https://arm.sputniknews.ru/20260108/qrdery-turqiajum-zangvatsajin-cujcer-en-anckacnum-ynddem-halepum-yntacvogh-marteri-97586987.html
Քրդերը Թուրքիայում զանգվածային ցույցեր են անցկացնում ընդդեմ Հալեպում ընթացող մարտերի
Քրդերը Թուրքիայում զանգվածային ցույցեր են անցկացնում ընդդեմ Հալեպում ընթացող մարտերի
Sputnik Արմենիա
Անկարայի համակողմանի աջակցությամբ Սիրիայի անցումային կառավարության ուժերը հարձակվել են Հալեպի քրդական թաղամասերի վրա: 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T19:25+0400
2026-01-08T19:25+0400
2026-01-08T19:25+0400
սիրիա
հալեպ
քուրդ
թուրքիա
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97583680_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cfd136e7984c3573f52fd5dca1ae90f4.jpg
Քրդերը Թուրքիայում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում ընդդեմ Հալեպում լայնածավալ ռազմական գործողության անցկացման:Մասնավորապես, հանրահավաքներ և երթեր են տեղի ունենում Վանում և Մարդինում։Թուրքական իշխանամետ «Hürriyet» թերթն ավելի վաղ հղում անելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Սիրիայում քրդական խմբավորումների դեմ աշ-Շարաայի զորքերի բախումների հետ կապված սցենարների հաշվառմամբ Թուրքիայի իշխանություններն անհրաժեշտ ռազմական միջոցներ են ձեռնարկել:Արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր հայտարարել է, որ «Թուրքիան ակտիվ համակարգման մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Հալեպում քրդական զինված կազմավորումների դեմ սիրիական բանակի ռազմական գործողության ֆոնին»:Նրա խոսքով՝ ներկայում Հալեպում ստեղծված իրավիճակի մասին Անկարան նախազգուշացրել է դեռևս անցած տարում։ Ֆիդանը Սիրիայի դեմոկրատական ուժերին մեղադրել է պարտավորությունները չկատարելու մեջ։«Նրանք մտադիր են Իսրայելի համակարգմամբ մասնատել և կառավարել տարածաշրջանը։ Մեզ համար դա անընդունելի է»,-ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։2025 թվականի մարտի 10-ին Դամասկոսում համաձայնագիր է ստորագրվել Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի միջև՝ քրդական կազմավորումները սիրիական բանակի և պետական կառույցների կազմում ընդգրկելու մասին։ Սակայն այդ համաձայնագրի իրագործման ուղղությամբ գործնական քայլեր չեն ձեռնարկվել։
սիրիա
հալեպ
թուրքիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Протесты курдов в Турции
Sputnik Արմենիա
Протесты курдов в Турции
2026-01-08T19:25+0400
true
PT0M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97583680_240:0:1680:1080_1920x0_80_0_0_ba08e3bca5734e6fdcfa88b87737c452.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հալեպ, քուրդ, թուրքիա, իսրայել, видео
սիրիա, հալեպ, քուրդ, թուրքիա, իսրայել, видео
Քրդերը Թուրքիայում զանգվածային ցույցեր են անցկացնում ընդդեմ Հալեպում ընթացող մարտերի
Անկարայի համակողմանի աջակցությամբ Սիրիայի անցումային կառավարության ուժերը հարձակվել են Հալեպի քրդական թաղամասերի վրա:
Քրդերը Թուրքիայում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում ընդդեմ Հալեպում լայնածավալ ռազմական գործողության անցկացման:
Մասնավորապես, հանրահավաքներ և երթեր են տեղի ունենում Վանում և Մարդինում։
Հալեպի հյուսիսում արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում են մարտեր։ Սիրիայի անցումային կառավարության զորքերը քաղաքի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա թաղամասերը հայտարարել են ռազմական գործողության գոտի: Ներկայում բախումները հիմնականում տեղի են ունենում Շեյխ-Մաքսուդ թաղամասում։ Հաղորդվում է երկու կողմից սպանվածների և վիրավորների մասին։ Զոհերի ստույգ թիվը առայժմ հայտնի չէ, տվյալներն անընդհատ փոխվում են։
Թուրքական իշխանամետ «Hürriyet» թերթն ավելի վաղ հղում անելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Սիրիայում քրդական խմբավորումների դեմ աշ-Շարաայի զորքերի բախումների հետ կապված սցենարների հաշվառմամբ Թուրքիայի իշխանություններն անհրաժեշտ ռազմական միջոցներ են ձեռնարկել:
Արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր հայտարարել է, որ «Թուրքիան ակտիվ համակարգման մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Հալեպում քրդական զինված կազմավորումների դեմ սիրիական բանակի ռազմական գործողության ֆոնին»:
«Մենք ցանկանում ենք տեսնել կայուն տարածաշրջան։ Բայց Իսրայելը քաոսի ռազմավարություն է կիրառում։ Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի երկխոսությանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ»,-նշել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ ներկայում Հալեպում ստեղծված իրավիճակի մասին Անկարան նախազգուշացրել է դեռևս անցած տարում։ Ֆիդանը Սիրիայի դեմոկրատական ուժերին մեղադրել է պարտավորությունները չկատարելու մեջ։
«Նրանք մտադիր են Իսրայելի համակարգմամբ մասնատել և կառավարել տարածաշրջանը։ Մեզ համար դա անընդունելի է»,-ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
2025 թվականի մարտի 10-ին Դամասկոսում համաձայնագիր է ստորագրվել Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի միջև՝ քրդական կազմավորումները սիրիական բանակի և պետական կառույցների կազմում ընդգրկելու մասին։ Սակայն այդ համաձայնագրի իրագործման ուղղությամբ գործնական քայլեր չեն ձեռնարկվել։