https://arm.sputniknews.ru/20260112/davit-hambardzumjani-gvortsvov-nisty-hetadzgvec-nvor-datakhazy-gvortsin-tsanvot-cher-97669325.html
Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց. նոր դատախազը գործին ծանոթ չէր
Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց. նոր դատախազը գործին ծանոթ չէր
Sputnik Արմենիա
Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19–ին ժամը 14։00–ին։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T16:41+0400
2026-01-12T16:41+0400
2026-01-12T16:43+0400
դավիթ համբարձումյան
դատարան
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/15/76061922_0:0:1601:901_1920x0_80_0_0_559d29d1ee2ba1b1df940ee993c3ef6e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը։ Մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը հայտարարեց, որ ինքն այս գործով նոր է նշանակվել և այդ իսկ պատճառով գործի մանրամասներին ծանոթ չէ։Համբարձումյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանն առարկեց` նշելով, որ արդեն 9–րդ անգամն են այս գործով դատախազ փոխում և առաջարկեց շարունակել նիստը։Փաստաբանները նաև հայտարարեցին, որ անցած ուրբաթ առավոտյան են տեղեկացել, որ դատախազ Արմեն Բեգլարյանն աշխատանքից ազատվել է ու նոր դատախազ է նշանակվել։Դատավորը, այնուամենայնիվ, որոշեց նիստը հետաձգել մեկ շաբաթով։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19–ին ժամը 14։00–ին։Հիշեցնենք` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:Մասիսի համայնքապետը հոկտեմբերի 28–ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/15/76061922_0:0:1601:1200_1920x0_80_0_0_987836459b9bf44eaa83a23776c201e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ համբարձումյան, դատարան, նիստ
դավիթ համբարձումյան, դատարան, նիստ
Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց. նոր դատախազը գործին ծանոթ չէր
16:41 12.01.2026 (Թարմացված է: 16:43 12.01.2026) Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19–ին ժամը 14։00–ին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը։ Մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը հայտարարեց, որ ինքն այս գործով նոր է նշանակվել և այդ իսկ պատճառով գործի մանրամասներին ծանոթ չէ։
Համբարձումյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանն առարկեց` նշելով, որ արդեն 9–րդ անգամն են այս գործով դատախազ փոխում և առաջարկեց շարունակել նիստը։
«Այսօր քննարկելու ենք խափանման միջոցի հարցը, դատախազը պրոֆեսիոնալ է, կարող է գոնե միայն այդ հարցով քննարկում ունենալ, որից հետո կարող ենք հետաձգել նիստը»,– հայտարարեց նա։
Փաստաբանները նաև հայտարարեցին, որ անցած ուրբաթ առավոտյան են տեղեկացել, որ դատախազ Արմեն Բեգլարյանն աշխատանքից ազատվել է ու նոր դատախազ է նշանակվել։
Դատավորը, այնուամենայնիվ, որոշեց նիստը հետաձգել մեկ շաբաթով։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19–ին ժամը 14։00–ին։
Հիշեցնենք` Մասիս համայնքի ղեկավար
Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։
Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին
Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով: