https://arm.sputniknews.ru/20260106/rusastann-ajakcum-e-venesuelaji-liazvorvats-nakhagahin-97524951.html
Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահին
Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահին
Sputnik Արմենիա
Մոսկվան անթույլատրելի է համարում Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու փորձերը։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T19:39+0400
2026-01-06T19:39+0400
2026-01-06T19:39+0400
վենեսուելա
ռուսաստան
ամն
դելսի ռոդրիգես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_0:0:895:503_1920x0_80_0_0_ae6d17420b18ceb54ce887b54f802fc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսին և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված իշխանությունների ջանքերին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։Նշվում է, որ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց արտաքին որևէ ապակառուցողական միջամտության:Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Վենեսուելայի Ազգային ժողովում փոխնախագահ Ռոդրիգեսը երդում է տվել և ստանձնել երկրի լիազորված նախագահի պաշտոնը:Ամերիկյան ուժերը հունվարի 3-ին հարված են հասցրել Վենեսուելային, գերեվարել և երկրից դուրս բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը: Թրամփը հայտարարել է, որ քանի դեռ չի ձևավորվել ամերիկային ձեռնտու իշխանություն՝ Վենեսուելան ներկայում կառավարելու է Միացյալ Նահանգները: Կարակասը Վաշինգտոնի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա, երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը Թրամփի՝ «անել այն, ինչ ցանկանում է ԱՄՆ-ն» պահանջից հետո հայտարարել է, որ Վենեսուելան ոչ մեկի գաղութ չի դառնա:
վենեսուելա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_137:0:809:504_1920x0_80_0_0_18067f5e98489ea750ac22b8924cf57f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վենեսուելա, ռուսաստան, ամն, դելսի ռոդրիգես
վենեսուելա, ռուսաստան, ամն, դելսի ռոդրիգես
Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահին
Մոսկվան անթույլատրելի է համարում Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու փորձերը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսին և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված իշխանությունների ջանքերին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց արտաքին որևէ ապակառուցողական միջամտության:
«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ստեղծված իրավիճակի ապաէսկալացիայի և առկա ցանկացած խնդրի լուծմանն ուղղված կառուցողական երկխոսության օգտին՝ միջազգային իրավական նորմերը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու միջոցով։ Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը պետք է մնան խաղաղության գոտի», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Վենեսուելայի Ազգային ժողովում փոխնախագահ Ռոդրիգեսը երդում է տվել և ստանձնել երկրի լիազորված նախագահի պաշտոնը:
Ամերիկյան ուժերը հունվարի 3-ին
հարված են հասցրել Վենեսուելային,
գերեվարել և երկրից դուրս բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը: Թրամփը հայտարարել է, որ քանի դեռ չի ձևավորվել ամերիկային ձեռնտու իշխանություն՝ Վենեսուելան ներկայում կառավարելու է Միացյալ Նահանգները: Կարակասը Վաշինգտոնի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա, երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը Թրամփի՝ «անել այն, ինչ ցանկանում է ԱՄՆ-ն» պահանջից հետո հայտարարել է, որ Վենեսուելան ոչ մեկի գաղութ չի դառնա: