https://arm.sputniknews.ru/20260112/2025tin-aveli-qan-500-hazar-ughevvor-e-pvokhadrvel-haravkvovkasjan-erkatughi-97666648.html
2025թ–ին ավելի քան 500 հազար ուղևոր է փոխադրվել. Հարավկովկասյան երկաթուղի
2025թ–ին ավելի քան 500 հազար ուղևոր է փոխադրվել. Հարավկովկասյան երկաթուղի
Sputnik Արմենիա
Ներքին երթուղիներում 10 տոկոս նվազում կա, ինչը ՀԿԵ-ն բացատրում է նաև համայնքային անվճար երթուղիների գործարկմամբ։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T15:00+0400
2026-01-12T15:00+0400
2026-01-12T15:12+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ուղևոր
https://cdn.am.sputniknews.ru/img/379/79/3797976_0:227:4256:2621_1920x0_80_0_0_19fa13c4681169921ab42770e3210a5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքներով նախորդ տարի 510 հազար ուղևոր է փոխադրվել: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, միջազգային երթուղիներից օգտվել է 42 հազար ուղևոր, իսկ տեղական երթուղիներից՝ 468 հազար ուղևոր։Եթե միջազգային երթուղիներում ուղևորների թիվը գրեթե նույնն է 2024 թվականի համեմատությամբ, ապա ներքին երթուղիներում 10%-ով նվազում կա։ ՀԿԵ-ից նշում են, որ դա կապված է նոր «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի բացման, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերում ուսանողների համար մատչելի անվճար համայնքային ավտոբուսների գործարկման հետ։Հայաստանում զարգանում է երկաթուղային տուրիզմը. Մելնիկովն ու Ապրեսյանը հուշագիր ստորագրեցինՈւղևորափոխադրումների գծով տնօրեն Հրանտ Միքայելյանը հիշեցնում է, որ նախորդ տարի մեկնարկել են ուղևորային պլատֆորմների արդիականացման և հիմնանորոգման աշխատանքները։ Փոխարինվել է Երևանի երկաթուղային կայարանի, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների պլատֆորմների սալիկապատ ծածկույթը, աբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառի պլատֆորմը։ Բացի այդ, Երևանի երկաթուղային կայարանի շենքում տեղադրվել է հատուկ սանհանգույց՝ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/379/79/3797976_230:0:4027:2848_1920x0_80_0_0_1835d8bdde0414ffb7f96d8c465f27f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավկովկասյան երկաթուղի (հկե), ուղևոր
հարավկովկասյան երկաթուղի (հկե), ուղևոր
2025թ–ին ավելի քան 500 հազար ուղևոր է փոխադրվել. Հարավկովկասյան երկաթուղի
15:00 12.01.2026 (Թարմացված է: 15:12 12.01.2026) Ներքին երթուղիներում 10 տոկոս նվազում կա, ինչը ՀԿԵ-ն բացատրում է նաև համայնքային անվճար երթուղիների գործարկմամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքներով նախորդ տարի 510 հազար ուղևոր է փոխադրվել: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, միջազգային երթուղիներից օգտվել է 42 հազար ուղևոր, իսկ տեղական երթուղիներից՝ 468 հազար ուղևոր։
«Տոնական օրերի ընթացքում (դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը) Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով տեղափոխվել է 1058 ուղևոր, իսկ տեղական երթուղիներում՝ ավելի քան 10 հազար ուղևոր: Նոր տարվա ընթացքում իրականացվել է նաև 10 «Հեքիաթային Էքսպրես» չարտերային ուղևորափոխադրում երեխաների համար նախատեսված տոնական ներկայացումներով»,- հայտնում են ՀԿԵ-ից։
Եթե միջազգային երթուղիներում ուղևորների թիվը գրեթե նույնն է 2024 թվականի համեմատությամբ, ապա ներքին երթուղիներում 10%-ով նվազում կա։ ՀԿԵ-ից նշում են, որ դա կապված է նոր «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի բացման, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերում ուսանողների համար մատչելի անվճար համայնքային ավտոբուսների գործարկման հետ։
Ուղևորափոխադրումների գծով տնօրեն Հրանտ Միքայելյանը հիշեցնում է, որ նախորդ տարի մեկնարկել են ուղևորային պլատֆորմների արդիականացման և հիմնանորոգման աշխատանքները։ Փոխարինվել է Երևանի երկաթուղային կայարանի, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների պլատֆորմների սալիկապատ ծածկույթը, աբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառի պլատֆորմը։ Բացի այդ, Երևանի երկաթուղային կայարանի շենքում տեղադրվել է հատուկ սանհանգույց՝ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար։