https://arm.sputniknews.ru/20260110/erevani-qaghaqapetarani-nakhkin-pashtvonjajin-meghadranq-e-arajadrvel-4-hvodvatsvov-97624619.html
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով
Sputnik Արմենիա
Նախկին պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 10.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-10T10:30+0400
2026-01-10T10:30+0400
2026-01-10T11:14+0400
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
ապօրինի
գույք
բռնագանձում
երևանի քաղաքապետարան
անդրանիկ քասարյան
աճուրդ
չարաշահում
https://cdn.am.sputniknews.ru/img/84/22/842281_0:578:3264:2414_1920x0_80_0_0_7ed96ab3625389eb21d5c677843aea0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետը մեղադրվում է մայրաքաղաքին պատկանող ավելի քան 140 միլիոն դրամ արժողությամբ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:Նշվում է, որ Քասարյանը պաշտոնավարել է 2010 թվականից մինչև 2018 թվականի հոկտեմբերը։Հանրային մեղադրող Արսեն Կոստանյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ընդգրկված է եղել Երևանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կազմում։Նշվում է, որ Քասարյանը նախնական համաձայնության է եկել Արմեն Ղազարյանի հետ ու 2013 թվականի սեպտեմբերին 150 քմ հողամասի ձևական աճուրդ-վաճառք է իրականացրել։ Դրան ներգրավել է իր մեկ այլ ծանոթի` Հենրիկ Մարտիրոսյանին։ Աճուրդին փաստացի չներկայացած Արմեն Ղազարյանը ճանաչվել է հաղթող, ինչից հետո տվյալ հողամասը Ղազարյանին վաճառվել է 10 մլն 500 հազար դրամով։ 195 քմ մակերեսով հողամասն էլ Քասարյանը Ղազարյանին օտարել է 4 մլն 943 հազար 250 դրամով։ Այդ հողամասերի վրա Քասարյանը կառուցել է 2173 քմ բազմաբնակարան բնակելի և հասարակական նշանակության շինություն և օրինականացրել գույքը։Ըստ դատախազի՝ շուրջ 125 մլն 164 հազար 800 դրամ գնման արժողության օտարման արժեքով շինությունը դեռևս ինքնակամ է։Վլադիմիր Գասպարյանից ավելի քան 35 մլն դրամ կբռնագանձվիԱրմեն Ղազարյանի կողմից 2018 թվականի ապրիլին տրամադրվել է ակնհայտ կեղծ շինթույլտվություն` մասնավորապես 445 քմ հողամասի վրա բազմաբնակարան բնակելի և հասարակական նշանակության շինություն կառուցելու համար։Դրանից հետո Քասարյանը շինծու պայմանագրի կնքում է կազմակերպել, ինչից հետո էլ Ղազարյանը նվիրատվությամբ այդ ամբողջ գույքն անհատույց հանձնել է Քասարյանի կնոջը՝ Աննա Քասարյանին, ինչպես նաև որդիներին՝ Տիգրան և Կարո Քասարյաններին և նրանց կանանց՝ Այծեմնիկ Ավետիքյանին ու Էլեն Ռիզերին։ 2018-ին նրանք բոլորը ստացել են այդ գույքի սեփականության վկայական։Հիշեցնենք, որ դեռևս 2023թ–ին ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել էր Անդրանիկ Քասարյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/84/22/842281_0:0:3265:2448_1920x0_80_0_0_63d438f832a6d5233a1ed668669fde1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, ապօրինի, գույք, բռնագանձում, երևանի քաղաքապետարան, անդրանիկ քասարյան, աճուրդ, չարաշահում
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, ապօրինի, գույք, բռնագանձում, երևանի քաղաքապետարան, անդրանիկ քասարյան, աճուրդ, չարաշահում
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով
10:30 10.01.2026 (Թարմացված է: 11:14 10.01.2026) Նախկին պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետը մեղադրվում է մայրաքաղաքին պատկանող ավելի քան 140 միլիոն դրամ արժողությամբ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Դատախազը նախկին պաշտոնյայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 4 դրվագով. գործը հանձնվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Քասարյանը պաշտոնավարել է 2010 թվականից մինչև 2018 թվականի հոկտեմբերը։
Հանրային մեղադրող Արսեն Կոստանյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ընդգրկված է եղել Երևանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կազմում։
«Անդրանիկ Քասարյանն այդ հանձնաժողովի կազմում եղած ժամանակ փոխկապակցված անձ Արմեն Ղազարյանի և իր որդու՝ Տիրան Քասարյանի օժանդակությամբ դիտավորությամբ փորձել է գույքի հանցավոր ծագումը թաքցնել։ Նա փորձել է իրենն ու իր հետ փոխկապակցված անձանցը դարձնել Երևանի Անտառային փողոցի 136/3 հասեցի 195 և 250 քմ մակերեսով հողամասերը»,- նշել է Կոստանյանը։
Նշվում է, որ Քասարյանը նախնական համաձայնության է եկել Արմեն Ղազարյանի հետ ու 2013 թվականի սեպտեմբերին 150 քմ հողամասի ձևական աճուրդ-վաճառք է իրականացրել։ Դրան ներգրավել է իր մեկ այլ ծանոթի` Հենրիկ Մարտիրոսյանին։ Աճուրդին փաստացի չներկայացած Արմեն Ղազարյանը ճանաչվել է հաղթող, ինչից հետո տվյալ հողամասը Ղազարյանին վաճառվել է 10 մլն 500 հազար դրամով։ 195 քմ մակերեսով հողամասն էլ Քասարյանը Ղազարյանին օտարել է 4 մլն 943 հազար 250 դրամով։ Այդ հողամասերի վրա Քասարյանը կառուցել է 2173 քմ բազմաբնակարան բնակելի և հասարակական նշանակության շինություն և օրինականացրել գույքը։
Ըստ դատախազի՝ շուրջ 125 մլն 164 հազար 800 դրամ գնման արժողության օտարման արժեքով շինությունը դեռևս ինքնակամ է։
Արմեն Ղազարյանի կողմից 2018 թվականի ապրիլին տրամադրվել է ակնհայտ կեղծ շինթույլտվություն` մասնավորապես 445 քմ հողամասի վրա բազմաբնակարան բնակելի և հասարակական նշանակության շինություն կառուցելու համար։
Դրանից հետո Քասարյանը շինծու պայմանագրի կնքում է կազմակերպել, ինչից հետո էլ Ղազարյանը նվիրատվությամբ այդ ամբողջ գույքն անհատույց հանձնել է Քասարյանի կնոջը՝ Աննա Քասարյանին, ինչպես նաև որդիներին՝ Տիգրան և Կարո Քասարյաններին և նրանց կանանց՝ Այծեմնիկ Ավետիքյանին ու Էլեն Ռիզերին։ 2018-ին նրանք բոլորը ստացել են այդ գույքի սեփականության վկայական։
Հիշեցնենք, որ դեռևս 2023թ–ին ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը
պահանջել էր Անդրանիկ Քասարյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ։