https://arm.sputniknews.ru/20260107/hetvtshari-hamakargy-kgvortsi-miajn-arqa-qartvov-arvats-gvortsarqneri-depqum-nakharar-97530302.html
Հետվճարի համակարգը կգործի միայն «ԱրՔա» քարտով արված գործարքների դեպքում. նախարար
Հետվճարի համակարգը կգործի միայն «ԱրՔա» քարտով արված գործարքների դեպքում. նախարար
Sputnik Արմենիա
Այն կենսաթոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում են «ԱրՔա» քարտերով, անկանխիկ առևտրի դեպքում կստանան 20+2 տոկոս հետվճար։ 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T10:57+0400
2026-01-07T10:57+0400
2026-01-07T11:11+0400
տեսանյութեր
տեսանյութ
հետվճար
թոշակ
թոշակառու
արսեն թորոսյան
անկանխիկ վճարում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97529715_309:24:1721:818_1920x0_80_0_0_d6f82d944f52e57bdf7896c38e2da568.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ–ում ամբողջությամբ անկանխիկ եղանակով առևտրի անցնելու վերջնաժամկետը ապրիլի 1–ն է։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։Նախարարը ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք կյանքի կկոչվեն 2026 թվականի ընթացքում։ Նա, մասնավորապես, անդրադարձել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուների հետվճարին, որն այս տարվա հունվարի 1–ից 12 տոկոսի փոխարեն կդառնա 20 տոկոս, իսկ առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10 000 դրամ։Ինչ վերաբերում է սովորական քաղաքացիների համար նախատեսված հետվճարի համակարգին, ապա նա նշեց, որ անկանխիկ եղանակով վճարումներից նրանք կկարողանան 2 %–ի չափով հետվճար ունենալ միայն «ԱրՔա» ունենալու դեպքում։Թորոսյանը տեղեկացրեց, որ ինքն անձամբ վերցրել է «ԱրՔա» քարտ, որպեսզի խրախուսի այս քարտերի օգտագործումը։«ԱրՔա» քարտով հետվճարի ամսական առավելագույն չափը կկազմի 60 հազար դրամ. փոխնախարար«ԱրՔա» քարտով հետվճարից ստացվող ամսական առավելագույն գումարը կկազմի 60 հազար դրամ։Ի դեպ, այն կենսաթոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում են «ԱրՔա» քարտերով, անկանխիկ առևտրի դեպքում կստանան 20+2 տոկոս հետվճար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97529715_433:0:1520:815_1920x0_80_0_0_4f0afbc2467a2e57e5aec2c4f9d7a6e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, հետվճար, թոշակ, թոշակառու, արսեն թորոսյան, անկանխիկ վճարում
տեսանյութեր, տեսանյութ, видео, հետվճար, թոշակ, թոշակառու, արսեն թորոսյան, անկանխիկ վճարում
Հետվճարի համակարգը կգործի միայն «ԱրՔա» քարտով արված գործարքների դեպքում. նախարար
10:57 07.01.2026 (Թարմացված է: 11:11 07.01.2026) Այն կենսաթոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում են «ԱրՔա» քարտերով, անկանխիկ առևտրի դեպքում կստանան 20+2 տոկոս հետվճար։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ–ում ամբողջությամբ անկանխիկ եղանակով առևտրի անցնելու վերջնաժամկետը ապրիլի 1–ն է։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված
տեսանյութում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը ներկայացրել է այն
փոփոխությունները, որոնք կյանքի կկոչվեն 2026 թվականի ընթացքում։ Նա, մասնավորապես, անդրադարձել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուների հետվճարին, որն այս տարվա հունվարի 1–ից 12 տոկոսի փոխարեն կդառնա 20 տոկոս, իսկ առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10 000 դրամ։
«Ձեր կենսաթոշակներն ինքնուրույն կարող եք բարձրացնել` դրա համար ընդամենն անկանխիկ առևտուր անելով ՀՀ առևտրի կետերից»,– դիմելով կենսաթոշակառուներին` ասաց Թորոսյանը։
Ինչ վերաբերում է սովորական քաղաքացիների համար նախատեսված հետվճարի համակարգին, ապա նա նշեց, որ անկանխիկ եղանակով վճարումներից նրանք կկարողանան 2 %–ի չափով հետվճար ունենալ միայն «ԱրՔա» ունենալու դեպքում։
Թորոսյանը տեղեկացրեց, որ ինքն անձամբ վերցրել է «ԱրՔա» քարտ, որպեսզի խրախուսի այս քարտերի օգտագործումը։
«ԱրՔա» քարտով հետվճարից ստացվող ամսական առավելագույն գումարը կկազմի 60 հազար դրամ։
Ի դեպ, այն կենսաթոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում են «ԱրՔա» քարտերով, անկանխիկ առևտրի դեպքում կստանան 20+2 տոկոս հետվճար։