00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ընտանիք չկա, որին Փաշինյանը սուտ չի ասել. «Մեր ձևով» շարժման արձագանքը

© SputnikՀԷՑ
ՀԷՑ - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2026
Բաժանորդագրվել
Մարիաննա Ղահրամանյանը բացատրել է, թե որն է հոսանքազրկումների իրական պատճառը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանում ընտանիք չկա, որին Նիկոլ Փաշինյանը սուտ չի ասել։ «Մեր ձևով» շարժումն այսպես է արձագանքել ՀՀ վարչապետի` ՀԷՑ–ի վերաբերյալ վերջին հայտարարությանը։
Փաշինյանը կառավարության այսօրվա նիստից անդրադարձավ Նոր տարվա օրերին ՀՀ–ում գրանցված հոսանքազրկումներին և կրկին մեղադրեց ՀԷՑ–ի նախկին ղեկավարներին` հայտարարելով, որ ՀՀ–ում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ–ը նախորդող շրջանում փող չի գողացել։

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների` ՀՀ-ում ընտանիք չկա, որին Փաշինյանը սուտ չի ասել։ Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան: Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքները բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին։ Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն` ինքն է թերակատարել»,– ֆեյսբուքյան էջում գրել է շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

Նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0