https://arm.sputniknews.ru/20260106/vehapar-hajrapety-jrorhneqi-ararvoghutjun-katarec-majr-atvor-surb-ejmiatsnum--97511892.html
Վեհափառ հայրապետը Ջրօրհնեքի արարողություն կատարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում
Վեհափառ հայրապետը Ջրօրհնեքի արարողություն կատարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում
Sputnik Արմենիա
Ըստ ավանդույթի՝ արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրն իրենց հետ տուն են տանում։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T13:16+0400
2026-01-06T13:16+0400
2026-01-06T13:31+0400
տեսանյութեր
տեսանյութ
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
ջրօրհնեք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97511724_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fa96fac25939813e05a280934d30b853.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում Սուրբ ծննդյան պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օրվա խորհրդով Ջրօրհնեքի արարողություն կատարվեց։Վեհափառ հայրապետը ջուրն օրհնեց աղոթքով և Սրբալույս մյուռոնով։Ջրօրհնեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Ըստ ավանդույթի՝ արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրն իրենց հետ տուն են տանում՝ որպես հիվանդներին բժշկելու միջոց: Համարվում է, որ այն յուրահատուկ օգտակար հատկություններ ունի։Ազգանվեր ծառայությունը ստորադասվում է անձնական և խմբակային նեղ շահերի․ Գարեգին ԲՍրբագործված ջուրը, քրիստոնեական ավանդույթի համաձայն, հարկավոր է խնամքով պահել և վերաբերվել դրան որպես սրբության։ Քրիստոսի ծննդյան ավետիսը փոխանցում են նաև հոգևորականները՝ այցելելով մարդկանց և օրհնելով նրանց տները։Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը, որը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է և նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97511724_38:0:1478:1080_1920x0_80_0_0_ff92d2fee1f980c6d63bc54e57c2b6d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, ջրօրհնեք, видео
տեսանյութեր, տեսանյութ, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, ջրօրհնեք, видео
Վեհափառ հայրապետը Ջրօրհնեքի արարողություն կատարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում
13:16 06.01.2026 (Թարմացված է: 13:31 06.01.2026) Ըստ ավանդույթի՝ արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրն իրենց հետ տուն են տանում։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում Սուրբ ծննդյան պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օրվա խորհրդով Ջրօրհնեքի արարողություն կատարվեց։
Վեհափառ հայրապետը ջուրն օրհնեց աղոթքով և Սրբալույս մյուռոնով։
Ջրօրհնեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Ըստ ավանդույթի՝ արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրն իրենց հետ տուն են տանում՝ որպես հիվանդներին բժշկելու միջոց: Համարվում է, որ այն յուրահատուկ օգտակար հատկություններ ունի։
Սրբագործված ջուրը, քրիստոնեական ավանդույթի համաձայն, հարկավոր է խնամքով պահել և վերաբերվել դրան որպես սրբության։ Քրիստոսի ծննդյան ավետիսը փոխանցում են նաև հոգևորականները՝ այցելելով մարդկանց և օրհնելով նրանց տները։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը, որը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է և նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։