00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլախոհներին փորձում են վախեցնել. «Իմնեմնիմիի» հեղինակների աջակիցները դատարանի դիմաց են

© SputnikЛюди у здания суда, где состоится первое судебное заседание по уголовному делу "Имнимним-2" в отношении Нарека Самсоняна и Вазгена Сагателяна (9 января 2026). Еревaн
Люди у здания суда, где состоится первое судебное заседание по уголовному делу Имнимним-2 в отношении Нарека Самсоняна и Вазгена Сагателяна (9 января 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2026
Բաժանորդագրվել
Իշխանությունը նրանց դիտարկում է հիբրիդային պատերազմի համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների միջև ընդհանուրն այն է, որ բոլորն այլախոհ են, և իշխանությունը փորձում է ճնշել ու վախեցնել նրանց։ Այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ իրավական համակարգն օգտագործվում է նաև ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու նպատակով։
Նշենք, որ այսօր Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական պոդկաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով առաջին դատական նիստն է։
«Հիշենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պարագայում խոսքը նաև Antifake.am կայքի մասին է, որի աշխատանքն իշխանություն կոչեցյալներն ամեն կերպ փորձեցին խոչընդոտել։ Ինձ համար անհասկանալի է և անդադար բարձրաձայնելու եմ միջազգային կառույցների լռության մասին։ Այս պարագայում հստակ գնահատականների անհրաժեշտություն կա, որովհետև տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձևակերպում, քան հանդգնել է իրենց ասել Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Ալեն Սիմոնյանը»,– ասաց նա։
Դիտարկմանը, թե իշխանությունը նրանց դիտարկում է հիբրիդային պատերազմի համատեքստում, Մամիջանյանն արձագանքեց՝ նշելով, որ դա անհեթեթություն է։
«Ակնհայտ է փաստը, որ առաջիկա էլեկտորալ և ընտրական կարևորագույն գործընթացների ժամանակ Փաշինյանն ու իր այդ խմբակն օգտագործելու են այդ թեզը, թե իբր արտաքին միջամտություն է, հիբրիդային պատերազմ և այլն։ Այսինքն՝ մինչև ընտրություններն ինչ անօրինականություն էլ անի Փաշինյանը, դա ձևակերպվելու է որպես հիբրիդային պատերազմ»,– նշեց Մամիջանյանը։
Առաջին դատական նիստում Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին աջակցելու էին եկել նաև հասարակական ու քաղաքական գործիչներ։ Դատարանի բակում հավաքվել են Սաղաթելյանի և Սամսոնյանի համախոհները՝ նրանց նկարներով և «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներով։
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվել են։
Լրահոս
0