https://arm.sputniknews.ru/20260114/amni-hardzakumn-irani-vra-ankhusapeli-e-rdn-u-mi-sharq-erkrner-zgushacnum-en-trampin-97748922.html
ԱՄՆ–ի հարձակումն Իրանի վրա անխուսափելի՞ է. ՌԴ–ն ու մի շարք երկրներ զգուշացնում են Թրամփին
ԱՄՆ–ի հարձակումն Իրանի վրա անխուսափելի՞ է. ՌԴ–ն ու մի շարք երկրներ զգուշացնում են Թրամփին
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Իրանի ցուցարարներին կոչ էր արել շարունակել իրենց ակցիաները և գրավել պետական հաստատությունները: Նա խոստացել էր աջակցել... 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T17:30+0400
2026-01-14T17:30+0400
2026-01-14T17:31+0400
ռիալ (իրանի դրամը)
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
բողոքի ակցիա
հնդկաստան
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1e/97371763_0:78:1500:922_1920x0_80_0_0_962683a4d68c7e182f8e8d17cb410636.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Մերձավորարևելյան երկրները մտավախություն ունեն, որ Իրանի դեմ հարվածը քաոս կառաջացնի նավթային շուկաներում, կխախտի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները և կհարվածի համաշխարհային տնտեսությանը:Իսրայելական «Գալեյ ՑԱԽԱԼ» բանակային ռադիոկայանի հաղորդմամբ` երկրի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, թե Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարություններից հետո Իրանի դեմ ամերիկյան հարվածը ժամանակի հարց է դարձել:Ինչպես հայտնի է, հունվարի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանում ցուցարարներին շարունակել իրենց ակցիաները և գրավել պետական հաստատությունները: Նա խոստացել է օգնել Իրանում անկարգությունների մասնակիցներին՝ Truth Social սոցցանցում գրելով, որ «օգնությունը ճանապարհին է»։ Թրամփը նաև խոստացել է ձեռնարկել լուրջ գործողություններ, եթե Իրանում սկսեն մահապատժի ենթարկել ցուցարարներին, սակայն հավելել է, որ տեղյակ չէ նման հաղորդագրություններից:«Թրամփի երեկվա խոսքերից հետո իսրայելցի պաշտոնյաները համոզված են, որ Իրանի վրա ամերիկյան հարձակումն արդեն ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է», - ասել է ռադիոկայանը:Լրատվամիջոցի տվյալներով՝ իսրայելական անվտանգության համակարգում գերիշխում է այն կարծիքը, ըստ որի՝ ԻԻՀ-ին ամերիկյան հարվածի դեպքում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրաման կտա հարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախների, ինչպես նաև Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է պաշտպանության և հարձակման, այդ թվում՝ ՀՕՊ համակարգի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման:Մի շարք երկրներ նույնպես արձագանքել են ԱՄՆ նախագահի հայտարարություններին։Այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչՄարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում հրաժարվել Իրանի և նրա միջուկային ծրագրի շուրջ լարվածության սրացումից:Դիվանագետի խոսքով` Ռուսաստանը, ինչպես նախկինում, կարծում է, որ իրավիճակի միակ ճիշտ ելքը դիվանագիտության և բանակցությունների ճանապարհն է, որով միջազգային իրավունքի հիման վրա պետք է գտնել իրանական խաղաղ ատոմի վերաբերյալ երկարաժամկետ կայուն լուծումներ` հաշվի առնելով Թեհրանի օրինական շահերը:Իր հերթին «The Wall Street Journal»-ը հայտնում է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը հանդես են եկել Իրանի վրա ԱՄՆ-ի ահաբեկչական հարձակումների դեմ:Նրանք մասնավոր կերպով նախազգուշացրել են Թրամփի վարչակազմին՝ զերծ մնալ Իրանի դեմ ռազմական էսկալացիայից: Այդ երկրները մտավախություն ունեն, որ Իրանի դեմ հարվածը քաոս կառաջացնի նավթային շուկաներում, կխախտի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները և կհարվածի համաշխարհային տնտեսությանը, այդ թվում՝ ԱՄՆ-ի:Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները Թեհրանին վստահեցրել են, որ չեն մասնակցի հակամարտությանը և թույլ չեն տա օգտագործել իրենց օդային տարածքը:Դանակահարություններ և ձերբակալություններ Իրանում. ի՞նչ է կատարվում Ղոմ քաղաքումԻ տարբերություն արաբական նշված երկրների` ԱՄԷ-ն չի մասնակցել այդ նախազգուշացումներին:Միևնույն ժամանակ, Հնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը ցանկացած հնարավոր եղանակով, այդ թվում` կոմերցիոն թռիչքների միջոցով:Դեսպանատանը նշել են, որ Հնդկաստանի բոլոր քաղաքացիները և ծագումով հնդիկ անձինք պետք է զգուշություն ցուցաբերեն, խուսափեն բողոքի ակցիաների կամ ցույցերի անցկացման վայրերից, կապ պահպանեն Իրանում հնդկական դիվանագիտական առաքելության հետ և հետևեն տեղական լրատվամիջոցներին իրավիճակի ցանկացած փոփոխությանը տեղեկանալու համար:Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1e/97371763_84:0:1417:1000_1920x0_80_0_0_b1a8f0979a0d3434ad5cf5c6b9cff659.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռիալ (իրանի դրամը), իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, բողոքի ակցիա, հնդկաստան, դոնալդ թրամփ
