https://arm.sputniknews.ru/20260109/i-pataskhan-putini-nstavajri-vra-hardzakman-rdn-harvatsel-e-kievi-karevvoragujn-objektnerin-97596264.html
Ի պատասխան Պուտինի նստավայրի վրա հարձակման` ՌԴ–ն հարվածել է Կիևի կարևորագույն օբյեկտներին
Ի պատասխան Պուտինի նստավայրի վրա հարձակման` ՌԴ–ն հարվածել է Կիևի կարևորագույն օբյեկտներին
Sputnik Արմենիա
Կիևի ռեժիմի կողմից իրականացրած ցանկացած ահաբեկչական գործողությունն այսուհետ ևս անպատասխան չի մնա, ընդգծել են ՌԴ ՊՆ–ից։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T11:04+0400
2026-01-09T11:04+0400
2026-01-09T13:26+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան
ուկրաինա
զինված հարձակում
վլադիմիր պուտին
նիժնի նովգորոդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97597781_14:0:640:352_1920x0_80_0_0_032e6a6b7b9e81f0c6068dc48ef0f06c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը ՌԴ ԶՈՒ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի կարևորագույն օբյեկտներին՝ ի պատասխան Կիևի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա գործած հարձակման։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը խոցել են անօդաչուների արտադրության օբյեկտներ։ Այն անօդաչուների, որոնցով դեկտեմբերի 29-ին Կիևը գրոհել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրը։«Ահաբեկչական հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներ են խոցվել, ինչպես նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքներ», – ասվում է հաղորդագրության մեջ։ՌԴ ՊՆ–ն ընդգծել է, որ Կիևի ռեժիմի կողմից իրականացրած ցանկացած ահաբեկչական գործողություն այսուհետ ևս անպատասխան չի մնա։Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևի ռեժիմը Նովգորոդի մարզում ահաբեկչական հարձակում է իրականացրել ՌԴ նախագահի նստավայրի վրա՝ օգտագործելով 91 անօդաչու։ Բոլոր անօդաչուները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կիրառմամբ, տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ ԱՄՆ–ի հետ բանակցային գործընթացից, սակայն բանակցային դիրքորոշումը կվերանայվի։ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն իր հերթին հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է, որ պետական նստավայրի վրա հարձակման փորձը անպատասխան չի մնա։ Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահը ցնցվել և վրդովվել է միջադեպի լուրից։Այս ֆոնին Թրամփը հիշեցրել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ, «փառք Աստծո», չի փոխանցել։
ուկրաինա
նիժնի նովգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97597781_94:0:563:352_1920x0_80_0_0_34dd7980b1cb8ef642a35dd7d5b11417.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, ուկրաինա, զինված հարձակում, վլադիմիր պուտին, նիժնի նովգորոդ, видео
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, ուկրաինա, զինված հարձակում, վլադիմիր պուտին, նիժնի նովգորոդ, видео
Ի պատասխան Պուտինի նստավայրի վրա հարձակման` ՌԴ–ն հարվածել է Կիևի կարևորագույն օբյեկտներին
11:04 09.01.2026 (Թարմացված է: 13:26 09.01.2026) Կիևի ռեժիմի կողմից իրականացրած ցանկացած ահաբեկչական գործողությունն այսուհետ ևս անպատասխան չի մնա, ընդգծել են ՌԴ ՊՆ–ից։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը ՌԴ ԶՈՒ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի կարևորագույն օբյեկտներին՝ ի պատասխան Կիևի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա գործած հարձակման։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ի պատասխան Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա Կիևի ռեժիմի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերն իրականացրած ահաբեկչական հարձակման` այսօր գիշերը ՌԴ ԶՈւ–ն ցամաքային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության հառահար զենքով, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համակարգով, ինչպես նաև անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի կարևորագույն օբյեկտներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը խոցել են անօդաչուների արտադրության օբյեկտներ։ Այն անօդաչուների, որոնցով դեկտեմբերի 29-ին Կիևը գրոհել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրը։
«Ահաբեկչական հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներ են խոցվել, ինչպես նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ–ն ընդգծել է, որ Կիևի ռեժիմի կողմից իրականացրած ցանկացած ահաբեկչական գործողություն այսուհետ ևս անպատասխան չի մնա։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար
Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևի ռեժիմը Նովգորոդի մարզում ահաբեկչական հարձակում է իրականացրել ՌԴ նախագահի նստավայրի վրա՝ օգտագործելով 91 անօդաչու։ Բոլոր անօդաչուները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կիրառմամբ, տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ ԱՄՆ–ի հետ բանակցային գործընթացից, սակայն բանակցային դիրքորոշումը կվերանայվի։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն իր հերթին հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է, որ պետական նստավայրի վրա հարձակման փորձը անպատասխան չի մնա։ Ուշակովի խոսքով՝
ԱՄՆ նախագահը ցնցվել և վրդովվել է միջադեպի լուրից։
Այս ֆոնին Թրամփը հիշեցրել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ, «փառք Աստծո», չի փոխանցել։