00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայի բանակը Հալեպում դադարեցրել է բոլոր ռազմական գործողությունները. հայտարարություն

© Photo : Provided by Maria KaprielianՀալեպ
Հալեպ - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2026
Բաժանորդագրվել
Քուրդ զինյալները Հալեպից կտեղափոխվեն Ռաքքա նահանգ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Սիրիայի բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մաքսուդ քրդական թաղամասում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 15:00-ից (Երևանի ժամանակով 16:00-ից), ասվում է բանակի հայտարարության մեջ:
«Սիրիական ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈւ) քրդական կազմավորումների մնացած մարտիկները կտեղափոխվեն Ռաքքա նահանգի էտ Տաբկա քաղաք։ Բանակը կսկսի Շեյխ Մաքսուդի բոլոր պետական օբյեկտները հանձնել պետական հաստատություններին և աստիճանաբար կլքի շրջանի փողոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՍԺՈւ-ի մարտիկները կազմակերպված կերպով դուրս կբերվեն Հալեպի Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ թաղամասերից դեպի երկրի հյուսիս-արևելք: Սակայն ավելի ուշ ՍԺՈւ-ի մի խումբ մարտիկներ հրաժարվել են դուրս գալ Շեյխ Մաքսուդից և կրակ են բացել ներքին անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, ինչի պատճառով կրկին բախումներ են սկսվել:
Հալեպի հայկական թաղամասերը հայտնվել են Սիրիայի բանակի և «Քասաթի» մարտերի խաչաձև կրակի տակ
2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, որոնք բնակեցված են քրդերով, մնացել են «Սիրիական ժողովրդավարական ուժերի» քրդական կազմավորումների վերահսկողության տակ։ 2025 թվականի ապրիլին ՍԺՈւ-ի և Սիրիայի կառավարության միջև համաձայնագրի շրջանակներում սկսվել է քրդական զինված խմբավորումների դուրսբերումն այդ շրջաններից, որն ուղեկցվել է սիրիական անվտանգության ուժերի վերահսկողության ուժեղացմամբ և քաղաքի որոշ հատվածներ մուտքի սահմանափակմամբ:
Սակայն, չնայած դուրսբերման պաշտոնական ավարտին, Շեյխ Մաքսուդ շրջանում պահպանվել է տեղի անվտանգության ուժերի բարձր ակտիվությունը, ներառյալ պարեկությունը և անցակետերի տեղադրումը: Իրավիճակը շարունակել է լարված լինել քրդերի և կառավարական ուժերի միջև պարբերական բախումների և պաշտոնական ուժային կառույցների կողմից տեղաշարժի սահմանափակումների պատճառով:
Քրդերը Թուրքիայում զանգվածային ցույցեր են անցկացնում ընդդեմ Հալեպում ընթացող մարտերի
Լրահոս
0