00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
50 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում. դիմել է 1 քաղաքացի

© Unsplash / National Cancer InstituteԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2026
Բաժանորդագրվել
Զորակոչը հայտարարվում է հունվարի 9-ից 31-ը ներառյալ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ¬ների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ է հայտարարվում։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման՝ ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի։
Զորակոչը հայտարարվում է հունվարի 9-31-ը ներառյալ։
Ըստ հիմնավորման՝ 2017թ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունմամբ դադարեցվեց ուսման կապակցությամբ տարկետում տալու համակարգը։ Դրանով նախատեսում էր յուրաքանչյուր տարվա համար ՀՀ կառավարության որոշմամբ բուհերին տարկետման իրավունքով տեղերի հատկացում:
Նշված համակարգի շրջանակներում ԵՊԲՀ ընդունված արական սեռի քաղաքացիները ստանում էին տարկետում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, ուսումնառության ընթացքում անցնում էին ռազմական պատրաստություն և ուսման ավարտից հետո նրանց շնորհվում էր առաջին սպայական կոչում՝ հաշվառելով պահեստազորում։ Դրանից հետո նրանք ենթակա էին պահեստազորի բժշկական կազմի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի։
Ձմեռային զորակոչը մեկնարկել է. Պապիկյանը զրուցել է 18 ամսով ծառայության մեկնողների հետ
Տարկետման համակարգի վերացման արդյունքում, սկսած 2018/2019 ուսումնական տարվանից ԵՊԲՀ-ում ուսումնառության համար տարկետում է տրվում միայն «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում։ Դրա ավարտից հետո քաղաքացին զորակոչվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության, այնուհետև 3 ամիս հետո ներգրավվում պայմանագրային զինվորական ծառայության։
Նախկին տարկետման համակարգով ԵՊԲՀ ընդունված և ավարտած քաղաքացիներին մինչև 2023 թվականը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելով՝ աստիճանաբար նվազեց նման կարգավիճակ ունեցող քաղաքացիների թիվը։
Դրա արդյունքում 2023 և 2024 թվականներին զորակոչի ենթակա անձանց բացակայության պատճառով պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչեր չեն հայտարարվել: Ներկայում նման կարգավիճակ ունեցող մեկ քաղաքացի կա (մինչև 35 տարեկան), որը նախկինում խուսափել է զորակոչից և դիմել է զորակոչվելու համար:
Ի՞նչ ռիսկեր կառաջանան, եթե բանակում ծառայելու ժամկետը կրճատվի
Ըստ որոշման՝ հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի բժիշկ-մասնագետներին։
Լրահոս
0