00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երուսաղեմի դատարանը մերժել է «Կովերի պարտեզի» վերաբերյալ հայցերը միավորելու պահանջը

© AP Photo / Maya AlleruzzoԵրևուսաղեմի վիճահարույց տարածքը
Երևուսաղեմի վիճահարույց տարածքը - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2026
Բաժանորդագրվել
Հայ համայնքը որոշումը կարևոր է համարում ընթացող դատական գործընթացներ համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Երուսաղեմի շրջանային դատարանը հունվարի 9-ին մերժել է «Xana Gardens Ltd» ընկերության միջնորդությունը, որով վերջինս պահանջում էր Երուսաղեմի հայ համայնքի` «Կովերի պարտեզի» սեփականության վերաբերյալ հայցը միավորել Հայոց պատրիարքարանի կողմից ներկայացված առանձին դատական գործին։ Տեղեկությունը հայտնում է «Փրկենք Հայկական թաղամասը» ( SaveTheArQ) թվիթերյան էջը։
Հայկական համայնքը դատարանի այս որոշումը կարևոր է համարում ընթացող դատական գործընթացներ համատեքստում։
«Xana Gardens Ltd» ընկերությունը պնդում էր, որ երկու գործերի միավորումը կբարձրացնի դատավարության արդյունավետությունը, քանի որ դրանք, իրենց գնահատմամբ, առնչվում են նույն կամ նման իրավական խնդիրների։ Սակայն հայկական համայնքի փաստաբանները կտրականապես դեմ են արտահայտվել այս միջնորդությանը։ Նրանք դատարանին ներկայացրել են, որ երկու գործերը հիմնված են տարբեր փաստական հանգամանքների և տարբեր իրավական հիմքերի վրա, ուստի դրանց միավորումը իրավաչափ չէ։
Բացի այդ, փաստաբանները նշել են, որ «Xana Gardens»-ը արդեն ավելի քան երկու տարի չի կարողացել ներկայացնել պաշտպանական հայտարարություն Հայոց պատրիարքարանի գործով, ինչը ևս խոսում է գործերի միավորման աննպատակահարմարության մասին։
Դատարանը ընդունել է, որ հայ համայնքի հայցը վերաբերում է Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզի» կառուցապատման շուրջ կնքված վիճահարույց համաձայնագրի իրավաչափությանը և պատրիարքարանի լիազորություններին, ինչը պահանջում է անկախ և առանձին դատական քննություն։
Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։
2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։
2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը որոշել է չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի համաձայնագիրը։ Այժմ դատական գործընթաց է ընթանում։
Լրահոս
0