https://arm.sputniknews.ru/20260113/pn-n-nakhatesum-e-erkaradzgel-pashtpan-hajrenjac-tsragri-shaharuneri-pajmanagrery-97687815.html
ՊՆ–ն նախատեսում է երկարաձգել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը
ՊՆ–ն նախատեսում է երկարաձգել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը
Sputnik Արմենիա
Այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը 4234 շահառու ունի։ 13.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-13T12:42+0400
2026-01-13T12:42+0400
2026-01-13T12:44+0400
հայաստան
սուրեն պապիկյան
բանակ
«պաշտպան հայրենյաց» ծրագիր
պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97685166_0:84:1600:984_1920x0_80_0_0_ba864311f41c76858a51620e992dfa97.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է երկարաձգել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների պայմանագրերը։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ՀՀ–ում պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում. դիմել է 1 քաղաքացիԸստ նրա՝ այսպիսով կամրապնդվի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հիմքը, և կլինի պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականություն։ Նախարարը հայտնեց, որ այս պահին ծրագրի շահառու է 4234 ծառայող։ Միայն ամառային զորակոչից արդեն իսկ կա 906 դիմում։ Պապիկյանը հույս հայտնեց, որ մինչև պայմանագրերի կնքման ավարտը դիմումների քանակը կավելանա ևս 200–ով։2025–ը գերարդյունավետ տարի էր. Սուրեն Պապիկյանը ներկայացրեց պաշտպանական ոլորտի ծախսերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97685166_89:0:1512:1067_1920x0_80_0_0_dbd04430b4d8f6c67cce92570225b468.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, բանակ, «պաշտպան հայրենյաց» ծրագիր, պայմանագիր
հայաստան, սուրեն պապիկյան, բանակ, «պաշտպան հայրենյաց» ծրագիր, պայմանագիր
ՊՆ–ն նախատեսում է երկարաձգել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը
12:42 13.01.2026 (Թարմացված է: 12:44 13.01.2026) Այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը 4234 շահառու ունի։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է երկարաձգել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների պայմանագրերը։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Պաշտպանական ոլորտում ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը 2,5 տարում նոր ցուցանիշներ է տվել, ու բանակի համար էական հաջողություններ են գրանցվել։ Ես սա համարում եմ գերատեսչական և անձամբ իմ հաջողությունը՝ որպես օրենքի հեղինակ։ Նախկինում 5 տարի էր, ու շահառուները ծառայությունն ավարտելուց հետո կարող էին 5 մլն դրամ պատվովճար կարող էին ստանալ։ 2026 թվականին ԱԺ-ն կքննարկի մի նախագիծ, որով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը կերկարաձգվեն ևս 2 և 5 տարով։ Նոր փոփոխության արդյունքում շահառուները կստանան 2 տարվա համար 1,5 մլն դրամ, ևս 5 տարի ծառայելու համար՝ 5 մլն դրամ պատվովճար։ Այսինքն՝ 10 տարվա հանրագումարով կստանան 10 մլն դրամ պատվովճար»,- նշեց Պապիկյանը։
Ըստ նրա՝ այսպիսով կամրապնդվի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հիմքը, և կլինի պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականություն։ Նախարարը հայտնեց, որ այս պահին ծրագրի շահառու է 4234 ծառայող։ Միայն ամառային զորակոչից արդեն իսկ կա 906 դիմում։ Պապիկյանը հույս հայտնեց, որ մինչև պայմանագրերի կնքման ավարտը դիմումների քանակը կավելանա ևս 200–ով։