https://arm.sputniknews.ru/20260110/danakaharutjunner-ev-dzerbakalutjunner-iranum-inch-e-katarvum-ghvom-qaghaqum-97637148.html
Դանակահարություններ և ձերբակալություններ Իրանում. ի՞նչ է կատարվում Ղոմ քաղաքում
Դանակահարություններ և ձերբակալություններ Իրանում. ի՞նչ է կատարվում Ղոմ քաղաքում
Sputnik Արմենիա
Տեղեկություններ կան, որ Իրանում վերջին օրերի բախումների ընթացքում ձերբակալվել են զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ: 10.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-10T19:56+0400
2026-01-10T19:56+0400
2026-01-10T20:21+0400
իրանի իսլամական հանրապետություն
բողոքի ակցիա
ռիալ (իրանի դրամը)
ոստիկան
դանակահարություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0a/97625547_0:370:960:910_1920x0_80_0_0_d3e0467444525211eb7993bcc07e92f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Իրանի Ղոմ քաղաքում երկու ոստիկան է մահացել դանակի հարվածներից: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:Նշվում է, որ ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների 2 աշխատակիցները սպանվել են Ղոմում զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ բախումների ժամանակ:Գործակալությունը նաև հայտնում է, որ վերջին բախումների ընթացքում ձերբակալվել են զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ։Ձերբակալվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք, նռնակներ և Մոլոտովի կոկտեյլներ:Տեղեկությունների համաձայն՝ հենց այս ձերբակալություններն են մասամբ նպաստել, որ հունվարի 9-ի համեմատ անկարգությունների ինտենսիվությունը նվազի։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Իրանում սկսված բողոքի ցույցերը նոր թափ են ստացել․ ԱԳՆ-ն մեղադրում է ԱՄՆ-ին
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0a/97625547_0:280:960:1000_1920x0_80_0_0_718e479c022f2aadf0d0078b744268fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը), ոստիկան, դանակահարություն, ձերբակալություն
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը), ոստիկան, դանակահարություն, ձերբակալություն
Դանակահարություններ և ձերբակալություններ Իրանում. ի՞նչ է կատարվում Ղոմ քաղաքում
19:56 10.01.2026 (Թարմացված է: 20:21 10.01.2026) Տեղեկություններ կան, որ Իրանում վերջին օրերի բախումների ընթացքում ձերբակալվել են զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Իրանի Ղոմ քաղաքում երկու ոստիկան է մահացել դանակի հարվածներից: Այս մասին գրում է
Tasnim գործակալությունը:
Նշվում է, որ ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների 2 աշխատակիցները սպանվել են Ղոմում զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ բախումների ժամանակ:
«Տեղական դատախազության տվյալներով՝ ոստիկանների վրա հարձակվել են, երբ նրանք փորձել են բացատրել խախտողներին խաղաղ ցույցի և բռնության տարբերությունը: Երկուսն էլ ստացել են դանակի ավելի քան 40 հարված»,- գրում է կայքը:
Գործակալությունը նաև հայտնում է, որ վերջին բախումների ընթացքում ձերբակալվել են զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ։
Ձերբակալվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք, նռնակներ և Մոլոտովի կոկտեյլներ:
Տեղեկությունների համաձայն՝ հենց այս ձերբակալություններն են մասամբ նպաստել, որ հունվարի 9-ի համեմատ անկարգությունների ինտենսիվությունը նվազի։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։