https://arm.sputniknews.ru/20260112/masjacvotni-temi-eritasardac-miutjunnern-ajakcum-en-nvoranshanak-arajnvord-hajr-rubenin-97670314.html
Մասյացոտնի թեմի երիտասարդաց միություններն աջակցում են նորանշանակ առաջնորդ հայր Ռուբենին
Մասյացոտնի թեմի երիտասարդաց միություններն աջակցում են նորանշանակ առաջնորդ հայր Ռուբենին
Sputnik Արմենիա
Նրանք տարակուսած են հոգևոր հայրերի քայլերից, որոնցով փորձում են բաժանարար մոտեցումների մեջ ներքաշել նաև երիտասարդներին։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T17:18+0400
2026-01-12T17:18+0400
2026-01-12T18:01+0400
մասյացոտնի թեմ
հայ առաքելական եկեղեցի
երիտասարդ
գևորգ եպիսկոպոս սարոյան
ռուբեն վարդապետ զարգարյան
տեր ռուբեն վարդապետ զարգարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96041113_0:0:1200:675_1920x0_80_0_0_15033c19bbc1a74c753f6f29b0bad2cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Մասյացոտնի թեմի երիտասարդական միություններն ու անդամներն ու աջակցություն են հայտնել թեմի նորանշանակ առաջնորդ տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին։Ինչպես հայտնել ենք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նրա փոխարեն առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատմանը հետևեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը. նա գրեց, որ կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն և հայտարարեց, որ «տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։Շեշտում են, որ մեծ ցավով են հետևում հոգևոր հայրերի խռովարար հայտարարություններին, տարակուսելի են համարում նրանց քայլերը, որոնցով փորձում են նաև երիտասարդներին ներքաշել բաժանարար մոտեցումների մեջ։«Մեր ամենաջերմ հիշողություններով և միասին անցած ճանապարհի կարոտով՝ աղոթում ենք, որ Տերը հեռու վանի մեզնից պառակտիչ փորձությունները և կենարար խաղաղություն և իմաստություն շնորհի ամենքիս։ Մնանք աղոթքով»,- ասվում է հայտարարության վերջում։Հայտարարությանը միացել են թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ մայր եկեղեցու երիտասարդաց միության նախկին և ներկա ատենապետները, միության անդամներ, Դալարի Սուրբ Աստվածածին, Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիների երիտասարդաց միությունների ատենապետներն ու բազմաթիվ անդամներ։Երիտասարդները դիմում են Մասյացոտնի թեմի մյուս երիտասարդաց միությունների անդամներին՝ նրանց ևս հրավիրելով միանալ այս հայտարարությանը:Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։Հավելենք, որ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, Փաշինյանն «ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96041113_0:0:900:675_1920x0_80_0_0_07c582b7ee298d335026d5ed925409ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասյացոտնի թեմ, հայ առաքելական եկեղեցի, երիտասարդ, գևորգ եպիսկոպոս սարոյան, ռուբեն վարդապետ զարգարյան, տեր ռուբեն վարդապետ զարգարյան
մասյացոտնի թեմ, հայ առաքելական եկեղեցի, երիտասարդ, գևորգ եպիսկոպոս սարոյան, ռուբեն վարդապետ զարգարյան, տեր ռուբեն վարդապետ զարգարյան
Մասյացոտնի թեմի երիտասարդաց միություններն աջակցում են նորանշանակ առաջնորդ հայր Ռուբենին
17:18 12.01.2026 (Թարմացված է: 18:01 12.01.2026) Նրանք տարակուսած են հոգևոր հայրերի քայլերից, որոնցով փորձում են բաժանարար մոտեցումների մեջ ներքաշել նաև երիտասարդներին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Մասյացոտնի թեմի երիտասարդական միություններն ու անդամներն ու աջակցություն են հայտնել թեմի նորանշանակ առաջնորդ տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին։
Ինչպես հայտնել ենք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն
ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նրա փոխարեն առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատմանը հետևեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը. նա գրեց, որ կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն և հայտարարեց, որ «տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։
«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի Երիտասարդաց միությունների անդամներս, վերահաստատում ենք մեր հավատարմությունը Հայ Եկեղեցու Նվիրապետական կարգին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- նշված է տարածված
հայտարարության մեջ։
Շեշտում են, որ մեծ ցավով են հետևում հոգևոր հայրերի խռովարար հայտարարություններին, տարակուսելի են համարում նրանց քայլերը, որոնցով փորձում են նաև երիտասարդներին ներքաշել բաժանարար մոտեցումների մեջ։
«Մեր ամենաջերմ հիշողություններով և միասին անցած ճանապարհի կարոտով՝ աղոթում ենք, որ Տերը հեռու վանի մեզնից պառակտիչ փորձությունները և կենարար խաղաղություն և իմաստություն շնորհի ամենքիս։ Մնանք աղոթքով»,- ասվում է հայտարարության վերջում։
Հայտարարությանը միացել են թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ մայր եկեղեցու երիտասարդաց միության նախկին և ներկա ատենապետները, միության անդամներ, Դալարի Սուրբ Աստվածածին, Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիների երիտասարդաց միությունների ատենապետներն ու բազմաթիվ անդամներ։
Երիտասարդները դիմում են Մասյացոտնի թեմի մյուս երիտասարդաց միությունների անդամներին՝ նրանց ևս հրավիրելով միանալ այս հայտարարությանը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։
Հավելենք, որ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, Փաշինյանն «
ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։