00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանի պնդումը ՀՀ–ի կողմից Ադրբեջանի 110 ք/կմ տարածքի վերահսկողության մասին սխալ է

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2025
Բաժանորդագրվել
Նույնիսկ ամենակոպիտ հաշվարկներով՝ ՀՀ ԶՈւ-ի կողմից վերահսկվող տարածքը տասնյակ քառակուսի կիլոմետրերով քիչ է նշված թվից։
ՀՀ իշխանությունները վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ կողմից 2021-2022 թվականներին օկուպացված Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերելու մերժումը մեկնաբանում են հայելային մոտեցման հիմքով՝ «մենք էլ Ադրբեջանի տարածքներն ենք վերահսկում»։

Չհիմնավորված թվերը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերը 90-ականներից վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 կմ2 տարածք, իսկ Բաքուն վերահսկում է ՀՀ մոտ 200 կմ2 տարածք. հաշվարկները ցույց են տալիս, որ այդ թվերն իրականության հետ ոչ մի կապ չունեն:
Մասնավորապես, «ArmComedy» փոդքաստում խոսելով Ադրբեջանի կողմից 2021-2022 թթ. օկուպացված Հայաստանի տարածքների մասին՝ Սիմոնյանը հայտարարել է. «110 կմ-ի չափով մենք ենք իրենց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող միլիմետրով ասել։ Ես պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից սկսած մենք առաջ ենք։ Հիմա մենք դա ենք էս կողմ-էն կողմ տանում»: Եվ մոտ 200 կմ2 նրանք մեր տարածքում են։ Պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից կան տեղեր, որտեղ մենք առաջ ենք...», - ասել է նա։
Սիմոնյանը նմանօրինակ հայտարարություն արել է նաև 2025 թվականի սեպտեմբերին, բայց այն ժամանակ օգտագործել է «ենթադրենք» բառը։ Ընդ որում, նա խոսում էր նախկին խորհրդային ժամանակաշրջանի անկլավներից բացի այլ տարածքների մասին՝ «Ինչի՞, միայն անկլավը չի»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Սիմոնյանի հայտարարությունը չի մեկնաբանել։ Նրա կարծիքով՝ հարցը պետք է թողնել սահմանազատման հանձնաժողովին։ Դրա հետ մեկտեղ, նախարարը ենթադրություն է հայտնել, որ եթե խոսնակը նման բան է հայտարարել, ուրեմն «դրա համար բավարար հիմքեր ունի»։
Մենք գրություն ենք ուղարկել ՀՀ ԱԺ նախագահին հետևյալ հարցերով:
1.Ո՞վ / ո՞ր կառույցն է իրականացրել հաշվարկը։
2.Արդյոք հաշվարկը կատարվել է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974-1978 թթ. քարտեզների հիման վրա (որոնցով սահմանազատում է կատարվում), թե՞ հաշվի է առնվել Google-ի քարտեզում նշված սահմանը։
Sputnik Արմենիային ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն է առաջացել», և պատասխանը կուղարկվի 30-օրյա ժամկետում։
Եվս մի հարցում ուղարկել ենք Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման ՀՀ հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Մենք խնդրել և հարցրել ենք՝
1.Հաստատել կամ հերքել Ալեն Սիմոնյանի հնչեցրած թվերը։
2. Սահմանազատված Բաղանիս–Բերքաբեր հատվածից դուրս սահմանների որևէ հաշվարկ, համեմատություն, ճշգրտում կատարվե՞լ է, թե՞ ոչ։
3.Սահմանազատման հանձնաժողովից բացի որևէ կառույց նման աշխատանք իրականացրե՞լ է։
Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից մեր հարցերին կոնկրետ չեն պատասխանել, միայն վկայակոչել են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգը, որի 3.4-րդ կետի համաձայն՝ «հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»:
Ի դեպ, այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի շուրջ 200 կմ2 տարածք, դեռևս 2023թ. նոյեմբերին հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այդ պահի դրությամբ 1970-ականների ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզներով սահմանազատում անցկացնելու մասին պաշտոնական պայմանավորվածություն ձեռք չէր բերվել: Այդ մասին հայտարարվել էր դրանից միայն կես տարի անց, և սահմանազատումն ու սահմանների ճշգրտումն իրականացվել են միայն Բաղանիս-Բերքաբեր հատվածում։

