https://arm.sputniknews.ru/20260109/vov-e-eghel-vardan-ghukasjani-khcum-ev-inchu-en-nran-teghapvokhel-ajl-khuc-zhvoghvovurd-97595268.html
Ով է եղել Վարդան Ղուկասյանի խցում, և ինչու են նրան տեղափոխել այլ խուց. «Ժողովուրդ»
Ով է եղել Վարդան Ղուկասյանի խցում, և ինչու են նրան տեղափոխել այլ խուց. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Դատարանը միջնորդությունները բավարարել է։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T10:09+0400
2026-01-09T10:09+0400
2026-01-09T10:32+0400
վարդան ղուկասյան
վալոդյա գրիգորյան
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
մեկուսարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_0:77:1268:790_1920x0_80_0_0_13901f46420b9e40e38d6da77c35979f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Երեկ հայտնի դարձավ,որ ԱԱԾ մեկուսարանից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` միջնորդություններ են ներկայացվել դատարան, որ անվտանգության նկատառումներից ելնելով կա՛մ Ղուկասյանի խուցը փոխեն, կա՛մ Գևորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։Դատարանը միջնորդությունները բավարարել է, և Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Դեկտեմբերի 17-ին նրա կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով:Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_60:0:1189:847_1920x0_80_0_0_2005cb8d071817ecc8dfc0344d1797af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան, վալոդյա գրիգորյան, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, մեկուսարան
վարդան ղուկասյան, վալոդյա գրիգորյան, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, մեկուսարան
Ով է եղել Վարդան Ղուկասյանի խցում, և ինչու են նրան տեղափոխել այլ խուց. «Ժողովուրդ»
10:09 09.01.2026 (Թարմացված է: 10:32 09.01.2026) Դատարանը միջնորդությունները բավարարել է։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Երեկ հայտնի դարձավ,որ ԱԱԾ մեկուսարանից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` միջնորդություններ են ներկայացվել դատարան, որ անվտանգության նկատառումներից ելնելով կա՛մ Ղուկասյանի խուցը փոխեն, կա՛մ Գևորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։
Դատարանը միջնորդությունները բավարարել է, և Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։ Դեկտեմբերի 17-ին նրա
կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով:
Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին
նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին
հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին
հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։