https://arm.sputniknews.ru/20260109/azh-khvosnaky-chi-bacahajtel-vorteghic-tvjalnery-te-hhn-verahskum-e-110qkm-adrbejani-taratsq-97552990.html
ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք
ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք
Sputnik Արմենիա
Հաշվարկները (ըստ Google քարտեզների) ցույց են տալիս, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տրամադրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T08:55+0400
2026-01-09T08:55+0400
2026-01-09T08:55+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի բացահայտել իր տվյալների աղբյուրը, որով ավելի վաղ պնդել էր, թե ՀՀ զինված ուժերը 90-ականներից վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 ք/կմ տարածք, իսկ Բաքուն վերահսկում է ՀՀ մոտ 200 ք/կմ տարածք։Մասնավորապես «ArmComedy» փոդքաստում, խոսելով Ադրբեջանի կողմից 2021-22 թթ. Հայաստանի օկուպացված տարածքների մասին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «110 ք/կմ-ի չափով մենք ենք իրենց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող միլիմետրով ասել։ Ես պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից սկսած մենք առաջ ենք։ Հիմա մենք դա ենք էս կողմ-էն կողմ տանում»: Եվ մոտ 200 ք/կմ նրանք մեր տարածքում են։ Պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից կան տեղեր, որտեղ մենք առաջ ենք...», - ասել էր նա։ՀՀ ԱԺ խոսնակը նմանօրինակ հայտարարություն արել է նաև 2025 թվականի սեպտեմբերին, բայց այն ժամանակ օգտագործել է «ենթադրենք» բառը։ Ընդ որում, նա նախկին խորհրդային ժամանակաշրջանի անկլավներից բացի խոսում էր այլ տարածքների մասին։Sputnik Արմենիան գրություն էր ուղարկել ՀՀ ԱԺ նախագահին հետևյալ հարցերով:1. Ո՞վ / ո՞ր կառույցն է իրականացրել հաշվարկը։2. Արդյոք հաշվարկը կատարվել է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974-1978 թթ. քարտեզների հիման վրա (որոնցով սահմանազատում է կատարվում), թե՞ հաշվի է առնվել Google-ի քարտեզում նշված սահմանը։Sputnik Արմենիային ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն է առաջացել», և պատասխանը կուղարկվի 30-օրյա ժամկետում։ Ավելի ուշ ԱԺ մամուլի ծառայությունից հորդորել են դիմել սահմանազատման հարցերով հանձնաժողով։Հավելենք, որ Sputnik Արմենիան արդեն իսկ կապ է հաստատել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հետ հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ Հանձնաժողովից հրաժարվել են մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, միայն վկայակոչել են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգը։«Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»,– հայտնել են ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման ՀՀ հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից։Հիշեցնենք` ավելի վաղ Sputnik Արմենիան հաշվարկել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների ծավալը և պարզել, որ Ալեն Սիմոնյանը տրամադրել է խիստ անճիշտ տվյալներ, կատարել է սխալ համեմատություն և փաստացի օրինականացրել է 2021-2022 թվականներին հայկական օկուպացված տարածքներից Ադրբեջանի զորքերը դուրս բերումից հրաժարվելը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ալեն սիմոնյան
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ալեն սիմոնյան
ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք
Հաշվարկները (ըստ Google քարտեզների) ցույց են տալիս, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տրամադրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի բացահայտել իր տվյալների աղբյուրը, որով ավելի վաղ պնդել էր, թե ՀՀ զինված ուժերը 90-ականներից վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 ք/կմ տարածք, իսկ Բաքուն վերահսկում է ՀՀ մոտ 200 ք/կմ տարածք։
Մասնավորապես «ArmComedy» փոդքաստում, խոսելով Ադրբեջանի կողմից 2021-22 թթ. Հայաստանի օկուպացված տարածքների մասին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «110 ք/կմ-ի չափով մենք ենք իրենց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող միլիմետրով ասել։ Ես պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից սկսած մենք առաջ ենք։ Հիմա մենք դա ենք էս կողմ-էն կողմ տանում»: Եվ մոտ 200 ք/կմ նրանք մեր տարածքում են։ Պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից կան տեղեր, որտեղ մենք առաջ ենք...», - ասել էր նա։
ՀՀ ԱԺ խոսնակը նմանօրինակ հայտարարություն արել է նաև 2025 թվականի սեպտեմբերին, բայց այն ժամանակ օգտագործել է «ենթադրենք» բառը։ Ընդ որում, նա նախկին խորհրդային ժամանակաշրջանի անկլավներից բացի խոսում էր այլ տարածքների մասին։
Sputnik Արմենիան գրություն էր ուղարկել ՀՀ ԱԺ նախագահին հետևյալ հարցերով:
1. Ո՞վ / ո՞ր կառույցն է իրականացրել հաշվարկը։
2. Արդյոք հաշվարկը կատարվել է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974-1978 թթ. քարտեզների հիման վրա (որոնցով սահմանազատում է կատարվում), թե՞ հաշվի է առնվել Google-ի քարտեզում նշված սահմանը։
Sputnik Արմենիային ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն է առաջացել», և պատասխանը կուղարկվի 30-օրյա ժամկետում։ Ավելի ուշ ԱԺ մամուլի ծառայությունից հորդորել են դիմել սահմանազատման հարցերով հանձնաժողով։
«Տեղեկատվություն ստանալու հարցման շուրջ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով»,–նշել է ԱԺ մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ
Sputnik Արմենիան արդեն իսկ կապ է հաստատել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հետ հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ Հանձնաժողովից հրաժարվել են մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, միայն վկայակոչել են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգը։
«Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»,– հայտնել են ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման ՀՀ հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք` ավելի վաղ
Sputnik Արմենիան հաշվարկել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների ծավալը և պարզել, որ Ալեն Սիմոնյանը տրամադրել է խիստ անճիշտ տվյալներ, կատարել է սխալ համեմատություն և փաստացի օրինականացրել է 2021-2022 թվականներին հայկական օկուպացված տարածքներից Ադրբեջանի զորքերը դուրս բերումից հրաժարվելը։