https://arm.sputniknews.ru/20251229/es-shat-barkacatrampy-khist-qnnadatel-e-putini-nstavajri-vra-hardzakumy-97356041.html
«Ես շատ բարկացա»․Թրամփը խիստ քննադատել է Պուտինի նստավայրի վրա հարձակումը
«Ես շատ բարկացա»․Թրամփը խիստ քննադատել է Պուտինի նստավայրի վրա հարձակումը
Sputnik Արմենիա
Թրամփն ընդգծել է, որ նման գործողություններն անթույլատրելի են: 29.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-29T23:25+0400
2025-12-29T23:25+0400
2025-12-29T23:25+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94584693_0:84:1600:984_1920x0_80_0_0_bccac0873dcb88d3af9cb730f8605a2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական նստավայրի վրա անօդաչուների հարձակման փորձի մասին իմացել է անմիջապես Ռուսաստանի առաջնորդից:«Ես այդ մասին իմացել եմ այսօր առավոտյան։ Գիտե՞ք, թե ով է ինձ ասել: Նախագահ Պուտինն ինձ այդ մասին պատմել է վաղ առավոտյան։ Նա նշել է, որ հարձակման է ենթարկվել: Դա վատ է», - ասել է Թրամփը լրագրողներին։Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել չափազանց զգայուն պահի։ Թրամփն ընդգծել է, որ նման գործողություններն անթույլատրելի են:ԱՄՆ նախագահը նաև խոստովանել է, որ շատ է բարկացել՝ իմանալով տեղի ունեցածի մասին:Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևի ռեժիմը 91 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է ձեռնարկել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա: Բոլոր ԱԹՍ-ները ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով, տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացից, սակայն իր բանակցային դիրքորոշումը կվերանայի:ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է՝ պետական նստավայրի վրա հարձակման փորձն անպատասխան չի մնա: Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահը ցնցված և վրդովված է եղել տեղի ունեցածից:Տեղի ունեցածի ֆոնին Թրամփը հիշեցրել է, որ Վաշինգտոնը հրաժարվել է Ուկրաինային «Tomahawk» հրթիռներ փոխանցելուց։ Ուշակովի խոսքով՝ Պուտինի հետ զրույցում Թրամփը նաև ընդգծել է, որ նման սպառազինությունը Կիևին, փառք Աստծո, չի տրամադրվել:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94584693_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b72f48e5a66f06ee808b1062cb7450cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
«Ես շատ բարկացա»․Թրամփը խիստ քննադատել է Պուտինի նստավայրի վրա հարձակումը
Թրամփն ընդգծել է, որ նման գործողություններն անթույլատրելի են:
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական նստավայրի վրա անօդաչուների հարձակման փորձի մասին իմացել է անմիջապես Ռուսաստանի առաջնորդից:
«Ես այդ մասին իմացել եմ այսօր առավոտյան։ Գիտե՞ք, թե ով է ինձ ասել: Նախագահ Պուտինն ինձ այդ մասին պատմել է վաղ առավոտյան։ Նա նշել է, որ հարձակման է ենթարկվել: Դա վատ է», - ասել է Թրամփը լրագրողներին։
Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել չափազանց զգայուն պահի։ Թրամփն ընդգծել է, որ նման գործողություններն անթույլատրելի են:
«Մի բան է հանդուգն պահվածքը, և բոլորովին այլ բան՝ հարձակումը նրա տան վրա։ Դա սխալ քայլ է։ Չի կարելի դա անել»,-հայտարարել է նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Մար-ա-Լագոյում կայացած հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահը նաև խոստովանել է, որ շատ է բարկացել՝ իմանալով տեղի ունեցածի մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևի ռեժիմը 91 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է ձեռնարկել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա: Բոլոր ԱԹՍ-ները ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով, տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացից, սակայն իր բանակցային դիրքորոշումը կվերանայի:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է՝ պետական նստավայրի վրա հարձակման փորձն անպատասխան չի մնա: Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահը ցնցված և վրդովված է եղել տեղի ունեցածից:
Տեղի ունեցածի ֆոնին Թրամփը հիշեցրել է, որ Վաշինգտոնը հրաժարվել է Ուկրաինային «Tomahawk» հրթիռներ փոխանցելուց։ Ուշակովի խոսքով՝ Պուտինի հետ զրույցում Թրամփը նաև ընդգծել է, որ նման սպառազինությունը Կիևին, փառք Աստծո, չի տրամադրվել: