https://arm.sputniknews.ru/20260109/iranum-sharunakvum-en-cujcern-u-ankargutjunnery-inch-e-teghi-unecel-ancats-gisher-97602045.html
Իրանում շարունակվում են ցույցերն ու անկարգությունները. ի՞նչ է տեղի ունեցել անցած գիշեր
Իրանում շարունակվում են ցույցերն ու անկարգությունները. ի՞նչ է տեղի ունեցել անցած գիշեր
Sputnik Արմենիա
Երկրում անջատված է ինտերնետը։ Որոշ տեղեկություններով՝ չի գործում նաև բջջային կապը։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T13:36+0400
2026-01-09T13:36+0400
2026-01-09T13:45+0400
տեսանյութեր
տեսանյութ
իրանի իսլամական հանրապետություն
բողոքի ակցիա
անկարգություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97598819_0:0:626:352_1920x0_80_0_0_8f5564fdb50f1dd87509d11ab9dca15e.jpg
Իրանում անցած գիշեր տեղի են ունեցել վերջին երկու օրվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցերը։ Այս մասին իր Telegram–ում գրել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։Արևելագետի խոսքով՝ երկրում անջատված է ինտերնետը, դեպքի վայրից հավաստի տեղեկատվություն ստանալը շատ դժվար է։ Չի գործում նաև բջջային կապը։«Հակառակ» գործընթաց է սկսվել. հայ փորձագետները` Իրանում ծավալված բողոքի ակցիաների մասինԻրանական թեմաներով հրապարակումներում այլ աղբյուրները գրում են, որ ցուցարարները սկսել են հարձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ Նման բախումներ են, մասնավորապես, տեղի ունեցել Ղազվին քաղաքում։Տեղեկությունների համաձայն՝ խափանվել է նաև օդային կապը։ Թեհրանում բողոքի ցույցերի ժամանակ քաղաքի կենտրոնում հրդեհներ են բռնկվել. ցուցարարներն այրել են մեքենաներ, մոտոցիկլետներ և բարիկադներ։Հիշեցնենք` Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ցույցերի հիմնական թեման սկզբում փոխարժեքի կտրուկ տատանումներն էին և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերաճեցին ոստիկանության հետ բախումների, կարգախոսներն էլ քաղաքական աստառ ստացան ընդդեմ Իրանի ներկայիս քաղաքական համակարգի։Անկարգությունների մասնակիցները Իրանի արևմուտքում սրբավայր են այրել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97598819_78:0:547:352_1920x0_80_0_0_4529e9b15298e0cdae09326d8dc971c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, անկարգություններ, видео
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, անկարգություններ, видео
Իրանում շարունակվում են ցույցերն ու անկարգությունները. ի՞նչ է տեղի ունեցել անցած գիշեր
13:36 09.01.2026 (Թարմացված է: 13:45 09.01.2026) Երկրում անջատված է ինտերնետը։ Որոշ տեղեկություններով՝ չի գործում նաև բջջային կապը։
Իրանում անցած գիշեր տեղի են ունեցել վերջին երկու օրվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցերը։ Այս մասին իր Telegram–ում գրել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Արևելագետի խոսքով՝ երկրում անջատված է ինտերնետը, դեպքի վայրից հավաստի տեղեկատվություն ստանալը շատ դժվար է։ Չի գործում նաև բջջային կապը։
Իրանական թեմաներով հրապարակումներում այլ աղբյուրները գրում են, որ ցուցարարները սկսել են հարձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ Նման բախումներ են, մասնավորապես, տեղի ունեցել Ղազվին քաղաքում։
Տեղեկությունների համաձայն՝ խափանվել է նաև օդային կապը։ Թեհրանում բողոքի ցույցերի ժամանակ քաղաքի կենտրոնում հրդեհներ են բռնկվել. ցուցարարներն այրել են մեքենաներ, մոտոցիկլետներ և բարիկադներ։
Հիշեցնենք` Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ցույցերի հիմնական թեման սկզբում փոխարժեքի կտրուկ տատանումներն էին և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերաճեցին ոստիկանության հետ բախումների, կարգախոսներն էլ քաղաքական աստառ ստացան ընդդեմ Իրանի ներկայիս քաղաքական համակարգի։