00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունվարի 1–ից անկանխիկ առևտրից հետվճարը կդառնա 20 %, վերադարձվող գումարի չափը` 10 000 դրամ

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2025
Բաժանորդագրվել
Արսեն Թորոսյանի խոսքով` անկանխիկ գործարքներ չկատարելու խնդիրը շարունակում է մնալ գյուղական համայնքների առևտրի կետերում։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուների հետվճարը 2026 թ. հունվարի 1–ից 12 տոկոսի փոխարեն կդառնա 20 տոկոս, իսկ առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10 000 դրամ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ միայն 2025 թ. հոկտեմբերին այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 366 432` նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 3.6 տոկոս, իսկ անկանխիկ գործարքների հանրագումարը կազմել է 14 մլրդ 768 մլն դրամ, որի դեպքում աճը կազմել է 6.9 տոկոս։
Այս պահին ավելին հնարավոր չէ․ նախարարը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Նախարարն ավելացրեց, որ ըստ նոյեմբերի ցուցակի` կենսաթոշակ և նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661 811, որից 600 126–ն իրենց նպաստը ստանում են անկանխիկ եղանակով։
Թորոսյանի խոսքով` անկանխիկ գործարքներ չկատարելու խնդիրը շարունակում է մնալ գյուղական համայնքների առևտրի կետերում։ Այդ նպատակով նա դիմեց ՊԵԿ–ին` խնդրելով այս ուղղությամբ կոնկրետ աշխատանք կատարել։
«Հիմնական բողոքներն այն են, որ կենսաթոշակառուները երբ քարտով գնում են առևտրի, իրենց ասում են, որ սարքը չի աշխատում, լույս չկա, և այդպես շարունակ»,– ընդգծեց նա։
Այս փաստն ուրախացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Սա նշանակում է, որ քաղաքացի է հայտնվել, որը շահագրգիռ է, որ կայացված որոշումներն ի կատար ածվեն, որ օրենքը գործի»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 7–ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում բոլոր աճուրդները, վաճառքները, անգամ տարեցների թոշակների տրամադրումը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։
Նա գործադիր մարմնի ներկայացուցիչներին երկու շաբաթ ժամանակ տվեց հարցը վերջնականապես լուծելու և հունվարի 1–ից բացառապես էլեկտրոնային եղանակին անցնելու համար։
Լրահոս
0