https://arm.sputniknews.ru/20260106/mi-gram-chem-kaskatsum-vor-amen-inch-lav-klini-ruben-vardanjani-shnvorhavvoranqy-baqvi-bantic-97513687.html
Մի գրամ չեմ կասկածում, որ ամեն ինչ լավ կլինի․ Ռուբեն Վարդանյանի շնորհավորանքը Բաքվի բանտից
Մի գրամ չեմ կասկածում, որ ամեն ինչ լավ կլինի․ Ռուբեն Վարդանյանի շնորհավորանքը Բաքվի բանտից
Sputnik Արմենիա
Վարդանյանը հիշել է, թե ինչպես էր ընդունված իրենց ընտանիքում դիմավորել Ամանորը։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T13:55+0400
2026-01-06T13:55+0400
2026-01-06T15:33+0400
ռուբեն վարդանյան
ամանոր
բաքու
բանտ
ուղերձ
նոր տարի
սուրբ ծնունդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96430046_0:113:2038:1259_1920x0_80_0_0_660b18259b2a8292b93e570910fbb358.png
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը տարեվերջին հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ՝ շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը։Նա շնորհակալություն է հայտնել մարդկանց աջակցության, բարի մաղթանքների, ուղարկված բազմաթիվ նամակների համար, նշել, որ զգում է այդ ջերմությունն ու շատ գնահատում այդ ամենը։ Անդրադառնալով տոներին՝ Վարդանյանը նշել է, որ տոնը մարդն ինքն իր ներսում պետք է ունենա։Նրա խոսքով՝ ինչքան մեծանում ես, այնքան ավելի սովորական ես սկսում վերաբերվել Նոր տարվան, այդ ամենն առօրեական է դառնում։ Մաղթել է, որ մարդիկ պահպանեն երեխայի պես տոնին սպասելու ու տոնը զգալու այդ սովորությունը։«Որքան կարողանում ես ուրախանալ ինքդ քո ներսում, այդ ուրախությունը փոխանցել մյուսներին, այնքան այդ ամենն ուժ է տալիս առօրյա խնդիրները կարգավորելու համար։ Ես կարդացել եմ, որ անգամ հին ժամանակներում տարվա ընթացքում 360 օր պետք է ապրեիր սահմանված կանոններով և 5 օր թույլատրվում էր օգտագործել ուրախության և խուլիգանության համար»,- ասել է Վարդանյանը։Խորհուրդ է տվել՝ երբ ժամանակ է լինում, դիտել մանկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, հեքիաթներ կարդալ, պահպանել այն արժեքները, որոնք այս կյանքում ծառայում են որպես հենարան։«Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Մի կաթիլ անգամ չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի է ունենում, կանցնի, և ամեն ինչ լավ կլինի։ Եվ աշխարհում, միևնույնն է, կիշխեն բարությունն ու լույսը»,- եզրափակել է Ռուբեն Վարդանյանը։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96430046_105:0:1933:1371_1920x0_80_0_0_4b26c36db9208dca7604b46ee9bc9f81.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, ամանոր, բաքու, բանտ, ուղերձ, նոր տարի, սուրբ ծնունդ
ռուբեն վարդանյան, ամանոր, բաքու, բանտ, ուղերձ, նոր տարի, սուրբ ծնունդ
Մի գրամ չեմ կասկածում, որ ամեն ինչ լավ կլինի․ Ռուբեն Վարդանյանի շնորհավորանքը Բաքվի բանտից
13:55 06.01.2026 (Թարմացված է: 15:33 06.01.2026) Վարդանյանը հիշել է, թե ինչպես էր ընդունված իրենց ընտանիքում դիմավորել Ամանորը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը տարեվերջին հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ՝ շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Նա շնորհակալություն է հայտնել մարդկանց աջակցության, բարի մաղթանքների, ուղարկված բազմաթիվ նամակների համար, նշել, որ զգում է այդ ջերմությունն ու շատ գնահատում այդ ամենը։ Անդրադառնալով տոներին՝ Վարդանյանը նշել է, որ տոնը մարդն ինքն իր ներսում պետք է ունենա։
«Հիշում եմ՝ ինչպես էինք մեր ընտանիքում Նոր տարուց առաջ ինքներս ներկայացումներ բեմադրում։ Հիշում եմ՝ մի անգամ Վերոնիկայի հետ Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի էինք մասնակցում, երբ դու հանդիսատես ես, դա ոչինչ է, դու պետք է ինքդ կառնավալի մասնակից լինես»,- պատմել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ինչքան մեծանում ես, այնքան ավելի սովորական ես սկսում վերաբերվել Նոր տարվան, այդ ամենն առօրեական է դառնում։ Մաղթել է, որ մարդիկ պահպանեն երեխայի պես տոնին սպասելու ու տոնը զգալու այդ սովորությունը։
«Որքան կարողանում ես ուրախանալ ինքդ քո ներսում, այդ ուրախությունը փոխանցել մյուսներին, այնքան այդ ամենն ուժ է տալիս առօրյա խնդիրները կարգավորելու համար։ Ես կարդացել եմ, որ անգամ հին ժամանակներում տարվա ընթացքում 360 օր պետք է ապրեիր սահմանված կանոններով և 5 օր թույլատրվում էր օգտագործել ուրախության և խուլիգանության համար»,- ասել է Վարդանյանը։
Խորհուրդ է տվել՝ երբ ժամանակ է լինում, դիտել մանկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, հեքիաթներ կարդալ, պահպանել այն արժեքները, որոնք այս կյանքում ծառայում են որպես հենարան։
«Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Մի կաթիլ անգամ չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի է ունենում, կանցնի, և ամեն ինչ լավ կլինի։ Եվ աշխարհում, միևնույնն է, կիշխեն բարությունն ու լույսը»,- եզրափակել է Ռուբեն Վարդանյանը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: