https://arm.sputniknews.ru/20250131/hajastanjan-bjjajin-operatvornery-heshtacnum-en-elektrvonajin-stvoragrutjan-aktivacumy-85340044.html
Հայաստանյան բջջային օպերատորները հեշտացնում են էլեկտրոնային ստորագրության ակտիվացումը
Հայաստանյան բջջային օպերատորները հեշտացնում են էլեկտրոնային ստորագրության ակտիվացումը
Sputnik Արմենիա
Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից։ 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T18:15+0400
2025-01-31T18:15+0400
2025-01-31T18:20+0400
էլեկտրոնային ստորագրություն
id քարտ
նույնականացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79427836_0:160:3072:1888_1920x0_80_0_0_98e81ffcc2b6aa680dcbf4b7798cfd68.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանյան բջջային օպերատորները հեշտացնում են էլեկտրոնային ստորագրության ակտիվացումը։ Այդ մասին հատարարություն է տարածել imID ընկերությունը։Ընկերությունից նշել են, որ Team Telecom Armenia-ի, Ucom-ի և Viva-ի հետ համատեղ գործարկում են նորարարական eSIM Mobile ID-ի լուծման տարբերակը:Մինչ այդ Mobile ID-ն (բջջային տարբերակով էլեկտրոնային ստորագրությունը) հնարավոր էր ակտիվացնել` այցելելով ցանկացած օպերատորի սպասարկման գրասենյակներ և փոխելով ֆիզիկական SIM քարտը։Ընկերությունից վստահեցնում են, որ այս ծառայությունը կհեշտացնի և անվտանգ կդարձնի առցանց նույնականացումը և էլեկտրոնային ստորագրությունների ստացումը:Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից՝ այցելելով հեռահաղորդակցության օպերատորի ցանկացած մասնաճյուղ իրենց նույնականացման քարտով (էլեկտրոնային քարտ): Աշխատանքային պայմանագրերը կթվայնացվեն, էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր կդառնաimID-ի խորհրդից նշում են, որ այս նորարարական լուծումը Team Telecom Armenia-ի, Ucom-ի, Viva-ի, ինչպես նաև 10 բանկերի միասնական ներդրումն է՝ նպատակ ունենալով Հայաստանը համապատասխանեցնել համաշխարհային թվային չափանիշներին:Նշենք, որ էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր է լինելու համընդհանուր հայտաարգիր լրացնելիս։ Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ պարտադիր հայտարարագրի լրացման վերջնաժամեկտը մայիսի 1–ից հետաձգվեց նոյեմբեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79427836_171:0:2902:2048_1920x0_80_0_0_85baf3d6adf53101b09708bb269d539b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրոնային ստորագրություն, id քարտ, նույնականացում
էլեկտրոնային ստորագրություն, id քարտ, նույնականացում
Հայաստանյան բջջային օպերատորները հեշտացնում են էլեկտրոնային ստորագրության ակտիվացումը
18:15 31.01.2025 (Թարմացված է: 18:20 31.01.2025) Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանյան բջջային օպերատորները հեշտացնում են էլեկտրոնային ստորագրության ակտիվացումը։ Այդ մասին հատարարություն է տարածել
imID ընկերությունը։
Ընկերությունից նշել են, որ Team Telecom Armenia-ի, Ucom-ի և Viva-ի հետ համատեղ գործարկում են նորարարական eSIM Mobile ID-ի լուծման տարբերակը:
«Նպատակ ունենալով հեշտացնելու քաղաքացիների՝ առցանց նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործընթացը, առաջիկայում կգործարկվի eSIM Mobile ID-ն»,– ասված է հայտարարության մեջ։
Մինչ այդ Mobile ID-ն (բջջային տարբերակով էլեկտրոնային ստորագրությունը) հնարավոր էր ակտիվացնել` այցելելով ցանկացած օպերատորի սպասարկման գրասենյակներ և փոխելով ֆիզիկական SIM քարտը։
Ընկերությունից վստահեցնում են, որ այս ծառայությունը կհեշտացնի և անվտանգ կդարձնի առցանց նույնականացումը և էլեկտրոնային ստորագրությունների ստացումը:
Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից՝ այցելելով հեռահաղորդակցության օպերատորի ցանկացած մասնաճյուղ իրենց նույնականացման քարտով (էլեկտրոնային քարտ):
imID-ի խորհրդից նշում են, որ այս նորարարական լուծումը Team Telecom Armenia-ի, Ucom-ի, Viva-ի, ինչպես նաև 10 բանկերի միասնական ներդրումն է՝ նպատակ ունենալով Հայաստանը համապատասխանեցնել համաշխարհային թվային չափանիշներին:
Նշենք, որ էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր է լինելու համընդհանուր հայտաարգիր լրացնելիս։ Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ պարտադիր հայտարարագրի լրացման վերջնաժամեկտը մայիսի 1–ից հետաձգվեց
նոյեմբեր։