Մեր հաշվարկները

Այսպիսով, ելնենք Google-ի քարտեզներից, որոնք տեղական մակարդակով հաճախ չեն համընկնում գլխավոր շտաբի քարտեզների հետ, սակայն մեծ մասշտաբի դեպքում շատ չեն ազդի մոտավոր հաշվարկների արդյունքների վրա։
Որոշ տարբերություն (սուբյեկտիվ գործոն) կարող է լինել նաև վերահսկվող տարածքի հաշվարկելիս: Մենք չափել ենք կողմերի վերահսկողության տակ գտնվող գոտին՝ միացնելով նրանց դիրքերը ուղիղ գծով (ռելիեֆի հետ կապված որոշ բացառություններով)։ Դիրքերի միջև ընկած «չեզոք» տարածքը հաշվի չենք առել։
© PhotoՆախիջևանի շրջանում հակառակ կողմի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի և Ադրբեջանի տարածքների քարտեզը
Карта Территорий Армении и Азербайджана под контролем противоположной стороны в районе Нахидженана - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2025
Նախիջևանի շրջանում հակառակ կողմի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի և Ադրբեջանի տարածքների քարտեզը
Եվ այսպես, մեր հաշվարկներով (ըստ Google քարտեզների)` Հայաստանի զինված ուժերը վերահսկում են Նախիջևանում տարածքի շուրջ 22,2 կմ2, ևս մոտ 8,5 կմ2 նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածք ՀՀ ԶՈւ-ն վերահսկում է Տավուշի ուղղությամբ։
Այսպիսով, ընդհանուր առմամբ դա կազմում է մոտ 30,7 կմ2՝ առանց անկլավների. Սիմոնյանը տարածքների մասին խոսել էր՝ «բացի անկլավներից», սակայն եթե անգամ դրանց գումարենք նախկին խորհրդային անկլավների՝ Տիգրանաշենի (~8,2 կմ2), Սոֆուլու-Բարխուդարուի (~10 կմ2), Վերին Ոսկեպարի (~26,3 կմ2) տարածքները, ապա հանրագումարը կկազմի շուրջ 75,2 կմ2, ինչը զգալիորեն քիչ է հնչեցված 110 կմ2-ից։
© PhotoՀայաստանի և Ադրբեջանի՝ հակառակ կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների քարտեզը Տավուշի շրջանում
Карта Территорий Армении и Азербайджана под контролем противоположной стороны в районе Тавуша - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2025
Հայաստանի և Ադրբեջանի՝ հակառակ կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների քարտեզը Տավուշի շրջանում
Մյուս կողմից, եթե Սիմոնյանը նկատի ունենար նախկին անկլավները, ապա, ամենայն հավանականությամբ, 210 կմ2-ին (ըստ նրա՝ Բաքուն վերահսկում է Հայաստանի այդքան մակերեսով տարածք) կավելացներ առնվազն Արծվաշենի տարածքը, որը կազմում է ավելի քան 38 կմ2։
Մեր գնահատականներով՝ միայն 2021-2022 թթ. ներխուժումների արդյունքում Ադրբեջանն ընդհանուր առմամբ օկուպացրել է Հայաստանի շուրջ 210 կմ2 տարածք Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում։ Բացի դա, կոպիտ հաշվարկով, ավելի քան 70-80 կմ2 Ադրբեջանը Տավուշի և Նախիջևանի ուղղությամբ (Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզեր) վերահսկում է 90-ական թվականներից։ Այսինքն, Արծվաշենի հետ միասին դա Հայաստանի տարածքի ավելի քան 300 կմ2-ն է՝ ԱԺ նախագահի հայտարարած 200-210 կմ2-ի փոխարեն։
© PhotoԱդրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի տարածքների քարտեզը
Карта оккупированных Азербайджаном территорий Армении - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2025
Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի տարածքների քարտեզը
Ընդհանրացնենք. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝
1. Բերել է 90-ական թվականներից Հայաստանի կողմից վերահսկվող Ադրբեջանի տարածքի մասին բացահայտ սխալ տվյալներ։
2. 90-ականներից Հայաստանի կողմից վերահսկվող Ադրբեջանի տարածքը հավասարեցրել է ոչ թե նույն ժամանակահատվածում գրաված Հայաստանի նմանատիպ տարածքին, այլ 2021-2022 թվականներին Բաքվի կողմից բռնազավթված հատվածներին, ինչն արմատապես սխալ է։
Հայաստանի իշխանությունների պնդմամբ՝ Երևանն ու Բաքուն 2021 թվականին պայմանավորվել են առաջնորդվել խորհրդային քարտեզներով, սակայն, չնայած դրան, Ադրբեջանը 2021-2022 թվականներին բազմիցս ներխուժել է Հայաստանի տարածք։
3. Սխալվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող՝ ՀՀ տարածքները կազմում են 200 կմ2: Ինչպես վերը նշվեց, դա տասնյակ քառակուսի կիլոմետրերով ավելի է, անգամ առանց հաշվի առնելու Արծվաշենը:
Նման հայտարարություններն ու ոչ կոռեկտ համեմատությունները փաստացի լեգիտիմացնում են 2021-2022 թթ Հայաստանի օկուպացված տարածքներից զորքերը դուրս բերելու՝ Ադրբեջանի հրաժարվելը։ Նշենք, որ ՀՀ իշխանություններն առաջին անգամ չէ, որ կեղծ տվյալներ են հնչեցնում Հայաստանի տարածքի օկուպացիայի ծավալների մասին։ Նախկինում նրանք պնդում էին, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մակերեսը 2021-2022 թվականներին կազմում է 127 կմ2, սակայն ավելի ուշ այդ թիվը «հասցրին» ավելի քան 200-ի։
Լրահոս
0