https://arm.sputniknews.ru/20260108/pashinjany-amanvorin-grancvats-hvosanqazrkumneri-hamar-meghadrum-e-heci-nakhkin-ghekavarnerin-97567936.html
Փաշինյանը Ամանորին գրանցված հոսանքազրկումների համար մեղադրում է ՀԷՑ–ի նախկին ղեկավարներին
Փաշինյանը Ամանորին գրանցված հոսանքազրկումների համար մեղադրում է ՀԷՑ–ի նախկին ղեկավարներին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` սուտ են այն տեղեկությունները, թե ՀԷՑ–ն աշխատում էր հիմնականում մասնավոր միջոցների հաշվին։ 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T13:28+0400
2026-01-08T13:28+0400
2026-01-08T13:31+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հոսանքազրկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97566679_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b36f3e0904f28cc2670e4424b81ad4d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա օրերին Հայաստանի մի շարք բնակավայրերում գրանցված հոսանքազրկումների համար մեղադրում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին կառավարիչներին։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ կառավարության նիստից` պատասխանելով լրագրողների հարցերին։Ըստ Փաշինյանի` եթե ՀԷՑ–ի շուրջ վերջին 6 ամսվա պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ շատ։«Ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենն արվում էր երկար ժամանակ ՀՀ–ում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար` այդ ամենը թաքցված լինելով ՀՀ առանցքային, կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և նրա գործընկերների աշխատանքի արդյունքում է պարզվել, որ ՀՀ–ում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ–ը նախորդող շրջանում փող չի գողացել` պետական հիմնարկներ, զորամասեր»,– հայտարարեց Փաշինյանը։Նա համոզմունք հայտնեց, որ ՀԷՑ–ի հարցում ճիշտ որոշում են կայացրել, ավելի շուտ պետք է կայացնեին։ Փաշինյանը վստահ է, որ այդ որոշումը ՀՀ կառավարությունը կարողանալու է պաշտպանել բոլոր ատյաններում։Այս ընթացքում, ըստ նրա, ՀԷՑ–ի բազմաթիվ աշխատողներ ուղղակի շահել են, քանի որ ի տարբերություն նախորդ վերնախավի`նրանք տարիներ շարունակ պարգևավճարներ ու հավելումներ չեն ստացել։«Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունից հետո նրանք ստանում են այդ հավելումները, իսկ վերնախավը չի ստանում»,– վստահեցրեց Փաշինյանը։Նրա խոսքով` սուտ են այն տեղեկությունները, թե ՀԷՑ–ն աշխատում էր հիմնականում մասնավոր միջոցների հաշվին։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97566679_254:0:1694:1080_1920x0_80_0_0_32ba3ea546ab72ec81d72089be73d22e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հոսանքազրկում, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հոսանքազրկում, видео
Փաշինյանը Ամանորին գրանցված հոսանքազրկումների համար մեղադրում է ՀԷՑ–ի նախկին ղեկավարներին
13:28 08.01.2026 (Թարմացված է: 13:31 08.01.2026) ՀՀ վարչապետի խոսքով` սուտ են այն տեղեկությունները, թե ՀԷՑ–ն աշխատում էր հիմնականում մասնավոր միջոցների հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա օրերին Հայաստանի մի շարք բնակավայրերում գրանցված հոսանքազրկումների համար մեղադրում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին կառավարիչներին։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ կառավարության նիստից` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այն փաստը, որ մարդիկ Ամանորի գիշերն անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք նախորդիվ շրջանում իրականացվել է ՀԷՑ–ում, և այն պրոցեսները, որոնք դուք տեսել եք մայիսից, դա արդյունք է, որ ՀԷՑ–ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները մասնավորապես մարզային բնակավայրերում»,– ասաց նա։
Ըստ Փաշինյանի` եթե ՀԷՑ–ի շուրջ վերջին 6 ամսվա պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ շատ։
«Ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենն արվում էր երկար ժամանակ ՀՀ–ում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար` այդ ամենը թաքցված լինելով ՀՀ առանցքային, կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և նրա գործընկերների աշխատանքի արդյունքում է պարզվել, որ ՀՀ–ում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ–ը նախորդող շրջանում փող չի գողացել` պետական հիմնարկներ, զորամասեր»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ ՀԷՑ–ի հարցում ճիշտ որոշում են կայացրել, ավելի շուտ պետք է կայացնեին։ Փաշինյանը վստահ է, որ այդ որոշումը ՀՀ կառավարությունը կարողանալու է պաշտպանել բոլոր ատյաններում։
Այս ընթացքում, ըստ նրա, ՀԷՑ–ի բազմաթիվ աշխատողներ ուղղակի շահել են, քանի որ ի տարբերություն նախորդ վերնախավի`նրանք տարիներ շարունակ պարգևավճարներ ու հավելումներ չեն ստացել։
«Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունից հետո նրանք ստանում են այդ հավելումները, իսկ վերնախավը չի ստանում»,– վստահեցրեց Փաշինյանը։
Նրա խոսքով` սուտ են այն տեղեկությունները, թե ՀԷՑ–ն աշխատում էր հիմնականում մասնավոր միջոցների հաշվին։
«ՀԷՑ–ում չկա մասնավոր միջոց. ընկերության միջոցները ձևավորում են ՀՀ սպառողների վճարած վարձերից։ ՀԷՑ–ում կան վերցված վարկեր, որի համար էլի վճարում ենք մենք, նաև ժամանակին հավելագրումներ են արվել պետական և մասնավոր հիմնարկների վրա»,– եզրափակեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին
ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։