում»,- ասաց Դանիելյանը։
Նա ընդգծեց` ցանկացած երկրում գյուղատնտեսությունը կախված է պետական աջակցությունից, այդ իսկ պատճառով նույնիսկ եվրոպական զարգացած երկրներում դժգոհ ֆերմերները ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են անում, նույնիսկ գոմաղբ են նետում կառավարական շենքերի վրա։
Անդրադառնալով Հայաստան բերված ադրբեջանական բենզինի թեմային` ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ պաշտոնական Երևանը նախևառաջ պետք է լուծեր խնդիրները, այդ թվում՝ Բաքվում պահվող հայերի և Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական ինքնիշխան տարածքների հետ կապված:
«Բաքվում զանգվածաբար խախտվում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ գերիների իրավունքները։ Նրանք, մեղմ ասած, «ազատազրկված են», բայց իրականում նրանց պատանդ են պահում, և այդ հարցում որևէ առաջընթաց չկա։ Այդ մարդկանց վերադարձի ուղղությամբ աշխատելու փոխարեն Հայաստանի իշխանությունները զբաղված են Բաքվից բենզին ներկրելով։ Երկրորդ՝ Ադրբեջանը օկուպացրել է մեր ինքնիշխան տարածքները։ Եվ երրորդ՝ մինչ օրս պարզ չէ ավելի քան 200 անհետ կորած հայերի ճակատագիրը», - ասաց Դանիելյանը։
Մեկնաբանելով այն պնդումները, թե ադրբեջանական վառելիքի մատակարարումները նպաստելու են գների նվազմանը` պատգամավորը մատնանշեց այն փաստը, որ ցորենի և բենզինի մատակարարումից հետո ո՛չ հացի խանութներում, ո՛չ էլ բենզալցակայաններում չի նկատվում խոստացված էժանացումը:
Եթե Հայաստանի իշխանություններն իսկապես ձգտեին գների իջեցման, ապա կկազմակերպեին, որ Իրանից բենզին մատակարարվեր, որն այնտեղ, ըստ պատգամավորի, կոպեկներ արժե, մանավանդ որ, իր տեղեկություններով, իրանական ավիացիոն վառելիքն արդեն ներկրվում է Հայաստան։
Հայաստանը բենզին ստանում է մի շարք երկրներից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Բուլղարիայից և այլն, մեր երկիրն ունի շահավետ տարբերակներ, և, պատգամավորի խոսքով, չի կարելի ասել, որ ադրբեջանական մատակարարումները հրատապ անհրաժեշտություն են, որոնք «փրկում» են հայկական տնտեսությունը կոլապսից։
Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել, թե իբր ադրբեջանական մատակարարումները վկայում են Բաքվի կողմից սահմանի ապաշրջափակման ջանքերի մասին, սակայն դա, Դանիելյանի տեսանկյունից, մեծ մոլորություն է։
«Հիշեցնեմ, որ Հայաստանի սահմանները շրջափակել են Ադրբեջանն ու Թուրքիան։ Եվ մինչ այժմ սահմանը հնարավոր չէ հատել ո՛չ բեռնատարով, ո՛չ գնացքով։ Ի՞նչն է խանգարում, որ Իրանից, ԵԱՏՄ երկրներից ապրանքներ բերեն։ Այս առումով Հայաստանը դիվերսիֆիկացման խնդիր չունի։ Խնդիրը քաղաքական հարթության մեջ է։ Իշխանությունները փորձում են մեզ համոզել, որ «խաղաղություն է հաստատվել», «զարգացնենք տնտեսական հարաբերությունները», որպեսզի հավատանք, թե Ադրբեջանն իսկապես ուզում է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա։ Բայց մի՞թե Ադրբեջանի իշխանություններն այնքան հիմար են, որ ցանկանան Հայաստանի զարգացումը։ Չի կարելի այդքան միամիտ լինել»,- վստահեցրեց նա։
Հիշեցնենք` ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։
Լրահոս
0