https://arm.sputniknews.ru/20260113/buq-dzjun-merkasarujc-hajastanum-kan-pak-ev-dzhvarancaneli-tshanaparhner-97713322.html
Բուք, ձյուն, մերկասառույց․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Բուք, ձյուն, մերկասառույց․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Sputnik Արմենիա
Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում, փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 13.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-13T22:26+0400
2026-01-13T22:26+0400
2026-01-13T22:28+0400
ձյուն
բուք
մերկասառույց
հայաստան
ճանապարհ
ներքին գործերի նախարարություն (նգն)
եղանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/1665/34/16653406_0:84:1601:984_1920x0_80_0_0_d94cf21c8fadaa8d001d558599a195e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik․ Հայաստանի տարբեր բնակավայրերում ձյուն ու մերկասառույց է, որոշ տարածաշրջանների ճանապարհներին՝ բուք, կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Մասնավորապես, Արագածի, Աշոցքի, Ամասիայի և Գյումրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։Կցորդիչով ավտոմեքենաների համար փակ են Մեղրու լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը։ Բոլոր տեսակի ավտոմեքենաների համար դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը։«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։Փրկարարները 3 օրում արգելափակումից դուրս են բերել ավելի քան 50 մեքենա և 80 քաղաքացու. ՆԳՆԱպարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում։ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1665/34/16653406_88:0:1511:1067_1920x0_80_0_0_c36c34af133dbc0ab2a02fa0cac07152.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձյուն, բուք, մերկասառույց, հայաստան, ճանապարհ, ներքին գործերի նախարարություն (նգն), եղանակ
ձյուն, բուք, մերկասառույց, հայաստան, ճանապարհ, ներքին գործերի նախարարություն (նգն), եղանակ
Բուք, ձյուն, մերկասառույց․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
22:26 13.01.2026 (Թարմացված է: 22:28 13.01.2026) Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում, փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik․ Հայաստանի տարբեր բնակավայրերում ձյուն ու մերկասառույց է, որոշ տարածաշրջանների ճանապարհներին՝ բուք, կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, Արագածի, Աշոցքի, Ամասիայի և Գյումրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Կցորդիչով ավտոմեքենաների համար փակ են Մեղրու լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը։ Բոլոր տեսակի ավտոմեքենաների համար դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը։
«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում։
ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։