https://arm.sputniknews.ru/20260114/hajastanturqia-sahmanin-kamurjner-kkarucven-pashinjan-97728597.html
Հայաստան–Թուրքիա սահմանին կամուրջներ կկառուցվեն. Փաշինյան
Հայաստան–Թուրքիա սահմանին կամուրջներ կկառուցվեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանն ասաց, որ Հայաստան–Թուրքիա սահմանին կլինի նաև էլեկտրահաղորդման գծերի վերազինում, քանի որ դեռ խորհրդային ժամանակներից ինչ–որ բաներ մնացել են։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T12:34+0400
2026-01-14T12:34+0400
2026-01-14T12:37+0400
նիկոլ փաշինյան
թուրքիա
հայաստան
մարգարա
ախուրիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97584768_0:156:1501:1000_1920x0_80_0_0_f09169a49448dfc2c4e327d7b06a6243.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստան–Թուրքիա սահմանին, ակնհայտ է, որ կամուրջներ պետք է կառուցվեն։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ։Նա ավելացրեց, որ հետագայում պետք է հասկանան` որտեղ են աշխատում «Թրամփի ուղի» նախագծով և որ մասում` այլ գործընկերների հետ։Փաշինյանն ասաց, որ Հայաստան–Թուրքիա սահմանին կլինի նաև էլեկտրահաղորդման գծերի վերազինում, քանի որ դեռ խորհրդային ժամանակներից ինչ–որ բաներ մնացել են։«Այս մասով մասնավոր հատվածից ազդակներ մենք արդեն ստանում ենք, որ Հայաստան–Թուրքիա սահմանին էլեկտրահաղորդման գծերի անցկացման հետ կապված որոշ քայլեր ուզում են անել։ Բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդ հարցերը լուծված են տեսանելի ապագայի համար»,– վստահեցրեց նա։Հիշեցնենք` Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատեցին առանց նախապայմանների գործընթացն առաջ գնալու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ:ՀՀ և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը սոցիալ–հոգեբանական առումով շարունակվում է. Փաշինյան
թուրքիա
մարգարա
ախուրիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97584768_28:0:1361:1000_1920x0_80_0_0_6cd4576a881babbadda7d90661d04827.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, թուրքիա, հայաստան, մարգարա, ախուրիկ
նիկոլ փաշինյան, թուրքիա, հայաստան, մարգարա, ախուրիկ
Հայաստան–Թուրքիա սահմանին կամուրջներ կկառուցվեն. Փաշինյան
12:34 14.01.2026 (Թարմացված է: 12:37 14.01.2026) Փաշինյանն ասաց, որ Հայաստան–Թուրքիա սահմանին կլինի նաև էլեկտրահաղորդման գծերի վերազինում, քանի որ դեռ խորհրդային ժամանակներից ինչ–որ բաներ մնացել են։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստան–Թուրքիա սահմանին, ակնհայտ է, որ կամուրջներ պետք է կառուցվեն։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ։
«Առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում ակնհայտ է, որ մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։ Ես կանխատեսում եմ ու հավանականությունը նաև մեծ է, որ Իջևան–Ղազախ հատվածում մենք նաև կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում ունենք զարգացումներ»,– ընդգծեց նա։
Նա ավելացրեց, որ հետագայում պետք է հասկանան` որտեղ են աշխատում «Թրամփի ուղի» նախագծով և որ մասում` այլ գործընկերների հետ։
Փաշինյանն ասաց, որ Հայաստան–Թուրքիա սահմանին կլինի նաև էլեկտրահաղորդման գծերի վերազինում, քանի որ դեռ խորհրդային ժամանակներից ինչ–որ բաներ մնացել են։
«Այս մասով մասնավոր հատվածից ազդակներ մենք արդեն ստանում ենք, որ Հայաստան–Թուրքիա սահմանին էլեկտրահաղորդման գծերի անցկացման հետ կապված որոշ քայլեր ուզում են անել։ Բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդ հարցերը լուծված են տեսանելի ապագայի համար»,– վստահեցրեց նա։
Հիշեցնենք` Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատեցին առանց նախապայմանների գործընթացն առաջ գնալու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։
2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ
Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ: