https://arm.sputniknews.ru/20260109/miqajel-srbazani-gvortsvov-datakhazn-azatvel-e-pashtvonic-97598699.html
Միքայել սրբազանի գործով դատախազն ազատվել է պաշտոնից
Միքայել սրբազանի գործով դատախազն ազատվել է պաշտոնից
Sputnik Արմենիա
Դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T12:05+0400
2026-01-09T12:05+0400
2026-01-09T13:39+0400
դատախազ
աննա վարդապետյան
պաշտոնանկություն
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96897883_0:0:1600:901_1920x0_80_0_0_c81c2b3e1c72677c02dc55dd6f5a75d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Պաշտոնից ազատվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատախազ Արման Բաղդասարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններից։ Նա արդարադատության առաջին դասի խորհրդական էր, զբաղեցնում էր Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։Հրամանից պարզ է դառնում, որ Արման Բաղդասարյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։Պաշտոնից ազատվել է նաև Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Բեգլարյանը։ Նա Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազն էր։Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսի գործով դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը դատապարտեց 2 տարվա ազատազրկման։Միքայել սրբազանի գործով պատրաստվում ենք դիմել Եվրադատարան․ Զոհրաբյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96897883_268:0:1469:901_1920x0_80_0_0_19dbcd04e254105419594d2dac2a4759.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, աննա վարդապետյան, պաշտոնանկություն, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատախազ, աննա վարդապետյան, պաշտոնանկություն, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Միքայել սրբազանի գործով դատախազն ազատվել է պաշտոնից
12:05 09.01.2026 (Թարմացված է: 13:39 09.01.2026) Դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը դատապարտեց 2 տարվա ազատազրկման։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Պաշտոնից ազատվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատախազ Արման Բաղդասարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի
հրամաններից։ Նա արդարադատության առաջին դասի խորհրդական էր, զբաղեցնում էր Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Հրամանից պարզ է դառնում, որ Արման Բաղդասարյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Պաշտոնից ազատվել է նաև Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Բեգլարյանը։ Նա Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազն էր։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսի գործով դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը դատապարտեց 2 տարվա ազատազրկման։