https://arm.sputniknews.ru/20260113/2025in-qani-mah-e-grancvel-hh-zinvats-uzherum-suren-papikjann-eakan-ardjunq-e-tesnum-97690221.html
2025–ին քանի՞ մահ է գրանցվել ՀՀ զինված ուժերում․ Սուրեն Պապիկյանն էական արդյունք է տեսնում
2025–ին քանի՞ մահ է գրանցվել ՀՀ զինված ուժերում․ Սուրեն Պապիկյանն էական արդյունք է տեսնում
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ միջանձնային հարաբերություններում սպանության դեպքեր չեն արձանագրվել։ 13.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-13T13:33+0400
2026-01-13T13:33+0400
2026-01-13T13:34+0400
հայաստան
մահ
բանակ
զինծառայող
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877930_0:32:1600:932_1920x0_80_0_0_9feaaed2f4c33c139a638e88bde5ab3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերում 2025 թվականին ծառայության ընթացքում զինծառայողների մահվան 6 դեպք է գրանցվել։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ դեպքերին։Նա կարևորեց, որ միջանձնային հարաբերություններում սպանության դեպքեր չեն արձանագրվել։«Սա այնպիսի վիճակագրություն է, որ բարդ է ասել գոհացուցիչ, քանի որ մահվանն է վերաբերում, բայց պետք է գնահատել, որ ունենք էական արդյունքներ»,- ասաց Պապիկյանը։Համեմատելով 2024 թվականի հետ՝ Պապիկյանը շեշտեց՝ մահացության թվերը 40 տոկոսով պակասել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877930_90:0:1510:1065_1920x0_80_0_0_032df3b722b6ee43da8b0b1be7612cd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մահ, բանակ, զինծառայող, սուրեն պապիկյան
հայաստան, մահ, բանակ, զինծառայող, սուրեն պապիկյան
2025–ին քանի՞ մահ է գրանցվել ՀՀ զինված ուժերում․ Սուրեն Պապիկյանն էական արդյունք է տեսնում
13:33 13.01.2026 (Թարմացված է: 13:34 13.01.2026) Սուրեն Պապիկյանի խոսքով՝ միջանձնային հարաբերություններում սպանության դեպքեր չեն արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերում 2025 թվականին ծառայության ընթացքում զինծառայողների մահվան 6 դեպք է գրանցվել։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ դեպքերին։
«Մահվան դեպքերից մեկը գրանցվել է կայծակնահարության պատճառով, մյուսը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության կամ
ինքնասպանության հասցնելու, ևս 2-ը` առողջական խնդիրների։ Ընդ որում` այս թվերը միայն ժամկետային զինծառայողների մասին չեն, այլ տարիքային տարբեր խմբերի ծառայողների։ Ընդհանուր առմամբ նախորդ տարի մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Այսինքն՝ ավտովթար, կենցաղային խնդիրներ, առողջության հետ կապված հարցեր»,- նշեց Պապիկյանը։
Նա կարևորեց, որ միջանձնային հարաբերություններում սպանության դեպքեր չեն արձանագրվել։
«Սա այնպիսի վիճակագրություն է, որ բարդ է ասել գոհացուցիչ, քանի որ մահվանն է վերաբերում, բայց պետք է գնահատել, որ ունենք էական արդյունքներ»,- ասաց Պապիկյանը։
Համեմատելով 2024 թվականի հետ՝ Պապիկյանը շեշտեց՝ մահացության թվերը 40 տոկոսով պակասել են։