00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևն անունների մեջ չի խորանում, էականը Սյունիքի ճանապարհի բովանդակությունն է. Սուրենյանց

© AP Photo / Mark SchiefelbeinԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` Ադրբեջանը կրակելու փոխարեն ՀՀ–ից պահանջում և ստանում է բոլոր զիջումները` դիվանագիտական ճնշման կամ փափուկ ուժի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, ցավոք, բխում է իրականությունից. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Նշենք` ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից: «Երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև նշել է, որ ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք, կա միայն ուժ, համագործակցություն և փոխադարձ աջակցություն։

«Իսկապես, ինչ ուզում եք անունը դրեք, ուզում եք «Թրամփի ուղի» դրեք, ուզում եք «Զանգեզուրի միջանցք» դրեք, ուզում եք այլ անունով կոչեք, էականն այն է, թե որոնք են այդ ճանապարհի շահագործման պարամետրերը, ինչ ռեժիմով է իրականացվելու անվտանգային, մաքսային, անձնագրային վերահսկողությունը։ Արդյոք այդ ռեժիմը սահմանափակում է Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը և այլն»,– նշեց Սուրենյանցը։

Շոյգուն «Թրամփի ուղին» էկզոտիկ է անվանել
Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` Ալիևի հայտարարության նպատակն է ցույց տալ, որ ինքն անունների վեճի մեջ այլևս չի խորանալու, քանի որ էականը բովանդակությունն է։ Իսկ այդ տեսակետից, դատելով հայտարարությունից, Սյունիքով անցնող ճանապարհը միանգամայն համապատասխան է իրենց չափանիշներին։ Մյուս կողմից, ըստ Սուրենյանցի, Ալիևը փորձում էր տպավորություն ստեղծել, որ իրենց այդ օրակարգի շուրջ կա միջազգային կոնսենսուս։ Թերևս դրա համար էլ Թրամփի անունը տալով փորձում է միջազգային հանրության աչքին բարձր նշաձող ձևավորել, Հայաստանին էլ` զրկել մանևրելու հնարավորությունից։

«Սրանից բխում է նաև նրա հաջորդ հայտարարությունը, որը հատկապես ակտուալ է Վենեսուելայի իրադարձություններից հետո. այն, որ արդի աշխարհում միջազգային իրավունքը զրոյացված է, չի գործում, և ուժը, դաշնակցային հարաբերություններն ու անվտանգային միջավայրն են որոշում ամեն ինչ։ Որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, որ հենց այստեղ է թաքնված այն մեծ վտանգը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեզ «կերակրել» պատրանքներով, թե մեր անվտանգության հիմքում ինչ-որ լեգիտիմության սկզբունքներ կան, օրինակ, Կիրանցի պատի ֆետիշացումը` որպես միջազգային իրավունքի դրսևորում և այլն։ Մինչդեռ Ադրբեջանը շեշտը բացահայտ դնում է ուժի, ուժային հարաբերակցության վրա»,– արձանագրեց վերլուծաբանը։

Սուրենյանցի դիտարկմամբ՝ Փաշինյանն իր քաղաքականությամբ լեգիտիմացնում է Ալիևի փափուկ ուժի քաղաքականությունը։ Հայաստանն էլ, հանուն անկայուն կայունության, որը դժվար է խաղաղություն անվանել, անընդհատ պերմանենտ զիջումների ռեժիմում է գտնվում։
«Ուղղակի կրակելու փոխարեն մեզանից պահանջում և ստանում են բոլոր զիջումները` դիվանագիտական ճնշման կամ փափուկ ուժի միջոցով»,– ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամանորյա ուղեձում նշել էր, որ անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին օրացուցային տարին էր, որ Ադրբեջանի հետ հրաձգության հետևանքով ո՛չ զոհ է եղել, ո՛չ վիրավոր։ Նրա խոսքով` Հայաստան–Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով զոհեր չեն եղել 2024 թվականի մարտից ի վեր, ավելի քան 22 ամիս։
Լրահոս
0