ռիալ (իրանի դրամը), իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, բողոքի ակցիա, հնդկաստան, դոնալդ թրամփ
ԱՄՆ–ի հարձակումն Իրանի վրա անխուսափելի՞ է. ՌԴ–ն ու մի շարք երկրներ զգուշացնում են Թրամփին
17:30 14.01.2026 (Թարմացված է: 17:31 14.01.2026) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Իրանի ցուցարարներին կոչ էր արել շարունակել իրենց ակցիաները և գրավել պետական հաստատությունները: Նա խոստացել էր աջակցել Իրանում անկարգությունների մասնակիցներին՝ նշելով, որ «օգնությունը ճանապարհին է»:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Մերձավորարևելյան երկրները մտավախություն ունեն, որ Իրանի դեմ հարվածը քաոս կառաջացնի նավթային շուկաներում, կխախտի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները և կհարվածի համաշխարհային տնտեսությանը:
Իսրայելական «Գալեյ ՑԱԽԱԼ» բանակային ռադիոկայանի հաղորդմամբ` երկրի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, թե Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարություններից հետո Իրանի դեմ ամերիկյան հարվածը ժամանակի հարց է դարձել:
Ինչպես հայտնի է, հունվարի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանում ցուցարարներին շարունակել իրենց ակցիաները և գրավել պետական հաստատությունները: Նա խոստացել է օգնել Իրանում անկարգությունների մասնակիցներին՝ Truth Social սոցցանցում գրելով, որ «
օգնությունը ճանապարհին է»։ Թրամփը նաև խոստացել է ձեռնարկել լուրջ գործողություններ, եթե Իրանում սկսեն մահապատժի ենթարկել ցուցարարներին, սակայն հավելել է, որ տեղյակ չէ նման հաղորդագրություններից:
«Թրամփի երեկվա խոսքերից հետո իսրայելցի պաշտոնյաները համոզված են, որ Իրանի վրա ամերիկյան հարձակումն արդեն ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է», - ասել է ռադիոկայանը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ իսրայելական անվտանգության համակարգում գերիշխում է այն կարծիքը, ըստ որի՝ ԻԻՀ-ին ամերիկյան հարվածի դեպքում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրաման կտա հարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախների, ինչպես նաև Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է պաշտպանության և հարձակման, այդ թվում՝ ՀՕՊ համակարգի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման:
Մի շարք երկրներ նույնպես արձագանքել են ԱՄՆ նախագահի հայտարարություններին։
Այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչՄարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում հրաժարվել Իրանի և նրա միջուկային ծրագրի շուրջ լարվածության սրացումից:
«Կոչ ենք անում գիտակցել իրենց կործանարար քաղաքականության ողջ վնասակարությունը, հրաժարվել Իրանի և նրա միջուկային ծրագրի շուրջ լարվածության սրումից և չկրկնել ճակատագրական սխալները, որոնք նրանք թույլ տվեցին 2025 թվականի հունիսին և հանգեցրին Իրանում ՄԱԳԱՏԷ-ի ստուգողական գործունեության լուրջ խափանմանը», - ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:
Դիվանագետի խոսքով` Ռուսաստանը, ինչպես նախկինում, կարծում է, որ իրավիճակի միակ ճիշտ ելքը դիվանագիտության և բանակցությունների ճանապարհն է, որով միջազգային իրավունքի հիման վրա պետք է գտնել իրանական խաղաղ ատոմի վերաբերյալ երկարաժամկետ կայուն լուծումներ` հաշվի առնելով Թեհրանի օրինական շահերը:
Իր հերթին «The Wall Street Journal»-ը հայտնում է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը հանդես են եկել Իրանի վրա ԱՄՆ-ի ահաբեկչական հարձակումների դեմ:
Նրանք մասնավոր կերպով նախազգուշացրել են Թրամփի վարչակազմին՝ զերծ մնալ Իրանի դեմ ռազմական էսկալացիայից: Այդ երկրները մտավախություն ունեն, որ Իրանի դեմ հարվածը քաոս կառաջացնի նավթային շուկաներում, կխախտի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները և կհարվածի համաշխարհային տնտեսությանը, այդ թվում՝ ԱՄՆ-ի:
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները Թեհրանին վստահեցրել են, որ չեն մասնակցի հակամարտությանը և թույլ չեն տա օգտագործել իրենց օդային տարածքը:
Ի տարբերություն արաբական նշված երկրների` ԱՄԷ-ն չի մասնակցել այդ նախազգուշացումներին:
Միևնույն ժամանակ, Հնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը ցանկացած հնարավոր եղանակով, այդ թվում` կոմերցիոն թռիչքների միջոցով:
Դեսպանատանը նշել են, որ Հնդկաստանի բոլոր քաղաքացիները և ծագումով հնդիկ անձինք պետք է զգուշություն ցուցաբերեն, խուսափեն բողոքի ակցիաների կամ ցույցերի անցկացման վայրերից, կապ պահպանեն Իրանում հնդկական դիվանագիտական առաքելության հետ և հետևեն տեղական լրատվամիջոցներին իրավիճակի ցանկացած փոփոխությանը տեղեկանալու համար:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։